«Ուզում էի ուշադրություն հրավիրել». գագարինցի Խաչատուր Աբովյանը՝ կամուրջը պայթեցնելու ահազանգի եւ իր «կորելու» մասին

Լուսանկարում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյան

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքի բնակիչ Խաչատուր Աբովյանը զանգահարել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ հայտնելով, որ պատրաստվում է պայթեցնել Գագարինի կամուրջը: Երեկվանից տեղեկությունը տարածվել է մամուլում, սակայն թե ինչ է կատարվել իրականում նշված չէ: Այդ զանգից հետո Աբովյանին բերման են ենթարկել ոստիկանություն, նա բացատրություն է տվել, ապա բաց է թողնվել:

ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ին հայտնեցին, որ այս պահին դեռ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Սեւանի բաժնում:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Խաչատուր Աբովյանի հետ՝ հասկանալու համար, թե որն էր սոցապ նախարարություն կատարած զանգի պատճառը:

- Խաչատուր, ինչո՞ւ էիք զանգահարել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ հայտնել, որ Գագարինի կամուրջը պայթեցնելու եք:

- Բիզնեսով զբաղվող տղա եմ, խնդիրն էն է, որ ուզում եմ տարածք գրավ դնեմ, փող վերցնեմ: 5 մլն դրամ վարկ եմ ուզում՝ գործերս առաջ տանելու համար: Հաստոցաշինական գործունեություն եմ ուզում ծավալել: Իմ շինությունը, որ պետք է գրավադրեմ, ուզածս վարկի չափից 4 անգամ թանկ արժե: Բայց բանկից չեն հաստատում գործարքը՝ պատճառաբանելով, որ գրավադրվող գույքը Գագարինում է, իսկ Գագարինը կարգավիճակ չունի. ոչ ավան է, ոչ թաղամաս է, ոչ գյուղ է: Դրա համար էլ բանկերը չեն կողմնորոշվում՝ ինչ կարգավիճակով գրավ վերցնեն դա: Մի քանի բանկի եմ դիմել: Գնացել եմ ֆինանսների նախարարության կազմակերպություններից մեկը՝ կորոնավիրուսի համար նախատեսված միջոցառումներից օգտվելու եւ վարկ վերցնելու հարցով, բայց դրա համար էլ պիտի մեր շրջանից 2 մեծ ընկերություն երաշխավոր կանգնի, որ տան. կարգն այդպես է:

- Գագարինը Սեւան քաղաքի մեջ չի՞ մտնում:

- Եթե գնամ քաղաքապետարան ինչ-որ բան լրացնելու, կգրվի Սեւան՝ Գագարին. ասում են թաղամաս է ոնց որ: Իմ շենքի վկայականի մեջ գյուղ Գագարին է գրված, անձնագրիս մեջ Գագարին ավան է գրված: Այս վիճակն է մեզ մոտ, ես բանկին չեմ մեղադրում:

- Մինչեւ հիմա ձեր գյուղում մարդիկ վարկեր չե՞ն կարողացել վերցնել:

- Կարողացել են, ասենք մեքենա են գրավ դրել, այլ շարժական գույք: Թե էլ ինչ ձեւերով են վարկ վերցրել՝ չեմ կարող ասել, բայց շատերին չեն տալիս՝ իմ նշած պատճառով:

- Վերադառնանք առաջին հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ էիք զանգահարել սոցապ նախարարություն:

- Իմ արած քայլի պատճառն էն էր, որ ուշադրություն հրավիրեմ, մարդ գա՝ հասկանան ինչ խնդիր է: Ես ավելի շատ նեղացա ֆինանսների նախարարության պատասխանից հետո, ես որտեղի՞ց 2 ընկերություն գտնեմ, որ գան երաշխավոր լինեն ինձ համար:

- Բայց պատրաստվում էի՞ք պայթեցնել Գագարինի կամուրջը:

- Չէ այ ցավդ տանեմ, ես ասեցի ուշադրություն գրավեմ, որ մեկին ուղարկեն: Ես ոչ ցուցարար եմ, ոչ շոու եմ անում: Էսօր վարչապետը կողքը մարդ չունի, ես ուզում էի, որ իր ականջը գոնե ընկնի, մեկին ուղարկի՝ ասի գնացեք տեսեք մեր բնակիչն ինչի է տենց քայլի դիմում: Բացի այդ, սոցապ զանգելուց անմիջապես հետո ես զանգել եմ ԱԻՆ՝ 911 համարով, ասել եմ ժողովուրդ ջան, զանգել եմ էսինչ համարով ասել եմ, թե պայթեցնում եմ կամուրջը, բայց ես թուրք չեմ, որ իմ հայոց հողի, հայ ժողովրդի սարքած կամուրջը պայթեցնեմ, իզուր մի եկեք: Հարցրել եմ՝ ձայնագրվո՞ւմ է, որ էսքան բանը խոսում եմ, ասել են՝ հա: Այնպես չի, թե ես արել եմ, հետո փոշմանել: Մտածված ցանկացել եմ ուշադրություն գրավել:

- Ձեր միակ պահանջն այն է, որ Գագարինին կոնկրետ կարգավիճակ տրվի, որ կարողանաք վա՞րկ վերցնել՝ գույքը գրավ դնելով:

- Հա, բացի կարգավիճակին թող մի հատ ուշադրություն դարձնեն: Սահմանամերձ չենք, բայց էս կարգավիճակի մեջ ենք: Ամբողջ գյուղը զզվել է էս հարցը բարձրացնելուց: Թող մի հոգի նախարարություններից գա իմ հարցին պատասխանի, էլի:  

- Մարզպետարան դիմե՞լ եք այս հարցով:

- Փոքր գյուղ է, մեկն ասում է մարզպետն եկավ սենց ասաց՝ չարեց, կոնկրետ ես մարզպետարան չեմ գնացել, չեմ դիմել:

- Ինչքա՞ն ժամանակ է Գագարինը կոնկրետ կարգավիճակ չունի:

- 30 տարի կլինի: Ինձ բանկից ասացին ձեր վարկը հաստատված է, բայց Գագարինից մենք գրավ չենք վերցնում:

- Խաչատուր, տեղյա՞կ եք, որ մամուլում ավելի շատ աղմուկ է բարձրացրել ոչ թե ձեր խնդիրը, այլ ահազանգը՝ Գագարինի կամուրջը պայթեցնելու մասին:

- Սխալ է ներկայացվել, ես մտածում եմ անգամ դատի տամ նման բան գրողներին: Ես աշխատում եմ նաեւ «Գազպրոմ»-ում, զանգել են մեր գրասենյակ, ասել են՝ էդ ո՞ւմ եք ընդունել, անադեկվատ է: Հուսամ չեն ազատի աշխատանքից:

- Ոստիկանությունը ձեզ բերմա՞ն է ենթարկել այդ զանգից հետո: Քրեական գործ հարուցվե՞լ է:

- Ոստիկանության բաժնի տղերքը նորմալ ձեւով կանչել են, հարցաքննել են, ինչը ձեզ եմ ասում՝ իրենց էլ եմ ասել: Ոստիկանությունը 2 ժամվա մեջ քննեց, բաց թողեց: Սա փոքր գյուղ է, ինձ իմացել են, եկել էին տանելու, ասացին այ ախպեր ջան, քեզնից ի՞նչ տեռորիստ, էս ինչ արեցիր, մեզ էլ գցեցիր կրակը: Ասում են՝ լավ բան չես արել, սաղին խառնել ես իրար: Քրեական գործի մասին չեմ հարցրել:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից, սակայն ողջ օրվա ընթացքում նա այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Գեղարքունիքի մարզից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ընտրված Նարեկ Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Վարչատարածքային բաժանման ժամանակ Սեւանը դարձել է ինքնուրույն համայնք եւ իր մեջ ներառել է Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասը եւ Գագարին գյուղը: Այսինքն Գագարինը որպես այդպիսին ունի գյուղի կարգավիճակ Սեւանի կազմում:

«Պետք է մանրամասն նայել, կարծես քաղաքացուն ասել են կարգավիճակ չկա հստակ Գագարինի հետ կապված, բայց իրականում հստակ է այդ կարգավիճակը: Գուցե նաեւ խնդիր կա անձնագրերի հետ կապված, միգուցե այն ժամանակ այլ բան են գրել: Նախկինում էլ է նման խնդիր եղել»,- ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ հարցը կուսումնասիրվի եւ եթե կարիք լինի կդիմեն անձնագրային եւ վիզաների վարչություն՝ փոփոխություններ կատարելու համար:

«Ես խոսել եմ Գագարինում ինձ ծանոթ բնակիչների հետ, կապ եմ հաստատել մարզպետարան, պարզվել է, որ Գագարինում անշարժ գույքերը գրավադրվում են, բայց այս դեպքում չգիտեմ ինչն է խնդիր եղել: Գուցե բանկն է խնդիր առաջացրել»,- նշեց նա:

Դիտարկմանը, Գագարինի բնակչի պնդմամբ, նման խնդրի գրեթե բոլորը բախվել են իրենց մոտ, Գրիգորյանն արձագանքեց. «Համենայնդեպս այս հարցը ինձ համար գոնե նոր էր: Ընդհանրապես այս հարցով չեն էլ դիմել, որ ինչ-որ բան անեմ, բայց քանի որ սա ազդակ էր՝ կուսումնասիրենք, կհասկանանք, թե խնդիրն ուր է տանում»:

Պատգամավորի խոսքով՝ Գագարինն ըստ կարգի ենթարկվում է քաղաքապետարանին եւ կարգավիճակի ճշգրտման որեւէ խնդիր այս առումով չկա. «Կհասկանանք, թե ինչի հետ է կապված կոնկրետ խնդիրը, եթե անձնագրային վարչությունում է՝ պետական կառույց է կփորձենք շտկել: Իսկ, եթե բանկերի հետ կապված լինի խնդիրը, դա արդեն մասնավոր բիզնես է»,-եզրափակեց պատգամավորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8616 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել