Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN

Ամերիկյան արբանյակն արել է լուսանկարներ, որոնք, ըստ ամերիկացի փորձագետների, կարող են վկայել այն մասին, որ Կորեայի ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը թաքնված աշխատանքներ է տանում Կուսոն քաղաքի շրջակայքում գտնվող Յոնդոկտոնի փորձադաշտում: Ինչպես հաղորդում է CNN- ը, ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ լուսանկարված տարածքն օգտագործվում է միջուկային զենք պահելու համար:

Կայքը գրում է, որ փետրվարի 11-ին ամերիկյան Maxar Technologies ընկերության կողմից արված արբանյակային պատկերները վերլուծելուց հետո, Միդլբերիի ինստիտուտի փորձագետները տեսել են նոր շինություն, որը, նրանց կարծիքով, նախատեսված է ստորգետնյա թունելների մուտքերը թաքցնելու համար, որոնք տանում են դեպի միջուկային զենքի պահեստարաններ:

«Maxar Technologies-ի կողմից հրապարակված պատկերները մատնացույց են անում 2019-ի դեկտեմբերից գործող մի քանի թունելների  մուտքեր և նոր շինության նման մի կառույց, որը տեսանելի է միայն հիմա՝  2021-ի փետրվարի լուսանկարով», - մեջբերում է լրատվականը պրոֆեսոր Ջեֆրի Լյուիսի խոսքերը:

Հունվարի 22-ին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ելույթ ունենալով ՝ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին նշել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստվում է մշակել ԿԺԴՀ-ի  նկատմամբ նոր ռազմավարություն և դրան հետագա ընթացք տալ՝ ներառելովՓհենյանի զսպումը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը աննախադեպ անձնական մասնակցություն է ունեցել ԿԺԴՀ-ի հետ բանակցություններին, որոնք նախատեսված էին Կորեական թերակղզու ապամիջուկայնացման խնդրի լուծման համար: 2018-ի հունիսին Սինգապուրում տեղի էր ունեցել պատմության մեջ առաջին՝ ԱՄՆ-Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն գագաթնաժողովը, որից հետո ընդունվել է համատեղ փաստաթուղթ: Այնուհետև Փհենյանը պարտավորվել է ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին ՝ Վաշինգտոնից անվտանգության երաշխիքների դիմաց: 2019-ի փետրվարին Հանոյում անցկացվել է երկրորդ նման գագաթնաժողովը: Թրամփն ու ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը դրա վերաբերյալ մի քանի հանդիպումներից հետո, այդ թվում ՝ դեմ առ դեմ, չեն կարողացել համաձայնության գալ և չեն ստորագրել համատեղ փաստաթուղթ: 2019 թվականի հունիսի 30-ին Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը անցկացրել են  երրորդ հանդիպումը, որը տեղի է ունեվել ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության սահմանի ապառազմականացված գոտում: 2019 թվականի հոկտեմբերի 5-ին Միացյալ Նահանգների և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հանդիպեել են Շվեդիայում, աշխատանքային մակարդակում, բայց այս բանակցություններն էլ  ավարտվել են ապարդյուն:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ավելի վաղ ասել է, որ հյուսիսկորեական Կանգսոն քաղաքի օբյեկտներից մեկում կան հարստացված ուրանի արտադրության նշաններ: Նա նաև նշել է, որ ԿԺԴՀ-ում մի շարք միջուկային օբյեկտներ դեռ չեն աշխատում:

Ի դեպ, միջուկային ծրագրի մասին են այսօր գրել նաև իրանական կայքերը՝ մեջբերելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած զրույցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերը:

Ըստ Ռոհանիի, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA) չի քննարկվում, այն պահպանելու միակ միջոցը Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացումն է:

«Միջուկային գործարքը ենթակա չէ վերաբանակությունների, և դրա փրկության միակ միջոցը Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցներիու սահմանափակումների վերացումն է», - իրանի  նախագահի խոսքերը մեջբերում է ISNA լրատվական գործակալությունը:

Նա ավելացրել է, որ «Իրանի կողմից իր պարտավորությունների կատարման կրճատումը  ԱՄՆ-ի միջուկային գործարքից դուրս գալու և Եվրոպայի կողմից խոստումները չկատարելու հետևանք էր: Թեհրանի կողմից լրացուցիչ արձանագրության կամավոր կատարման կասեցումն իրականացվել է մեջլիսի կողմից ընդունված օրենքի շրջանակներում, սակայն իրանական կողմի և ԱԷՄԳ-ի [Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն] համագործակցությունը շարունակվում է»:

Համաձայն 2020-ի դեկտեմբերին ընդունված օրենքի ՝ փետրվարի 23-ի գիշերը Իրանում ուժի մեջ է մտել ԱԷՄԳ-ի կողմից միջուկային օբյեկտների ստուգման սահմանափակումը՝ լրացուցիչ արձանագրության համաձայն: Միևնույն ժամանակ, իրանական կողմը հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ն կկորցնի միջուկային օբյեկտների տեսահսկման հասանելիությունը փետրվարի 23-ից հետո, սակայն այս տվյալները կպահպանվեն երեք ամիս, եթե ԱՄՆ-ն իր պատժամիջոցները չեղարկի: Եթե Վաշինգտոնը չվերադառնա միջուկային գործարքին մինչ նշված ժամանակահատվածի ավարտը, Իրանը սպառնում է, որ տեսախցիկների բոլոր տեղեկությունները կջնջվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1810 դիտում

Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել, չեմ մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին․ ՀՀ վարչապետ

Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող

Նախկին նախագահները դեմ առ դեմ կանգնելու քաջություն չունեն, կասկածում են իրենց ճշմարտացիության մեջ. Աբրահամյան

Մալխասի արվեստը երևանցիներն են, կատարումներում կան քաղաքի փողոցներն ու մարդկանց ձայները. Տիգրան Ավինյան

Աղբատար մեքենայի զույգ անվադողերը անվահեծով պոկվել, հարվածել են «Տոյոտա քեմրի»-ին․ կա վիրավոր

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. հաստատվել է 2025-ի բյուջեն

Հրացաններ, ատրճանակներ և ռազմամթերք. քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել. տեսանյութ

Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին

Արգելվել է «Բիոտոն» ՍՊԸ-ի էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը. ինչ ռիսկեր են հայտնաբերվել

Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը. նախարար

Մալխասի 80-ամյակն է, բայց այսօր չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, չեմ շնորհավորի. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչու

Քոչարյանի բանակցած մյուս «փառահեղ» փաթեթը՝ ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Մեղրիի հաշվին. Ալեքսանյան

Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք, ցտեսություն. Փաշինյան

Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ, տարհանվել է 60 մարդ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները

Մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, բացահայտ ստում է. Արսեն Թորոսյանը՝ Մարությանին

Բախվել են մոպեդն ու «Mini Cooper»-ը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանրի արտադրությունը կասեցվել է. խմբաքանակը ետ է կանչվել

Բարսելոնայում ՀՀ-ն պատվավոր հյուպատոս ունի. բացվել է գրասենյակը

Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից ֆինանսական միջոցներ կտրամադրվեն. ինչ նպատակի կուղղվի գումարը

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Մի հրաշք հյուր ունեի. «Անպտղության հաղթահարման» ծրագրով 486 երեխա է ծնվել, 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում

Գյումրու պատմական փողոցների վերակառուցման աշխատանքների թերություների շտկման համար աշխատանքային խումբ կձևավորվի

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացի զարգացումներին. Էրդողան

Տրամաբանությունը հուշում է՝ Փաշինյանի թեզը ճշմարիտ է, հակառակն ապացուցելու համար փաստ չունեն. Խանդանյան

Ճիշտ ե՞մ հասկանում, որ 3 նախագահները հրաժարվում են հրապարակային բանավեճից. վարչապետը դիմել է ժողովրդին

Բանավեճին գալով` ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել. Ռուբինյան

Սևանա լճում և ափամերձ տարածքներում ուժեղացված ծառայություն է իրականացվել. 83 կգ սիգ է առգրավվել. տեսանյութ

Ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել, 2025-ի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է. Ավինյանն ամփոփեց նիստը

Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները. արդյունքներն ամփոփվել են

Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը. տեսանյութ

Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. հազարից ավել այցելու է տարհանվել

Գառնի գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհեր կան

Ադրբեջանի անձնագիր՝ ԼՂ քաղաքացիներին. ինչպես է բանակցել Քոչարյանը. Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել

10-15 միլիոն դիտումով ավելացել է իմ համեստ անձի հանդեպ հետաքրքրությունը. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչի շնորհիվ

ԲԴԽ նախագահն ու ՌԴ դեսպանը խոսել են 2 երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 24-ին

Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման ցուցանիշները