Հավաքի վայրում աքլորացած ման էր գալիս, ափսոս պատերազմի ժամանակ չկար. հարձակման ենթարկված պատգամավորը մանրամասնում է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ԱԺ մուտք գործելիս հարձակման է ենթարկվել Բաղրամյան պողոտայում ցույց անող «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի կողմից, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: 

67-ամյա պատգամավորը, որ 3 պատերազմների մասնակից է, մեր զրույցում ասաց, որ իրեն հարվածողը շուրջ 35-40 տարեկան տղամարդ էր, ակնհայտ խուլիգանական պահվածքով մեկը: Մեր զրույցը՝ ստորեւ. 

- Պարոն Ասլանյան, ինչպե՞ս եք ձեզ զգում: Լուրջ վնասվածք չունե՞ք:

- Ոչ, դեմքս է մի քիչ կարմրել, լուրջ բան չկա, կանցնի: Շատ լավ եմ:

- Ձեր դեմքի՞ն են հարվածել:

- Այո: 

- Տեսա՞ք՝ ով էր:

- Իհարկե, տեսել եմ: Փողոցում տեսախցիկներ էլ կան, պարզ երեւում է, թե ով էր, ես էլ կարող եմ ասել:

- «Հայրենիքի փրկության շարժման» հավաքի մասնակի՞ց էր:

- Այո, հավաքի վայրում աքլորացած ման էր գալիս, ափսոս՝ պատերազմի ժամանակ չկար: 

- Ձեր կարծիքով՝ ձեզ՝ որպես պատգամավո՞րի էր թիրախավորել: 

- Միմիայն:

- Հավանաբար վախեցնելու համար:

- Գիտեք, ես երբեք վտանգներից չեմ վախեցել, եթե վտանգներից վախեցող լինեի, երեք պատերազմներին էլ չէի մասնակցի: 

- Ավելի վաղ այդ շարժման, այսպես կոչված, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ակնարկել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները թիրախավորվելու են՝ որպես վարչապետի աջակիցներ: Ինչպիսի՞ն է լինելու ձեր վարքը:

- Ես օրենքով սահմանափակված եմ, որ իջնեմ իրենց մակարդակին, ես չեմ կարող, ուղղակի չեմ կարող ինձ թույլ տալ փողոցի մեջտեղը այդ աստիճանի լածիրակի պես պահել, այդ աստիճանի հայհոյանքներ տալ՝ հաշվի չառնելով թեկուզ եւ իրենց՝ ընդդիմադիրների մեջ կանգնած կանանց եւ աղջիկներին: Եթե մարդը իրեն թույլ է տալիս այլ մարդկանց ներկայությամբ կեղտոտ հայհոյանքներ տալ...

- Ձեզ հարվածելի՞ս է հայհոյել:

- Ե՛վ դրանից առաջ, ե՛ւ դրանից հետո: Ինքը բերանը բացում էր թե չէ, հայհոյանք էր դուրս գալիս: 

- Որեւէ կոնկրետ բան չասա՞ց՝ ինչ է ուզում, ինչու է հարվածում:

- Չէ, չէ, բացարձակ: 

- Իրավական գործընթաց նախաձեռնելո՞ւ եք, ոստիկաններին դիմելո՞ւ եք:

- Ես հայտարարություն  եմ տվել ոստիկանությունում: Կարծում եմ, որ ամեն մեկը, ով կարող է իրեն թույլ տալ փողոցում կեղտոտ հայհոյանքներով իրեն պահել, պետք է անպայման պատժվի: 

Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հավաքում հայտարարել էր, որ պետք է մարդկանց ոտքի կանգնեցնել, միասնական ջարդել այն հենարանները, որոնց վրա կանգնած է Նիկոլ Փաշինյանը: Հենարաններից մեկը, նրա համոզմամբ, «իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են: «Նրանց հետ պետք է լինել կոշտ, համոզեցուցիչ»,- ասել էր Մանուկյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5913 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել