ՊԵԿ-ը եւ հարկատուները արդյունավետ են համարում դեմ առ դեմ հանդիպումը. 600-ից 700 հարկ վճարող է մասնակցել դրան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 10-12-ը հանդիպումներ եւ քննարկումներ են ունեցել 11 ոլորտի հարկ վճարողների հետ: Հանդիպումներն իրենց ծավալով վերջին տարիների համար աննախադեպ են համարվում, քանի որ մասնակցել են շուրջ 600-700 հարկ վճարող:

«Հայկական ժամանակ»-ը հանդիպումների եւ դրանց արդյունավետության մասին փորձել է մանրամասներ պարզել հանդիպման մասնակիցներից:

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ կարեւորում են ՊԵԿ-ի եւ հարկատուների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատումը: Եվ այդ հանդիպումների բուն նպատակը, ըստ նրա, հարկատուների հետ անկեղծ զրույց ունենալն է եղել:

«11 ոլորտի հարկ վճարողների հետ հանդիպում ենք ունեցել եւ անկեղծ նրանց ներկայացրել, թե այդ ոլորտներում որոշակի հարկ վճարողների մոտ, մեկի մոտ՝ շատ, մեկի մոտ՝ քիչ, ինչ ռիսկեր ենք տեսնում»,- ասաց նա:

ՊԵԿ պաշտոնյայի խոսքով՝ ագրեսիվ հարկային պլանավորման, հարկային պլանավորման չարաշահման սխեմաներ են տեսել, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել հարկերի թերհայտարարագրման. «Մենք հանդիպման ժամանակ ասել ենք՝ հարգելի հարկ վճարողներ ջան, մենք այս ոլորտներում այս-այս ռիսկերն ենք տեսնում: Մանրամասն թվարկել ենք ռիսկերը եւ նշել, թե այդ ռիսկի արդյունքում ինչպես կարող է հարկային պարտավորություն նվազեցվել»:

Նա ընդգծեց՝ հարկատուներին հայտնել են, որ եթե կան իրենց մոտ այդ ռիսկերը, թող հենց այդ օրվանից խնդիրները շտկեն եւ ինքնահայտարարագրվեն. «Դա եղել է որպես կանխարգելիչ միջոցառում: Այսինքն՝ չսպասենք խախտումը լինի՝ հետո գնանք արձանագրենք: Մենք ազնվորեն իրենց հետ կիսվել ենք»:

Հարությունյանն ասաց, որ հարկատուներն էլ իրենց հուզող հարցերն են բարձրաձայնել եւ նշել, թե օրենսդրական ինչ կարգավորումներ են պետք, որ իրենց գործն էլ հեշտ լինի: «Այն առաջարկները, որոնք վերաբերում էին ավելի գլոբալ լուծման, որոշակի նշումներ ենք կատարել մեզ մոտ: Ես հաշվետվության տեսքով կներկայացնեմ ՊԵԿ նախագահին, կնշեմ, որ բիզնեսն այսպիսի առաջարկներ է ներկայացրել, որոնք որոշ դեպքերում քննարկման կարիք ունեն»,- ասաց նա:

Հարցին՝ ՊԵԿ-ն ու բիզնես դաշտը այս հանդիպումների արդյունքում կարողանո՞ւմ են խնդիրների լուծման հասնել, Հարությունյանը պատասխանեց, որ, ելնելով ստացած արձագանքներից, կարծում է, որ ճիշտ ֆորմատ է ընտրված. «Հանդիպման ժամանակ ես ասացի՝ ՊԵԿ-ը ձեզ ձեռք է սեղմում, բայց դուք էլ պետք է բռնեք այդ ձեռքը, որպեսզի այն օդում չմնա: Մենք ասել ենք՝ այո՛, կան խնդիրներ, եկեք լուծեք այդ խնդիրները, ու խնդրում ենք, որ մեր մեկնած ձեռքը օդում չմնա: Հուսով եմ, որ իրենք ըմբռնումով են մոտեցել: Բոլորն էլ տեսնում են, որ ՊԵԿ-ի տեղեկատվական բազան, վերլուծական կարողությունները այնքան են ընդլայնվել, որ եթե այսօր խնդիրը չտեսնենք, վաղը հաստատ տեսնելու ենք»:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք նաեւ հանդիպմանը մասնակից ընկերություններից մի քանիսի ներկայացուցիչների հետ:

«Պելոտեքս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահ Լիանա Մանկիկյանը ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ դեմ առ դեմ հանդիպումն արդյունավետ որակեց:

«Դեմ առ դեմ հանդիպումները սովորաբար շատ արդյունավետ են լինում: Այսինքն՝ թե՛ մեր կողմից, եթե կան որոշակի հարցեր, բարձրաձայնվում են, թե՛ հարկային մարմինների կողմից են ներկայացվում թերություններ, որոնք շարունակական բնույթ են կրում: Այս քննարկումների հիմնական նպատակը դա է»,- ասաց Մանկիկյանը: Նրա կարծիքով՝ ե՛ւ բիզնեսը, ե՛ւ ՊԵԿ-ը այդ հանդիպումների ժամանակ բաներ են լսում, որոնց մասին գրված չէ Հարկային օրենսգրքում կամ այլ տեղերում:

Հարցին՝ խնդիրները լուծում ստանո՞ւմ են, Մանկիկյանը պատասխանեց. «Երբ հարկ վճարողը բարձրացնում է որոշակի խնդիրներ, որոնք անլուծելի են թվում, եթե անգամ տվյալ պահին լուծում էլ չեն ստանում, հետագա քննարկումների ժամանակ, նախագծեր կազմելիս այդ ամեն ինչը հաշվի է առնվում»:

Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կան, որոնք բիզնեսի համար այսօր խոչընդոտ են, եւ սպասում են դրանց լուծմանը, նա պատասխանեց, որ երբ լինում են օրենսդրական փոփոխություններ, եւ դրանք սկսում են ընթացիկ կիրառվել, այդ ժամանակ կարող է որոշակի խնդիր առաջանալ, որը հանդիպումների ժամանակ լուծում է ստանում: 

Նրա կարծիքով՝ հարկային համակարգը գնալով կատարելագործվում է, եւ տարին տարվա վրա ավելի ճկուն եւ թափանցիկ է դառնում ամեն ինչ:

«Ֆլեշ» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահ Կարեն Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ՊԵԿ-ի հետ հանդիպումներն այնքանով են արդյունավետ, որ բիզնեսը ներկայացնում է, թե ինչ թերություններ ու բացթողումներ կան ոլորտում. «Եթե այդ ամենով կոմիտեն զբաղվի, շատ արդյունավետ կլինի բոլոր տնտեսվարողների համար»: Անդրադառնալով այն խնդիրներին, որոնք բարձրաձայնել են կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ Պետրոսյանն ասաց, որ, օրինակ, կորուստների նորմատիվը տարբեր ոլորտներում տարբեր ձեւերի է, որը չի համապատասխանում միջազգային մյուս երկրների ստանդարտներին. «Մեր մոտ ավելի քիչ է սահմանված, որից տուժում է տնտեսվարողը»:

Հարցին՝ ՊԵԿ-ն ի՞նչ մոտեցում է ցույց տալիս տնտեսվարողներին, լուծումների տարբերակներ կա՞ն, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ եթե իրենք իրենց կողմից շահագրգիռ են, մենք էլ՝ մեր, որ ինչ-որ բան ուղղենք այս երկրում, լինի մաքուր եւ թափանցիկ ամբողջ աշխատանքը, ապա պետք է, որ տարբերակներ լինեն: Բայց սա արդեն իրենց պետք է հարցնեք՝ մեր ասածը հաշվի առնվում է, թե չէ»:

Դիտարկմանը՝ նախկինում շատ էր խոսվում, թե ՊԵԿ-ը տեռորի կամ բիզնեսի կաշին քերթելու տարբերակների էր դիմում, Պետրոսյանն արձագանքեց, որ ո՛չ նախկինում, ո՛չ հիմա նման բան չեն նկատել, օրենքով ինչ սահմանված էր, դա էլ արել են:

Նրա խոսքով՝ կան մի շարք հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, օրինակ՝ ծրագրային առումով որոշակի խնդիրներ կան ՊԵԿ-ում. «Մենք բավականին առաջ ենք այլ երկրներից, բայց լինում են խափանումներ, որոնք խանգարում են բիզնեսի բնականոն աշխատանքը»:

Պետրոսյանը նշեց նաեւ, որ օրենսդրական փոփոխությունների ժամանակ մանրամասն պարզաբանումները հիմա շատ չեն տրվում, եւ, ըստ նրա, նման փոփոխություններից առաջ պարտադիր պետք է քննարկումներ լինեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1919 դիտում

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին