Ինչպիսի տարի էր 2020-ը ԵԱՏՄ երկրների համար եւ ինչ է սպասվում 2021-ին. պատասխանում է ԵՏՀ նախարարը

ԵԱՏՄ անդամ երկրները կորոնավիրուսի շրջանում որոշակի համագործակցությամբ փորձել են մեղմել առաջացած խնդիրները:

ՀԺ-ի հարցերին պատասխանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը:

- Պարո՛ն Քամալյան, ԵԱՏՄ երկրների համար ինչպիսի՞ տարի էր 2020-ը տնտեսական առումով: Ո՞ր ուղղությունն է միության տնտեսական շարժիչը եղել:

- 2020 թ. COVID-19 համավարակը մեծ բացասական ազդեցություն թողեց տնտեսության բոլոր ոլորտների, այդ թվում՝ արդյունաբերության վրա: Արդյունաբերական արտադրությունը ԵԱՏՄ-ում ընդհանուր առմամբ նվազել է 2,7%-ով. Ղրղըզստանում անկումը եղել է 6,6%, Ռուսաստանում՝ 2,9%, Ղազախստանում՝ 0,7%, Բելառուսում՝ 0,7% եւ Հայաստանում՝ 0,9%:

Չնայած այս ցուցանիշներին, արդյունաբերությունում իրավիճակը ավելի լավ էր, քան տնտեսության այլ ոլորտներում:

Այսպես, ՀՆԱ-ն ԵԱՏՄ-ում նվազել է 3,3%-ով, հիմնական կապիտալի ներդրումները՝ 4,2%-ով, մանրածախ առեւտրի շրջանառությունը՝ 4,1%-ով, բեռների շրջանառությունը՝ 5,3%-ով, ուղեւորների շրջանառությունը՝ գրեթե 2 անգամ (48,7%-ով):

Արտադրության ծավալների աճ է արձանագրվել մշակող արդյունաբերության 21 ոլորտներից 12-ում, նվազում՝ 9-ում:

Հատկանշական է, որ դեղագործական արդյունաբերությունը միակ ոլորտն էր, որով բոլոր պետություններում արձանագրվել է արտադրության ծավալների ավելացում:

Չնայած համավարակին եւ ամբողջ աշխարհում տնտեսական աճի տեմպերի ընդհանուր դանդաղմանը, Միության պետությունների ագրոարդյունաբերական համալիրը դրական արդյունքներ արձանագրեց:

5 տարվա ընթացքում (2020 թ.՝ 2015-ի համեմատ) Միության գյուղատնտեսական արտադրության աճը կազմել է 11,4 %, իսկ 2020 թ. արդյունքներով՝ 2019-ի համեմատ, ավելացել է 2,3 %-ով՝ մինչեւ 114,4 մլրդ դոլար: Միությունում հավաքվել է ավելի քան 164 մլն տոննա հացահատիկային մշակաբույսեր՝ 11%-ով ավելի, քան նախորդ տարում: Այդ թվում, Հայաստանում ավելացել են հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի, բանջարեղենի համախառն հավաքները:

Ընդհանուր առմամբ՝ Միությունում ինքնաբավության մակարդակը գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի գրեթե բոլոր հիմնական տեսակներով կազմել է ավելի քան 93 տոկոս: Հացահատիկը, շաքարը, բուսական յուղերը, խոզի, ոչխարի միսը, ձուն եւ կարտոֆիլը Միության երկրներն ամբողջությամբ ապահովում են իրենց սեփական արտադրության հաշվին: Բացառություն են միրգն ու հատապտուղները (43 %), որոնք շարունակում են մեծ ծավալներով ներկրվել երրորդ երկրներից:

Գյուղատնտեսության արտադրությունը Հայաստանում ու Բելառուսում ավելացել է համապատասխանաբար 1,5 %-ով եւ 4,9 %-ով՝ բուսաբուծության արտադրանքի արտադրության ավելացման հաշվին, Ղազախստանում՝ 5,6 %-ով՝ ինչպես բուսաբուծության արտադրանքի արտադրության, այնպես էլ՝ անասնաբուծության արտադրանքի աճի հաշվին: Ղրղըզստանում եւ ՌԴ-ում աճել է համապատասխանաբար 1,1 %-ով եւ 1,5 %-ով՝ հիմնականում անասնաբուծության արտադրանքի արտադրության աճի հաշվին:

- Կորոնավիրուսի շրջանում անդամ երկրների համագործակցությունն ինչպե՞ս եք գնահատում:

- Վստահ կարող եմ ասել, որ չնայած սահմանները  փակելուն եւ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բազմաթիվ ներքին խնդիրներին, համավարակը չի օտարացրել ու չի բաժանել մեր երկրները:

2020 թ. ապրիլին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամները հանդես եկան համատեղ հայտարարությամբ COVID-19 համավարակի կապակցությամբ: Հայտարարության կարեւորագույն թեզերից մեկը ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքի պահպանումն էր, ներառյալ սոցիալապես կարեւոր ապրանքները, սննդամթերքը, բժշկական սարքավորումներն ու դեղամիջոցները, անհատական պաշտպանության բժշկական միջոցները: 2020 թ. դեկտեմբերին անդամ պետությունների ղեկավարներն առաջարկել են կազմակերպել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» ռուսաստանյան պատվաստանյութի համատեղ արտադրությունը: Հանձնաժողովը ակտիվորեն մշակում էր այս հարցը Միության ներդրումային հարթակների ու դեղագործական բիզնես միավորումների հետ: Մի շարք առաջարկներ են նախապատրաստվել, որոնց մի մասն արդեն իրագործվում է:

Այսպես, 2020 թ. վերջին մեկնարկել է «Սպուտնիկ-V»-ի արտադրությունը Ղազախստանի Կարագանդայի դեղագործական կլաստերի բազայում: Պատվաստանյութի փորձնական խմբաքանակն արտադրվել է նաեւ Բելառուսում, արդյունաբերական արտադրությունն այնտեղ սկսվելու է մարտի վերջին: Հանձնաժողովի արդյունաբերական բլոկը ՌԴ ուղիղ ներդրումների հիմնադրամի հետ քննարկում է համատեղ արտադրություններին Հայաստանի եւ Ղրղըզստանի դեղարտադրողների ներգրավման հարցը:

- Ի՞նչ եք կանխատեսում 2021 թվականի համար. ԵԱՏՄ երկրները կկարողանա՞ն  վերականգնվել:

- Հանձնաժողովի արդյունաբերական բլոկի վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ բոլոր երկրներում արդյունաբերական արտադրությունն աճում է ավելի արագ, քան՝ ՀՆԱ-ն: Հաշվի առնելով նշված գործոնները, մենք ակնկալում ենք, որ արտադրական արդյունաբերության աճի տեմպը մինչեւ 2021 թ. ավարտը կկազմի 3-3.5%:

Մենք դրական կանխատեսումներ ունենք տնտեսության ագրարային հատվածի համար: Այստեղ անհրաժեշտ է նշել անդամ-երկրների հստակ, ճշտված քաղաքականությունը ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հարցում:

Պետական կարգավորման միջոցառումների շնորհիվ, Միության գյուղատնտեսական արտադրության մեջ ներդրումների հոսքը 2019-ի վերջին կազմել է 16 միլիարդ դոլար, ինչը 1,5 անգամ ավելի է, քան 2015-ին:

Մեր կանխատեսումների համաձայն 2021 թ. սպասվում է, որ սննդամթերքի գրեթե բոլոր տեսակների ինքնապահովման մակարդակը կհասնի ավելի քան 97%-ի, բացառությամբ, ինչպես նշեցի՝ մրգերի եւ հատապտուղների:

- Միասնական տնտեսական մոդելի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, համագործակցության խորացման կարիք կա՞:

- Իհարկե, միավորման հետագա զարգացումը ենթադրում է նոր քայլերի իրականացում՝ կատարելագործելու տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության տնտեսական մեխանիզմները: Հաշվի առնելով Միությունում առկա հարաբերությունների մակարդակը, մեր անդամ երկրների ղեկավարները 2020-ի վերջին հաստատեցին Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները մինչեւ 2025 թ.:

Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների եւ մեխանիզմների իրականացումը կնպաստի անդամ պետությունների տնտեսությունների զարգացմանը: Առաջիկայում կշարունակվեն աշխատանքները մեր երկրների արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման գործընթացները խորացնելու ուղղությամբ:

Մասնավորապես, կձեւավորվի հիմնական գյուղատնտեսական ապրանքների արտադրության եւ սպառման տարեկան բալանսը: Մենք անցնում ենք նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման երկարաժամկետ կանխատեսումների ձեւավորմանը, որոնք հաշվի կառնեն համաշխարհային ագրոպարենային շուկայի զարգացման հեռանկարները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
49163 դիտում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը