Երևան
12 °C
Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն արդեն մեկ տարի է, ինչ երկրից բացակայում է։ Օրբելյանը գտնվում է ԱՄՆ-ում եւ այնտեղից էլ հեռավար կառավարում է թատրոնը։ Օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Օրբելյանին «Հայկական ժամանակը» հարցեր է ուղղել իր երկարատեւ բացակայության պատճառների, վերադարձի հնարավոր ժամկետների եւ այլ հարցերի շուրջ:
- Մաեստրո Օրբելյան, ի՞նչ նպատակով եք ԱՄՆ մեկնել ու որքա՞ն ժամանակ է, որ այդտեղ եք:
- Հայաստանից մեկնել եմ 2020 թվականի մարտի 17-ին, երբ պատուհասած համավարակը, ինչպես գիտեք, պարտադրեց, որ դադարեցվի մշակութային կառույցների գործունեությունը: Սակայն մենք շարունակեցինք այդ ընթացքում ներկայանալ առցանց ծրագրերով, որպեսզի կարողանանք մշտական կապ պահել մեր հանդիսատեսի հետ։ Բոլոր համերգների նկարահանումները, որոնք ցուցադրել ենք առցանց մեր ֆեյսբուքյան հարթակում, մեծ մասամբ իրականացրել ենք իմ ֆինանսական աջակցությամբ: Բացի համերգներից՝ ցուցադրվել են նաեւ թատրոնի խաղացանկային օպերային եւ բալետային ներկայացումները, որոնց տեսաձայնագրումների զգալի մասը այս տարիների ընթացքում նույնպես իրականացվել է իմ ֆինանսական աջակցությամբ: Հավելեմ, որ համավարակի ամբողջ ընթացքում մեր թատրոնը եղել է աշխարհի առաջատար մշակութային հաստատությունների հետ միասին լավագույնների ցանկում: Մեր ներկայացումներն ու համերգները դիտել է ավելի քան 6 մլն հանդիսատես։ Փորձություններով, կորուստներով լի տարի էր 2020 թվականը: Հույս ունենք, որ այս տարին առավել բարենպաստ կլինի մեր գործունեության համար ու կկարողանանք իրագործել բոլոր այն ծրագրերը, որոնք պլանավորել ենք։ Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում ամբողջապես չի վերսկսվել մշակութային օջախների բնականոն գործունեությունը, եւ որոշակի սահմանափակումներ դեռ կան: Նման սահմանափակումներ դեռեւս կան նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում եւ Եվրոպական մի շարք երկրներում: Օրինակ՝ Լիտվայում բոլոր համերգները եւ հանրային միջոցառումները չեղարկվել են մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը:
- Իսկ ո՞րն է պատճառը, որ դեռ չեք վերադառնում։
- Դեռեւս Հայաստանում չեմ, սակայն հեռավար տարբերակով ղեկավարում եմ թատրոնի գործունեությունը, կազմում մեր ընթացիկ ծրագրերը։ Հայաստան կվերադառնամ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ստանալուն պես։
- Ինչ գործունեություն եք ծավալում ԱՄՆ-ում, եւ ինչ-որ բան կա՞ (այդտեղի փորձը, աշխատանքի նոր ձեւ), որ վերադառնալիս կուզենաք անպայման Օպերային թատրոնում էլ կիրառել։
- Բնականաբար, անցնող տարին անբարենպաստ էր ամբողջ աշխարհում համերգային եւ ստեղծագործական գործունեություն ծավալելու համար։ ԱՄՆ-ում բոլոր թատրոնները 2020 թվականի մարտ ամսից փակվեցին եւ մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր փակ են լինելու։ Իրականում դժվար է ինչ-որ նոր բան սովորել Ամերիկայի թատրոններից, երբ դրանք այս ժամանակահատվածում փակ են։ Դուք ինձ հարցնում եք աշխատելու նոր մոտեցում կիրառելու մասին, սակայն դա գրեթե անհնար է անել ամբողջ աշխարհում, երբ հազարավոր մարդիկ հիվանդանում եւ հոսպիտալացվում են: Համավարակի դադարից հետո առաջին անգամ բացեցինք թատրոնը հանդիսատեսի առջեւ 2020-ի դեկտեմբերի 26-ին «Վերադարձ» համերգային ծրագրով։ Դեռեւս կան բազմաթիվ սահմանափակումներ ստեղծագործական մեծ կոլեկտիվների աշխատելու համար: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահով եւ առողջ մթնոլորտ ապահովենք մեր թատրոնի արտիստների, աշխատակիցների և, իհարկե, հանդիսատեսի համար։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանում բավականին շատ մարդիկ են վարակվել արդեն, սակայն դա դեռեւս ոչ մեկին չի ապահովագրում հիվանդանալուց կամ վիրուսի նոր ալիքի զոհը դառնալուց։ Հետեւաբար մենք շատ ուշադիր եւ զգոն պիտի լինենք։ Եվ ցանկացած պարագայում հետեւում ենք Հայաստանի առողջապահության նախարարության ցուցումներին: Ըստ ՀՀ գործող կարգավորումների՝ թատրոնները դահլիճների 1/3-ով են կարողանում ընդունել հանդիսատես։ Այս պահին էլ շարունակում ենք տարբեր ծրագրեր նախատեսել, սակայն համավարակի արդյունքում ստեղծված անորոշությունը մեզ մեծապես կաշկանդում է՝ առավել մեծ ծրագրեր պլանավորելու համար:
- Օգոստոսի 3-ին լրանում է ձեր պաշտոնավարման ժամկետը․ ցանկություն ունե՞ք նորից վերանշանակվելու։
- Հայրենիքին եւ մեր թատրոնին անմնացորդ ծառայելու նպատակով ես տարիներ առաջ եկա Հայաստան, եւ իմ գործընկերների հետ ջանք ու եռանդ չխնայեցինք, որ որակական նոր աստիճանի հասցնենք մեր թատրոնի գործունեությունը։ Շատ հարցերում հաջողություններ ունեցանք, սակայն հայտնի մի շարք հանգամանքների պատճառով չկարողացա ամբողջապես կյանքի կոչել այն ամենը, ինչը նախատեսել էինք։ Դեռեւս դժվար է կանխորոշել, թե օգոստոսին համավարակը ինչ ազդեցություն կունենա մեր կյանքում, եւ, ըստ այդմ, կկայացվի որոշում։ Ինչպես միշտ նշել եմ, Հայաստանի նման փոքր երկրի համար Օպերայի եւ բալետի թատրոն ունենալը մեծ հպարտություն է, ու Կառավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի արտիստների եւ, առհասարակ, թատրոնի աշխատակիցների կարիքները պատշաճ ապահովելու վրա: Բացի այդ՝ թատրոնի շենքը պատմական հուշարձան է եւ Հայաստանի կարևոր շինություններից մեկը, ուստի ուշադրությունն էլ թատրոնի շենքի հանդեպ պետք է մեծ լինի:
- Մաեստրո Օրբելյան, եթե այլեւս նպատակահարմար չհամարեն ձեզ Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում տեսնել, ինքներդ ո՞ւմ կուզենայիք տեսնել այդ պատասխանատու գործում եւ ում հետ կցանկանայիք աշխատել՝ որպես գեղարվեստական ղեկավար։
- Եկեք չփորձենք կանխատեսել, թե ինչ տեղի կունենա ապագայում. ինչպես ռուսական ասացվածքն է ասում. «Մենք ընդամենը ենթադրություններ ենք անում եւ ամեն ինչ թողնում ենք Աստծուն»: Եկեք տեսնենք, թե ինչ տեղի կունենա եւ առաջ գնանք քայլ առ քայլ...: Չմոռանանք, որ կորոնավիրուսը դեռեւս չի նահանջել։ Ինչպես ՀՀ առողջապահության նախարարության վիճակագրությունից տեսնում ենք, մարդիկ շարունակում են վարակվել եւ մահանալ։ Ուստի կարծում եմ, որ այժմ մեր միակ խնդիրը առողջ եւ անվտանգ լինելն է։ Հուսանք, որ մարդկանց պատվաստումը COVID-19-ի դեմ կտա իր արդյունքը, եւ մշակույթը կվերսկսի իր բնականոն գործունեությունը, եւ մեր երաժշտասեր հասարակությունը կկարողանա կրկին վայելել ներկայացումները թատրոնում: Ինչպես նաեւ թատրոնի աշխատակիցները կվերադառնան իրենց աշխատանքին՝ առանց վարակվելուց վախենալու։ Այդ դեպքում միայն ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հուն։ Այնքան էլ ճիշտ չեմ համարում «եթե»-ներով առաջնորդվել, առավել նպատակահարմար եմ գտնում անել այս պահին այն ամենը, ինչը կնպաստի մեր թատրոնի գործունեությանը այս փուլում։ Դժվար է ապահովել լիարժեք գործունեություն այնպիսի կարեւոր մշակութային կառույցի, ինչպիսին Օպերային թատրոնն է՝ առանց երկարատեւ ծրագրերի պլանավորման եւ դեռեւս շարունակվող համավարակի անորոշության պայմաններում։ Կապրենք կտեսնենք, թե ժամանակի ընթացքում ինչպիսի պայմաններ կձեւավորվեն հետագա գործունեության համար։
Ես հայրենիք եմ հրավիրվել եւ եկել ոչ թե պաշտոն ունենալու նպատակով, այլ իմ երկրի մշակույթին օգտակար լինելու մեծ ցանկությամբ՝ օգտագործելով իմ անձնական կապերն ու հնարավորությունները։ Իմ ընկերների հետ հսկայածավալ ծրագրեր ենք իրագործել այս ընթացքում, ինչի մասին փաստում է մեր վերջին տարիների գործունեությունը։ Հուսանք, որ ամեն ինչ կկարգավորվի, եւ մեր գործունեությունն էլ կիրականացնենք բնականոն ընթացքով։
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT