ՀՀ նախագահը առարկություններով վերադարձրեց ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը: Այս մասին հաղորդագորւթյուն է տարածել նախագահի աշխատակազմը:

«2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:

Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:

Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:

Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:

Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:

Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:

Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում փաստաբան Գեւորգ Գյոզալյանը նշել էր, որ Սահմանադրության 139 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրության ի թիվս այլ հոդվածների նաեւ 133 հոդվածով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Ըստ փաստաբանի, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝ եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

 Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին վարչապետը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2670 դիտում

Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ

ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել

Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան

Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր

Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ

Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել

Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել

Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան

Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ

Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր

Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը

Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ

Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ

Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան

Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ

«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով

10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը

Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին

Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան

Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար

Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին