Պոլիտեխնիկական համալսարանը դեռ ռեկտոր չունի. շուրջ 10 ժամ տեւած մրցույթում այդպես էլ ոչ ոք չընտրվեց

02/03/2021 schedule01:54

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստում, որը տեւեց շուրջ 10 ժամ, ռեկտորի ոչ մի թեկնածուի չհաջողվեց ստանալ անհրաժեշտ ձայները: Ըստ կանոնակարգի՝ ընտրվելու համար թեկնածուն պետք է նվազագույնը 17 կողմ ձայն ստանա: Քվեարկության արդյունքում, սակայն, թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չի ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել է 1, Ամալյա Մխիթարյանի օգտին՝ 13, իսկ Գոռ Վարդանյանի օգտին՝ 16 հոգի: Առավելագույն ձայն ստացած թեկնածու, պրոռեկտոր Գոռ Վարդանյանը (լուսանկարում) երկու շաբաթ անց կմասնակցի քվեարկության երկրորդ փուլին եւ կընտրվի, եթե ապահովի սահմանված 17 կողմ ձայնը: 

Նշենք, որ ռեկտորի ընտրության համար ՀԱՊՀ - ում առաջադրվել էր վեց թեկնածու, նրանցից երկուսը՝ Արամ Միքայելյանը եւ Պարգեւ Բալջյանը ելույթ ունենալուց հետո հանեցին իրենց թեկնածությունները:  

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Պարգեւ Բալջյանը նշեց, որ իր թեկնածությունը դրել էր առավելապես մտահոգված լինելով համալսարանի ճակատագրով, քանի որ չէր կարող անտարբեր մնալ համալսարանի շուրջ կատարվող իրադարձություններին, մասնավորապես՝ այդ պատասխանատու պաշտոնին պատահական մարդու նշանակվելուն: Սակայն, այս վերջին շրջանում խիստ զբաղվածության պատճառով չի կարող համատեղել գործունեությունը, այդ պատճառով նա նախընտրում է իր ծրագրերը կյանքի կոչելը, քան ռեկտորի պարտականությունները կատարելը:

Հարցին՝ թե տեղում է որոշել՝ հանել իր թեկնածությունը, Պարգեւ Բալջյանը նշեց, որ որոշումը կայացրել է ընտրությունից առաջ:

Ընտրությունն ընթացավ բավականին թեժ մթնոլորտում.մրցույթի անաչառությունը կասկածի տակ դնելուց հետո առավելապես երկար քննարկվեց թեկնածուների կողմից ելույթները բաց կամ փակ եղանակով ներկայացնելու հարցը:

Զարգացման հայեցակարգերը փակ եղանակով ներկայացնելու առաջարկն արեց խորհրդի անդամներից Բագրատ Ենգիբարյանը։ Նա իր առաջարկը բացատրեց այն հանգամանքով, որ թեկնածուն անձնական կյանքի տվյալներ է ներկայացնում, եւ բոլորովին էլ անհրաժեշտություն չկա այն հանրայնացնելու:

Հոգաբարձուների խորրդի անդամ, համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանն էլ նշեց, որ բաց եւ փակ անցկացման քննարկումը ավելորդ ժամանակածախս հարց է, ուստի ինքը չի հասկանում, թե նման արհեստածին հարցը առաջ բերելու իմաստը որն է։ «Եկեք քվեարկենք. սա արդեն զավեշտի է վերածվում», - նշեց նա։

Խորհրդի նախագահը հայտարարեց՝ քանի որ բաց եւ փակ ձեւով անցկացման շուրջ կան տարբեր տեսակետներ եւ անհամաձայնություններ, ուստի գտնում է հարցը պետք է դնել քվեարկության: Քվեարկության արդյունքում 19 կողմ ձայնով որոշվեց ե՛ւ հարցուպատասխաները, ե՛ւ թեկնածուների ելույթները  ամբողջությամբ անցկացնել բաց եղանակով՝ ուղիղ հեռարձակման հնարավորությամբ:

Հաջորդիվ թեկնածուները ներկայացրին իրենց Զարգացման հայեցակարգերը, պատասխանեցին հոգաբարձուների խորհրդի ադամների հարցերին:

Մասնավորապես, ռեկտորի թեկնածու Նորայր Հարությունյանը նշեց, որ իր առաջնային գործողությունը լինելու է այն, որ մինչեւ հաջորդ սեպտեմբերի մեկը համալսարանում ներդրվի մի  համակարգ, որը հնարավորություն կտա  առաջին կուրսում իրատեսական սկզբունքով կազմակերպել դասավանդումը: Նա գտնում էր նաեւ, որ Պոլիտեխնիկական համալսարանի միջոցները պետք է ծախսվեն արդյունավետ. «Պարոն Բաղդասարյանը կարող է նեղանալ ինձնից, բաց դե պիտի ասեմ. անցած տարվա Պոլիտեխնիկ հիմնադրամի միջոցները ծախսվել են պահակային ծառայության վերնազգեստի համար եւ մասնաշենքի զուգարանների վերանորոգման համաը: Դրանք, կարծում եմ, պետք է օգտագործվեն ավելի արդյունավետ»,- հարցուպատասխանի ժամանակ ասաց նա:

Թեկնածուներից Ամալյա Մխիթարյանը իր Զարգացման հայեցակարգում կարեւորեց համալսարանի համար նոր կրթական ծրագրերի, կառավարման նոր համակարգերի, կրթաթոշակներին վերաբերող նոր ծրագրերի ներմուծումը:

«Արդեն իսկ ունեմ նախագծեր, որոնք իրականացման փուլում են. մեկը առաջատար ինժեներական լաբորատորիաների ստեղծումն է: Պետք է ներդնել հստակ գիտական չափորոշիչներ, ստեղծել տեխնոլոգիական գիտության վրա հիմնված արտադրանք եւ ապրանքայնացնել դրանք»,- իր ելույթում նշեց նա:

Միջազգային ծրագրերի ներդրումը եւս կարեւորով՝ Ամալյա Մխիթարյանը նշեց, որ համալսարանը պիտի ներկայանալի լինի միջազգային հարթակներում, ուստի նա կարեւորում է միջազգային մրցույթների մասնակցությունը: Ըստ նրա՝ հատկապես ուսանողների համար ամենակարեւորը համալսարանի հասանելիությունն է 24/7 ռեժիմով: «Դրա համար պետք է ստեղծենք մի միջավայր, որ ո՛չ դասախոսը, ո՛չ ուսանողը, ո՛չ գիտնականը ցանկություն չունենան լքելու համալսարանական տարածքը: Դրան հասնելու համար կարող ենք լրացուցիչ ֆինանսներ ներդնել, ինչպես նաեւ ինստիտուտների սեփական բյուջե ձեւավորել: Ունեմ նոր ծրագրեր, որոնք դեռ նոր սկսման փուլում են, դրանցից մեկը եվրոպական գործընկերների հետ միասին իրականացվելիք ծրագիրն է, որի դրական արդյունքի դեպքում համալսարանը կունենա 150 միլիոն դրամի ներդրում, որը կուղղվի միկրո - նանո տեխնոլոգիաների հանգույցի ստեղծմանը: Երկրորդ ծրագիրը Հայաստանի առաջին փոքր չափսերով արբանյակային ծրագիրն է. քանի որ ՀՀ-ն ուզում է ունենալ իր փոքր արբանյակը տիեզերքում, ուստի այդ ուղղությամբ եւս պլաններ կան, ինչը որ իրատեսական է, եւ ծրագրի իրականացման ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում»,- նշեց նա:

Նրա ելույթից հետո հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամներ նշեցին, որ նրա ներկայացրած ծրագիրն ու կատարած աշխատանքները բավականին խրախուսելի են:

Ռեկտորի հաջորդ թեկնածու Դավիթ Ղազարյանն էլ նշեց, որ իր բարձրացրած բողոքը՝ մրցույթի անցկացման կարգի չպահպանվելու եւ զարգացման ծրագրերը սահմանված ժամկետում խորհրդի անդաներին չներկայացնելու հետ կապված, հասցնելու է համապատասխան մարմիններին:

«Անկախ մրցույթի արդյունքներից՝ պատրաստվում եմ դիտարկել այս մրցույթի օրինական լինելը եւ ընտրական գործընթացները ճիշտ կազմակերպելը: Քանի որ նախապես չեմ իմացել, թե քանի րոպե է հատկացվելու պրեզենտացիային, ուստի եւ ես չունեմ պրեզենտացիա»,- ասաց նա իր ելույթի ընթացքում:

Թեկնածուն համալսարանի զարգացումը առաջին հերթին կապեց գիտության առեւտրայնացման հետ:

«Պոլիտեխնիկը պետք է սերտ  համագործակցի բարձր տեխնոլոգիական նախարարության, էկոնոմիկայի նախարության, ՊՆ-ի հետ, պրակտիկ կերպով հասկանա, թե ինչ խնդիր ունի պետությունը. ես լինելու եմ պրոակտիվ քաղաքականության կողմնակից: Պետք է նաեւ դրսի ներուժը օգտագործել եւ համագործակցել հանրապետության մյուս բուհերի հետ: Մենք պետք է դիտարկենք, որ մենք մրցում ենք իսրայելական, թուրքական համալսարանների հետ, եւ ոչ թե ասենք ադրբեջանական բուհերի հետ: Պետք է վերացնենք կախվածությունը ուսանողից. ուսանողին չպետք է դիտարկենք որպես գումարի աղբյուր, քանակի չափանիշ: Համալսարանի վարձից կախվածության վերացումը թույլ կտա նաեւ  հեռացնել այն ուսանողին, ով չի ցանկանում սովորել, եւ նա միայն թղթի կտորին է սպասում, որը, ցավոք, հիմա թղթի կտոր է դարձել շատ ուսանողի համար: Ես ընտրվելու դեպքում պատրաստվում եմ ուղիղ պատասխանատվություն կրել համալսարանի դիպլոմի համար, այսինքն դիպլոմ ունեցող ուսանողի գիտելիք չունենալը իմ բացթողումն եմ համարելու»,- ասաց նա:

Ռեկտորի հաջորդ թեկնածու Արամ Միքայելյանը մասնավորապես նշեց հետեւյալը.

«Ժամանակները թելադրում են հրամայականներ, որոնք լուծումներ են պահանջում: Ինչքա՞ն կարելի է նույն հայեցակարգով զարգացնել համալսարանը: Ծրագրերը շատ դեպքերում  ներկայացնում ենք, բայց ունենում ենք այն, ինչ որ ունենք: Բոլոր թեկնածուների ներկայացրած ծրագրերում նույն լուծումներն են, իմը կտարբերվի  բոլորից նրանով, որ ընտրվելու դեպքում ես կբացառեմ համալսարանում ստելը: Ես կբացառեմ կեղծ ատենախոսությունների պաշտպանությունը: Կբացառեմ ուսանողին ստելը:  Գովազդային  սուտը հասնում է նրան, որ  մասնագիտության  ցանկում ներկայացնում ենք մասնագիտացում, առաջին կուրսում ուսանողը ընտրում է  այս մասնագիտացումը, բայց հաջորդ տարի ասում ենք՝ չկա այդ մասնագիտացումը, ուրիշ մասնագիտացում պիտի ընտրես: Ես զարմանում եմ, թե մեզ մոտ ո՞նց են ուսանողներ գալիս: Եթե հաջողված մի քանի մասնագիտացումը չլիներ մեր համալսարանում, ապա ուսանող չէինք ունենա ընդհանրապես: Խնդիրները բազմաշերտ են, գործը բառերից պետք է տարանջատենք»:

Հարցին՝ ինչո՞վ կարող ենք բանակին մեր ռեսուրսներով օգտակար լինել՝ կոնկրետ պետության անվտանգության խնդիրներին ծառայելու նպատակով, նա պատասխանեց.

«Ապագա չթելադրող, հույս ու հավատ չթելադրող երկրից երիտասարները գնալու են: Այսօր ունենք հավատն ու  հույսը վերադարձնելու խնդիր: Այսօր պետք է կապեր ստեղծենք ՊՆ-ի հետ, զորամասերի հետ, չպետք է անպատրաստ լինենք, համակարգենք մեր ծրագրերը պետության հետ: Պետք է կնքվեն  ավագ դպրոցների եւ վարժարանների հետ համատեղ կրթակական գործունեության իրականացման երկարաժամկետ համաձայնագրեր, ստեղծվեն հենակետային դասարաններ: Տնտեսվարողների հետ պետք է լինենք անկեղծ, եթե բարձր վարկանիշ ունենանք, ապա տնտեսվարողների հետ նախագծային որակյալ աշխատանքներում եւ փորձագիտական այլ աշխատանքներում կունենանք առաջխաղացում»:

Առավելագույն՝ 16 ձայն ստացած թեկնածու Գոռ Վարդանյանը ընդգծեց հետեւյալը.

«Կա այսօր մի իրողություն, որ Պոլիտեխնիկական համալսարանում շատ ուղղություններով իրականությունից կտրված ենք: Մեծ խնդիր կա՝ երիտասարդ գիտնականներին համալսարանական միջավայրում պահելու համար:  Ֆինանսական պրոյեկտների իրականացման եղանակով պետք է բուհի ֆինանսական միջոցները ավելացնենք»:

Ինչ վերաբերում է իր երիտասարդ տարիքին, Գոռ Վարդանյանը  նշեց, որ ըստ էության՝  իր երիտասարդ լինելու հանգամանքը կվերաձեւակերպի այլ ձեւով. շատ դեպքերում ոմանք իր երիտասարդ տարիքը  դիտարկում են որպես թերություն, իսկ ինքը դա համարում է որպես մեծ ավյուն ունեցող մարդու պատրաստակամություն, ով պատրաստ է 24 ժամ բուհի համար ստեղծել  համագործակցային  արդյունավետ միջավայր, որտեղ կլինի բարոյահոգեբանական մթնոլորտ  ու որակյալ երիտասարդների ներգրավում:

«Համալսարանի զարգացման կարեւոր գործոններից մեկը շրջանավարտների հետ հետադարձ կապի ապահովումն է, որի թիվ մեկ նպատակը պիտի լինի բուհում խոշորագույն ծրագերի իրականացումը:  Ուշադրություն պետք է դարձվի կրթության միջազգայնացմանը, ինչպես նաեւ ընդունելության հետ կապված մտահոգիչ շատ հարցերի լուծման խնդիրներին»,- հավելեց նա:

Ռեկտորի թեկնածու Պարգեւ Բալջյանն էլ նշեց, որ մարդիկ առավելապես պիտի նայեն գործին, ոչ թե խոսքին:

«Հարյուրավոր տարիներ մարդիկ անցել են այդ ճանապարհը, ստրուկից մինչեւ կայսր են դարձել միայն իրենց արած գործերով, այլ ոչ թե ցանկություններով: Մտածում էի Հարվարդի համալսարանի ռեկտորի ընտրության ընդամենը մի քանի էջանոց տեքստը թարգմանել, ներկայացնել. մեկ է ոչ դուք եք տեղյակ, ոչ էլ՝ ես: Ուզում եմ ասել, որ կարեւորը թղթի վրա գրելն ու ներկայացնելը չէ, այլ աշխատանքով ապացուցելը»,- ասաց նա:

Արդյունքներից, սակայն, դժգոհ էին որոշ թեկնածուներ: Դավիթ Ղազարյանը մեզ հետ զրույցում իր կարծիքն այսպես ներկայացրեց. «Սա այն է, ինչ պահանջվում է ապացուցել»: Իսկ Արամ Միքայելյանը, խոսելով ընտրակարգի 45 կետի մասին («Առավելագույն, սակայն ընտրվելու համար ոչ բավարար ձայն ստացած թեկնածուի համար երկու շաբաթ հետո անցկացվում է երկրորդ փուլ»), նշեց հետեւյալը.
«Երկրորդ փուլ ենք անում մե՞կ թեկնածուով. ծիծաղելի եւ անհեթեթ պրակտիկա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2734 դիտում

Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մեկնել է Ադրբեջան, այնուհետ կժամանի Հայաստան

Չունենք ստորագրված փաստաթուղթ, 1,5 ամիս առաջ ուղարկել ենք մեր հերթական առաջարկը. Միրզոյան. տեսանյութ

Դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 միլիոն դրամ

Կառավարության մոտից Դատախազություն ուղևորված անձինք քաղաքական պահանջներ չունեն, անձնական բողոք է

Մի քանի մարզում ջերմաստիճանը 5-8 աստիճանով կբարձրանա

Երևանում այրվել է չշահագործվող սրճարան

Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ. տեսանյութ

Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում

Վարչապետի որոշմամբ Կարեն Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Ալիևի ագրեսիվ հայտարարություններով հրճվող ընդդիմության նպատակը մեկն է՝ խաղաղության օրակարգի ձախողումը. Չախոյան

Հիսուս Քրիստոսի արձանը հուշարձանի տարածքում չի տեղադրվելու. ԿԳՄՍ նախարար

Ավելի քան 8.8 մլրդ դրամ ուղղվում է հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը․ Անդրեասյան

Հայաստանն ու ԱՄՆ-ը կստորագրեն համաձայնագիր, որը ներառում է մի քանի առանցքային ուղղություն. Բաբաջանյան

Առանձին բուհի միավորման նախագիծ չենք քննարկում․ նախարար

Դիմել ենք կազմակերպությանը՝ ամբողջ գումարը վերադարձվի բյուջե․ ԿԳՄՍ նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

Մի քանի օրից Հայաստանը կդառնա ԱՄՆ ռազմավարական գործընկերը, այս ամենը չի կարող չանհանգստացնել Ալիևին. Մարգարյան

Արագածոտնում ինքնասպանություն գործած 38-ամյա կինը երկտող է թողել

Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահին

Ալիևի հոխորտալից հարցազրույցում չափազանց տեսանելի են նաև վախեր. Ստյոպա Սաֆարյան

Լաբորատորիաների ներդրման ծրագրով պետք է լուծենք գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրները․ նախարար

2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա

ԱՀԿ-ն անդրադարձել է մարդու մետապնևմովիրուսին՝ նշելով՝ ինչ է հայտնի և ինչպես պաշտպանվել

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին քաղաքապետից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը

Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը, որտեղ կցված է Կանադան. Թրյուդոն արձագանքել է

Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվել է Հայաստանին

ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Լոս Անջելեսում տասնյակ հազարավոր մարդիկ հրդեհների պատճառով լքել են իրենց տները. տեսանյութ

Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները պետք է խզեն այդ պայմանագրերը. Ալիևը սպառնացել է

Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում

«Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչները պատրաստ են գնալ Երևան. Ալիևը կրկին հոխորտում է

Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի խմբակների միջև օրեցօր մեծացող հրդեհը 2 պատճառ ունի. Սաֆարյանը նշել է դրանք

Նորացված սոցիալական աջակցության ծրագիր ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ինչ է նախատեսվում

«Ամբերդ» օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Ծաղկաձորում և Ապարանում ձյան մեջ արգելափակված մեքենաներ են դուրս բերվել