Պոլիտեխնիկում դիմորդներին մոլորեցնում են, ամբիոնի վարիչներին` ընտրում կեղծիքով.Արամ Միքայելյանը պնդում է,բուհը` հերքում

10/03/2021 schedule19:47

Պոլիտեխնիկական համալսարանի «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար Արամ Միքայելյանը պնդում է, որ Պոլիտեխնիկական համալսարանում դիմորդին ստում են մասնագիտացման հարցում: Նա նաեւ հայտարարում է, որ կեղծարարություններ են կատարվել ամբիոնի վարիչների ընտրության ժամանակ:

Մեզ հետ զրույցում Արամ Միքայելյանը նշեց, որ համալսարանի գովազդային արշավների ժամանակ դիմորդին, ըստ էության, մոլորեցնում են. ներկայացվում է մասնագիտություն՝ իր տարատեսակ մասնագիտացումներով, բայց ընդունվելուց հետո մի մասնագիտացման փոխարեն նրան առաջարկվում է ընտրել մեկ ուրիշը, որովհետեւ իր նախընտրածը պարզապես չկա:

«Դիմորդը, օրինակ, ընտրում է «Քիմիական տեխնոլոգիաներ» մասնագիտությունը, որտեղ նշված են տարբեր մասնագիտացումներ. դա ի՞նչ է ենթադրում. ուսանողը ինքը այդ մասնագիտացումներից ցանկացածը իրավունք ունի՞ ընտրելու: Որտե՞ղ է գրված, որ սահմանափակելու են դիմորդի այդ իրավունքը՝ այս կամ այն վիճակից կախված: Օրինակ՝ «Քիմիական տեխնոլոգիա» մասնագիտության մեջ ներառված մասնագիտացումների տարբերությունը մեծ է: Ամեն տարի մի մասնագիտացում է փաթաթվում ուսանողի վզին. դիմորդին խաբում են, ընդունում են տարատեսակ մասնագիտացումներով, բայց մյուս կուրսում ուսանողին  առաջարկվող մասնագիտացումը փոխվում է. սա մոտիվացիայի կորուստ է սովորողի մոտ»,- նշում է նա:

Ըստ Արամ Միքայելյանի՝ այս ամենի մեղավորը արդեն նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն է: Հիշեցնենք, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է եւ բուհում անցկացվել է ռեկտորի թոափուր պաշտոնի մրցույթի առաջին փուլը: Երկրորդ փուլը մոտակա օրերին է: Ի դեպ, ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր նաեւ Արամ Միքայելյանը, ով իր ելույթի ժամանակ հանել էր թեկնածությունը:

«Երբ որ հիմնարկը «տեր» ունի, այսպիսի խնդիրներ չեն լինում: ՀՀ տնտեսության և պաշտպանունակության զարգացման համար հույժ կարևոր քիմիատեխնոլոգիական մասնագիտություններով ընդունելությունը վերջին տարիներին կտրուկ անկում է արձանագրել, անառողջ մթնոլորտը, ուսանողի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը՝ ավելացել. բոլոր հնարավոր պատճառաբանությունները հիմք ընդունեցին՝ բացի իրենց սուբյեկտիվ մեղավորության պատճառից»,- նշում է նա: 

Արամ Միքայելյանը գտնում է, որ  դիմորդին եւ ուսանողին չպետք է ստել, չլինել ժամի ճորտը, ունենալ գոնե 50 դիմորդ ու վերականգնել մասնագիտացումները:

Ինչ վերաբերում է Պոլիտեխնիկական համալսարանի ամբիոնի վարիչների ընտրությունը, Արամ Միքայելյանը պնդում է, որ ամբիոնի վարիչների ընտրությունը պաշտաճ ձեւով չի կազմակերպվել. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարանի (ՀԱՊՀ) կայքում մրցույթի հայտարարությունը տեղադրվել է հետին ամսաթվով՝ դեկտեմբերի 9-ի փոխարեն՝  հունվարի 13-ին:

«Պոլիտեխնիկում ամբիոնի վարիչների ընտրության կեղծարարություն է արվում այսօրվա ռեկտորի թեկնածուի հովանավորչությամբ: Անբարոյականության ո՞ր աստիճանն է. պատերազմի 2-րդ շաբաթում հայտարարել մրցույթ և անտեսելով բաց-թափանցիկ մրցույթի՝ իրենց իսկ հաստատած կանոնակարգը, «թաքուն» հայտարարություն տեղադրել միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի տպագիր տարբերակում` շրջանցելով ՀԱՊՀ կայքում տեղադրելու կանոնակարգային պահանջը։ Տպավորությունն այն է, որ համալսարանի ղեկավարող օղակներում ձեւավորվել է հանցավոր խումբ՝ այն է բանդա, չարաշահել են պաշտոնեական դիրքը և շահադիտական նպատակներով կեղծել են կայքում տեղադրվող պաշտոնական տեղեկատվությունը: Կեղծարարությունը պայմանավորված է «աթոռի մարմաջով», ապագայում նաև հլու-հնազանդ ծառայելու ակնկալիքով»,- կարծում է մեր զրուցակիցը: Նա. ի դեպ, ռեկտորի թեկնածու ասելով՝ նկատի ունի երկրորդ փուլ անցած միակ հավակնորդին՝ պրոռեկտոր Գոռ Վարդանյանին:

«Ներկա պահին Պոլիտեխնիկական համալսարանի կայքում կարելի է տեսնել, որ «Պոլիտեխնիկի Երևանի կրթահամալիրի մի շարք ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների մրցույթ» հայտարարությունը տեղադրված է դեկտեմբերի 9-ին: Սակայն, մեր կողմից ողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է նշված էջի պարբերական դիտարկում, և ընդհուպ մինչև հունվարի 13-ը նման հայտարարություն տեղադրված չի եղել»,- վստահեցրեց Արամ Միքայելյանը:

Նրա խոքով՝ հնարավոր մասնակից-թեկնածուներին հասանելի կերպով չիրազեկումը ավելի է ընդգծում ընտրության ոչ բաց լինելու և թիրախավորված, ուղղորդված լինելու հանգամանքը:

«Բաց մրցույթը անխոս պահանջում է հնարավոր մասնակից-թեկնածուներին հասանելի կերպով իրազեկում կազմակերպվող մրցույթի մասին, ինչը պարտադիր պահանջ է մրցույթների վերաբերյալ օրենքում։ Եվ պատճառաբանությունները, թե գիտե՞ք՝ մրցույթի պահանջներին բավարարող 2-3 թեկնածուներ կան, և ես իրենց հետ զրուցել եմ, ցանկություն չունեն դիմելու, էլ ավելի է ընդգծում ընտրության ոչ բաց և թիրախավորված, ուղղորդված լինելը։ Չեմ անձնավորի, սակայն թեկնածուներից մեկի հարց ու պատասխանում նշվում է, որ ինքը մրցույթի մասին տեղեկացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի կայքից (ակնհայտ սուտ՝ համաձայն թերթի խմբագրության տեղեկատվության նման հայտարարությունները տեղադրվում են միայն տպագիր օրինակում)։  Հարցը շարունակական հովանավորվող կեղծ, «Ֆեյք» ընտրություններ կազմակերպելու մասին է, մարտի 1-ին ռեկտորի ընտրությունների կազմակերպման ընթացքն ու կանոնակարգը ևս դրա ապացույց  են. կետ 45-ում գրված է «…առավելագույն, սակայն ընտրվելու համար ոչ բավարար ձայն ստացած  թեկնածուի համար անցկացվում է…. երկրորդ փուլ»: Մեկ թեկնածուով մրցույթի երկրորդ փուլի անցկացումը արդյո՞ք զավեշտ չէ»»,- նշում է նա:

ՀԱՊՀ աշխատակցի բարձրաձայնած խնդիրները Պոլիտեխնիկական համալսարանից մեր ստացած գրավոր պատասխանում որակվում են որպես իրականությանը չհամապատասխանող և որևէ հիմնավոր ապացույցից զուրկ զրպարտություն: Նախ՝ նշվում է, որ Ա․ Միքայելյանի կիրառած «մասնագիտացում» տերմինաբանությունը, վաղուց չի կիրառվում կրթական ոլորտում, ինչը փաստում է, որ Միքայելյանը չի տիրապետում ուսումնական գործընթացին և այդ պատճառով էլ ներկայացրել է անհասկանալի և ուսումնական գործընթացից վաղուց դուրս մնացած տերմինաբանությամբ ձևակերպված հարցադրումներ:

««Մասնագիտացում» գաղափար այսօրվա կրթական գործընթացներում գոյություն չունի, հետևաբար սույն պատասխանում ասվածին անդրադարձ կատարել հնարավոր չէր»,- նշված է մեր հարցմանն ի պատասխան ստացված գրության մեջ։

Ինչ վերաբերում է ՀԱՊՀ կայքում մրցույթի հայտարարությունը հետամսաթվով տեղադրվելուն, նշվում է, որ Պոլիտեխնիկական համալսարանի ամբիոնի վարիչների ընտրությունները անցկացվել են կարգին համապատասխան, որևէ խախտում և բողոք չի եղել։

Պոլիտեխնիկական համալսարանի ամբիոնի վարիչների ընտրությունները համապատասխանում են կարգով ամրագրված ընթացակարգին, մրցույթը կայացել է, ընտրվել են ամբիոնի վարիչներ, որևէ խախտում և բողոք տեղի չի ունեցել.

«Հատկանշական է, որ սույն մրցույթը հայտարարված է եղել Պոլիտեխնիկական համալսարանի 9 ամբիոնների (տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման, քոմփյութերային համակարգերի և ցանցերի, էլեկտրաէներգետիկայի, կենսագործունեության անվտանգության և արտակարգ իրավիճակների, մեխանիկայի և մեքենագիտության, լեռնային գործի և շրջակա միջավայրի պահպանության, մետալուրգիայի և նյութագիտության, լեզուների գիտակրթական կենտրոնի Օտար լեզուների ամբիոն) վարիչների ընտրության համար, և որևէ մեկը, բացի ՀԱՊՀ աշխատակից Ա․Միքայելյանից, նման հայտարարություն չի արել։ Տարակուսելի է Ա․Միքայելյանի այս քայլը, երբ բոլոր թեկնածուները ծանոթ են եղել հայտարարությանը, բացառությամբ նրա: Այն պնդումը, որ կայքում մրցույթի հայտարարությունը տեղադրվել է հետամսաթվով՝ դեկտեմբերի 9-ի փոխարեն հունվարի 13-ին, կրկին չի համապատասխանում իրականությանը և չի պարունակում որևէ տրամաբանական հիմնավորում»,- նշում են համալսարանից։

Հավելում են նաեւ, որ սույն մրցույթի հայտարարությունը սահմանված կարգով հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում սփռում ունեցող օրաթերթում՝ «Հայաստանի Հանրապետություն օրաթերթում», հետևաբար ընտրության կազմակերպումը եղել է առավել քան բաց և թափանցիկ:

«Պոլիտեխնիկը մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրն ազատ է իր հարցերը բարձրաձայնելու, լսելու պատասխանները, և խնդիրների պարագայում կառուցողական լուծումներ գտնելու։ Այս պարագայում ևս, այդ հնարավորությունը տրված է եղել և այժմ էլ տրված է Ա․Միքայելյանին։  Կոչ ենք անում նրան զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որը վարկաբեկում է Պոլիտեխնիկի բարի համբավը, ներկայացնել հիմնավոր ապացույցներ կամ ներողություն խնդրել ոչ հիմնավոր պնդումների համար»,- նշված է հարցման պատասխանի մեջ։

Մարիամ Գևորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3484 դիտում

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն

Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան

ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի մասում 7 ժամ ջուր չի լինի

Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով

ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. սկսվել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վախենում էի հաշմանդամ դառնալուց. 77-ամյա Ալլա Պուգաչովան պատմել է՝ ինչու 4 ամիս չի կարողացել քայլել

Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ. մրցումային հերթական օրը Հայաստանը 5 մասնակից ունի

Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Պուշկինի լեռնանցքում 5 մլն դոլար ընդհանուր արժեքով ճանապարհաշինական ծրագիր է մեկնարկել

Քննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարները

Վանաձորի Բուլղարական թաղամասում աղջիկը հայտնաբերել է իր 6-ամյա քրոջ մարմինը

Համայնքներին է վերադարձվում հանրային բարիքը՝ ապօրինի մասնավորեցված այգիները, պուրակները, զբոսայգիները

Իշխանություն և առաջընթաց․ վարչապետն ավարտել է հերթական գրքի ընթերցանությունը

ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որից հետո նորակիչներին տրվում է արձակուրդ

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր