Հարկերի հնարավոր ավելացման շուրջ դժգոհությունները շարունակվում են. որոշմանը դեմ է նաև առողջապահության նախարարությունը

«Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին» վարչապետի որոշմանը, որի վերաբերյալ քննադատություններով և դժգոհություններով էին հանդես գալիս կրթության ոլորտի ներկայացուցիչները, այդ թվում` մասնավոր կրթօջախների տնօրենները, պարզվում է՝ դեմ է նաև առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով 2021 թ.-ին սպասվող հարկային ճեղքի կրճատման նպատակով ՀՀ վարչապետը՝ 2020 թ. դեկտեմբերի 30-ին նոր որոշում է ընդունել՝ «Հարկային քաղաքականության ճեղքի կրճատման» միջոցառումներ, որով նախատեսված է առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտները հարկել ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ): Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021 թ. մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթ:

Նշված որոշմամբ առաջարկվում է ավելացված արժեքի հարկը՝ 20 տոկոս, կիրառել կրթության, առողջապահության, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտներում: Մասնավոր կրթական հաստատությունների ղեկավարները ահազանգելով պնդում էին, որ այդ կարգով հարկումը կբերի ուսման վարձի առնվազն 20 տոկոս աճի, ինչն էլ իր հերթին այդ կրթությունը կդարձնի պակաս մատչելի ու էլիտարացվող:

Առողջապահական գերատեսչությունում եւս կարծում են, որ ԱԱՀ-ով հարկումը բացասական ազդեցություն կունենա առողջապահության ընդհանուր համակարգի վրա: Ծառայությունների գինը կբարձրանա, պետությունը նույնպես ստիպված կլինի թանկ վճարել պետպատվերով գնվող ծառայությունների դիմաց, իսկ հարկերից գոյացած միջոցները դա չեն փոխհատուցի: Այդ իսկ պատճառով, ըստ նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Մնացականյանի, նախարարությունը, որպես ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին, դեմ է այս ծրագրին և պատրաստվում է իր դժգոհություններն ու մտահոգությունները ներկայացնել ծրագրի քննարկման ժամանակ:

«Հարկերի ավելացումը, բնական է, բացասական է անդրադառնալու ընդհանուր ոլորտի վրա: Պատկերացրեք՝ դուք ազատված եք հարկերից, բայց հիմա պետք է ավելի գումար վճարեք: Մենք, իհարկե, մասնակցելու ենք որոշման քննարկմանը, որի նախաձեռնողը ֆինանսների նախարարությունն է, և ներկայացնելու ենք մեր տեսակետը, բայց դեռ ոչ մի հստակ բան չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ քննարկումները դեռ չեն սկսվել: Դրանցից հետո միայն կձևավորվի վերջնական իրավական փաստաթուղթը:

Նրա խոսքով՝ այս որոշումը բացասական ազդեցություն կունենա նաև առողջապահական համակարգի բյուջեի վրա, քանի որ այդ որոշմամբ առաջարկվում է ընդլայնել պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստացող անձանց շրջանակը կամ պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայությունների շրջանակը:
 
«Մեր նպատակը առողջապահական ծառայությունները հնարավորինս բնակչության համար ավելի մատչելի դարձնելն է: Բացի դա, սա նաև բացասաբար կանդրադառնա առողջապահական բյուջեի վրա, որովհետև պետական պատվերի շրջանակներում մատուցվող անվճար բժշկական ծառայություններից օգտվող անձանց շրջանակը ընդլայնելու համար ավելի շատ գումար է պետք, որովհետև, եթե իքս գումարով հիմա պետպատվերից օգտվում են իքս թվով շահառուները, բնական է, եթե գինը ավելանա, ավելի քիչ շահառուներ կսպասարկվեն»,- եզրափակեց առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատարը:

Ինչպես վերը նշեցինք, նախաձեռնության ընդունման դեպքում մասնավոր դպրոցները ևս կհարկվեն ԱԱՀ-ով, որի բացասական ազդեցության մասին արդեն արձագանքում են մասնագետները: «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը, ասոցիացիայի անդամներ՝ «Այբ» դպրոցի ուսուցիչ Արամ Փախչանյանը, «Ուսում» դպրոցի համահիմնադիր Հայկազ Նավասարդյանը  և «Փոքրիկ իշխան» դպրոցի գործադիր տնօրեն Մարիա Խախամյանը փետրվարի 24-ին հանդիպել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ: Ըստ նրանց՝ հարցումները ցույց են տվել, որ ծնողների մեծ մասը չի կարողանալու վճարել ուսման վարձը, որն ԱԱՀ-ով հարկվելու պարագայում առնվազն 20 տոկոսով կբարձրանա: Արամ Փախչանյանը համոզված է, որ ԱԱՀ-ով հարկումը ոչ միայն կվնասի կրթության ոլորտը, այլև կտուժի պետությունը, որին այս որոշումը օգուտ չի տալու, հետևաբար անհրաժեշտ է վերանայել այն:

Մխիթար Հայրապետյանն էլ նշել է, որ խնդրից տեղյակ է և կարծում է, որ հարցը հավելյալ քննարկման կարիք ունի:

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2061 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս