Եթե Կենտրոնական բանկի որոշումը լինի, թոշակառուները իրենց գումարը նորից կստանան կանխիկ՝ փոստից

«Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որպեսզի կենսաթոշակառուները իրենց գումարները կարողանան նորից ստանալ փոստից ու կանխիկ, ոչ թե բանկային քարտով: Պատճառը կենսաթոշակառուների բողոք-ահազանգերն են:

Հիշեցնենք, որ այսօր «Հայփոստ» ՓԲԸ-ը հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր, որ բազմաթիվ բողոքներ է ստանում. կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված: «Հայփոստ» ՓԲԸ-ը հայտնում էր, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբերին դիմել է Կենտրոնական բանկ՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը «Հայփոստ»-ի միջոցով, ինչպես բաժանմունքներում, այնպես էլ հասցեական առաքմամբ: Սակայն պատասխան դեռ չի ստացել:

«Հայփոստ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ «Կենսաթոշակառու անձիք երբեմն դժվարություն են ունենում բանկային քարտով ստանալու իրենց կենսաթոշակները, այդ պատճառով «Հայփոստը» 2-3 ամիս շարունակ ահազանգեր է ստանում, որպեսզի մենք առաքենք իրենց գումարը, կամ իրենք մոտենան և վերցնեն: Բացատրում ենք, որ դա մեր որոշելիքը չէ, և անհրաժեշտություն եղավ դիմել Կենտրոնական բանկ, որ մեզ թույլատրեն էլեկտրոնային դրամապանակների միջոցով, որը հնարավորություն կտա կանխիկացնել գումարը, մարդկանց բաշխել իրենց թոշակները այնպես, ինչպես առաջ էր, այսինքն՝ ինչպես «Հայփոստ» բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Բայց դեռևս թույլտվություն չունենք»: Աբրահամյանի խոսքով՝ հստակ չէ նաեւ, թե երբ Կենտրոնական բանկը դրական կամ բացասական պատասխան կտա:

«Հայփոստ»-ի խոսնակը նկատեց, որ թեպետ թոշակառուները ստորագրել են կենսաթոշակը բանկային քարտի միջոցով ստանալու մասին համապատասխան պայմանագիրը, եւ փոփոխությունը իրենց համար անակնկալ չի եղել, բայց գործնականում դժվարությունների են հանդիպում գումարը կանխիկացնելիս:

Հավելենք, որ 2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Կան որոշ բացառություններ: Այս սկզբունքը չի գործում, օրինակ, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների դեպքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1842 դիտում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը