Չի կարելի սեփական քաղաքական ամբիցիաների համար զոհաբերել սահմանում ապրող մարդկանց հանգստությունը. Տավուշի մարզպետ

Մամուլում երեկվանից տեղեկություններ են տարածվում, թե Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ադրբեջանցիները սահմանային չափագրումներ են կատարում:

Տեղեկությունները հերքեց թե՛ ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ թե՛ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: «Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է՝ մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- մասնավորապես ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Տավուշի մարզի վերաբերյալ տարածվող տեղեկությունները, սակայն, այսքանով չսահմանափակվեցին: Երեկոյան ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տեղեկություն տարածվեց, թե Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են՝ թուրքական դրոշներով: Օգտատերերը հավելում էին, որ Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ: 102-րդ ռազմաբազայից ռուս զինվորականները ևս Տավուշի տվյալ հատվածում են:

Պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունները նույնպես հերքեց՝ հորդորելով զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ նմանատիպ տեղեկությունների տարածումը անձնական վիրավորանք համարեց իր և Տավուշի բնակիչների նկատմամբ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա  վստահեցրեց, որ Տավուշում արտառոց ոչինչ տեղի չի ունենում: Նրա հետ զրույցը՝ ստորև.

- Պարոն Չոբանյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Տավուշի վերաբերյալ նման տեղեկություններ տարածվում:

- Այդ հարցի պատասխանը դժվարանում եմ տալ: Ենթադրում եմ, որ կրկին, ինչպես նախորդ անգամները, ինչ-որ անպատասխանատու հարթակներում եղել է նմանատիպ տեղեկատվություն, որը բացարձակ ստախոսություն է և իրականության հետ աղերս չունի: Այդ տեղեկատվությունը տարածել են մարդիկ, ովքեր պղտոր ջրում ձուկ են որսում՝ չմտածելով դրա հետևանքների մասին: Չի կարելի սեփական քաղաքական ամբիցիաների, ինքնահաստատմանը հասնելու համար զոհաբերել շատ կարևոր հանգամանքներ, որոնցից է ազգային անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը, սահմանում ապրող մարդկանց հանդարտությունը և հանգստությունը: Կոչ եմ անում, որ հետայսու նմանատիպ վարքագիծ դրսևորելուց առաջ այդ մարդիկ այս երևույթների մասին մտածեն: Ցավոք սրտի, մեր հերքումները շատ ավելի դանդաղ են տարածվում, քան պրովոկացիաները: Սրա մասին պետք է մտածենք, թե ինչու է այդպես: Կարծում եմ՝ դա ցույց է տալիս, որ այդ գործողությունները ոչ թե ինչ-որ մարդկանց առանձին, վարքագծային գործողություններ են, այլ ընդհանուր համակարգված միջոցառում:

-Այսինքն՝ տարածվող տեղեկությունները որևէ հիմք չունե՞ն:

- Բացարձակ որևէ հիմք չկա: Այդ առումով եղել են բոլոր պաշտոնական հայտարարությունները բոլոր իրավասու հաստատությունների կողմից՝ պաշտպանության նախարարությունից մինչև համայնքապետարան:

- Այս պահին ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում:

- Որևէ արտառոց բան չի եղել և չկա՝ բացի նրանից, որ երեկ փորձել են խուճապ մտցնել այդ տարածքներում: Ցավոք սրտի, մենք այդ երևույթը չենք կարողացել հաղթահարել: Հուսով եմ, որ այսօր ևս համայնքներում իրականացվող աշխատանքների շնորհիվ, մեդիադաշտում հրապարակումների շնորհիվ մենք այդ խուճապը կարող ենք իջեցնել և հնարավորություն տալ մարդկանց, որպեսզի զբաղվեն բուն գործով, զբաղվեն երկիրը կառուցելով, զբաղվեն իրենց աշխատանքով, և խաղաղություն տիրի մեր համայքներում, մեր բնակիչների մոտ, որը կար վերջին ամիսների ընթացքում:

- Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում համայնքներում:

- Հանդիպումներ են լինում համայնքներում համայնքապետերի ուժերով և մարզպետարանի, զրույցներ են լինում մարդկանց հետ, որպեսզի օր առաջ կարողանանք այս խուճապային տեղեկատվությունը արմատախիլ անել:

Ի՞նչ իրավիճակ է Տավուշի մարզում, Ազատամուտ համայնքում: Բնակչության շրջանում ի՞նչ տրամադրություններ են տիրում:

- Ես ավելի շատ դա կարող եմ բնութագրել որպես դժգոհություն վերջին օրերի աժիոտաժի վերաբերյալ: Մնացած ամբողջը նույնն է: Հույս ունեմ՝ ամեն ինչ արագ կվերականգնվի, հատկապես այս տոնական օրը, երբ մարդիկ պետք է շնորհավորեն իրենց մայրերին, իրենց կանանց, իրենց քույրերին: Շատ վատ է, որ այս օրով մարդկանց մտահոգությունները այլ դաշտում են:

Տավուշի մարզպետարանը երեկվա հրապարակումներից հետո տեսանյութ է տարածել՝ ցույց տալով Ազատամուտ համայնքի առօրյան: «Դուք լինեիք մեր տեղը՝ ոնց կվերաբերվեիք: Չի կարելի, չէ՞»: «100 տոկոս սուտ ա», «Եթե մենք մեր տեղում ենք, ուրեմն ոչինչ չկա»,- ասում էին Ազատամուտ համայնքի բնակիչները՝ անդրադառնալով համացանցում տարածվող տեղեկություններին:

«Ստահոդ լուրեր են տարածվել, թե իբր չափագրումներ են արվում: Որևէ նման բան չկա, համայնքը իր բնականոն հունով, բնականոն կյանքի մեջ է, մարդիկ իրենց առօրյա խնդիրներով են ապրում, երեխաներն էլ հանգիստ շրջում են համայնքում: Տարածքում ո՛չ դրոշ կա տեղադրված, ո՛չ էլ ադրբեջանցիներ կան»,- ասում էր Ազատամուտի համայնքապետ Արթուր Բեգինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, որը երեկ մեկնել էր Տավուշի մարզ՝ իրավիճակին ծանոթանալու, նույնպես արտառոց ոչինչ չէր ֆիքսել: Նրա հետ Տավուշ էր մեկնել նաև նույն խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:

«Մենք այս պահին շրջում ենք մարզում: Այս պահին Ոսկեպարում ենք, ոչ մի արտառոց բան դեռևս չենք նկատել: Ամբողջ օրվա ընթացքում պտտվելու ենք գյուղերում, եթե ինչ-որ արտառոց բան լինի, ֆեյսբուքյան էջի միջոցով կտեղեկացնենք»,- «Հայկական ժամանակ»-հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ազատամուտ համայնքում երեկ երեկոյան են եղել. այնտեղ նույնպես արտառոց ոչինչ չեն նկատել. այսօր երեկոյան ևս մեկ անգամ լինելու են այդ համայնքում:

Պատգամավորի խոսքով՝ Տավուշի մարզի բնակիչների շրջանում խուճապային տրամադրություններ չկան: «Հանգիստ, հանդարտ, ոչ մի խուճապային բան չկա, մարդիկ առօրյա աշխատանքն են անում»,- ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ մարզում ռուս խաղաղապահների չեն հանդիպել:   

Ավելի ուշ նա ֆեսյբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ այցելել են Տավուշի մարզի Նոյեմբերյան, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Կայանավան, Ազատամուտ համայնքներ՝ դարձյալ նշելով, որ մարզում հանգիստ իրավիճակ է: Նա, սակայն, հավելել էր, որ սոցիալական ցանցերում քննարկման առարկա դարձած վիճահարույց տեղերը (ըստ Գուգլի քարտեզի) անհանգստացրել են և՛ իրենց, և՛ բնակիչներին: «Եթե իսկապես երբևէ հարց առաջանա այս տարածքների սահմանազատման վերաբերյալ, այս իշխանությունները պետք է պատասխան տան՝ ինչո՞ւ պաշտոնապես հերքեցին այսօր տարածված լուրերը։

Դուք պարզապես չունեք ոչ մի իրավունք թաքուն գործընթացներ (եթե այդպիսիք կան) իրականացնելու սահմանում ապրող բնակչի թիկունքում։ Եթե խնդիր կա, բացեիբաց ներկայացրե՛ք այն մարդկանց, մի՛ թողեք՝ կրքեր բորբոքվեն, տեղեկություններն էլ հազար ու մի զեղումներով խուճապ տարածեն առօրյա հոգսով, պատերազմից դեռևս ուշքի չեկած քաղաքացու մոտ»,- գրել էր Կոստանյանը:

Նանե Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2603 դիտում

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ