Երևան
12 °C
Առաջիկա օրերին կայանալիք «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը լինելու է հոբելյանական: Մրցանակաբաշխության 20-ամյակն ու մրցանակաների հանձնումը լինելու է նոր ձեւաչափով ու առավել ճոխ: Առաջին անգամ այն անցկացվելու է Օպերային թատրոնում, նախորդ տարիներին միջոցառումն անցկացվել է կա՛մ «Սունդուկյան», կա՛մ «Պարոնյան» թատրոնում: Մասնակցելու է Օպերային թատրոնի նվագախումը, ելույթներով հանդես են գալու թատրոնի մենակատարները: Հանրային հեռուստաընկերությունն էլ ապահովելու է ուղիղ հեռարձակում, որը նախկինում չի արվել:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այս տարի «Արտավազդ» մրցանակը եւս նոր ու յուրահատուկ տեսք ունի: «Նուռ»-ի դիզայնով արված շատ գեղեցիկ մի բան է լինելու, որը տարբերվում է նախորդ տարիների մրցանակներից»,- ասաց ԹԳՄ նախագահը:
«Արտավազդը» նվիրվելու է մրցանակաբաշխության հիմնադիր՝ լուսահոգի Երվանդ Ղազանչյանին: «Քանի որ Արտավազդի 20-ամյակն է, առիթ դարձավ, որ մի քիչ ավելի մեծ շուքով այն նշենք: Արտավազդ մրցանակաբաշխությունը տոնակատարություն չէ, այն ավելի շուտ հաշվետվություն է: Հաշվետվություն է, թե ինչ է արվել վերջին մեկ տարում (տվյալ պարագայում երկու): Որպեսզի միանգամից փարատվեն բոլոր կասկածները ու ավելորդ խոսակցությունների տեղիք չտրվի, թե ինչու է այս օրերին միջոցառման համար ծախսեր արվում, ասեմ, որ դրանց 90 տոկոսն արվել էր մինչեւ համաճարակը: Այսինքն այն ժամանակ, երբ դեռ չգիտեինք, թե ինչ է գալու մեր գլխին»,-նկատեց Հակոբ Ղազանչյանը:
Նկատենք՝ ամեն տարի մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը Երեւանում նշանավորվում է նաեւ «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ: Թատերական գործիչների միությունը հայտարարում է նախորդ տարվա լավագույն թատերական գործիչներին: Անցյալ տարի հայտնի պատճառներով այն չէր կայացել. սկզբում հետաձգվել էր համավարակի, ապա՝ պատերազմի պատճառով:
Այս տարի, մրցանականեր կհանձնվեն ինչպես այս, այնպես էլ նախորդ տարվա համար նախատեսված թատերական գործիչների ու լավագույն գործերի համար: Մրցանակները լինելու են 14 անվանակարգերի համար, կլինի նաեւ 1 հատուկ մրցանակ: Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ այս տարի նույն անվանակարգում մրցանակ կարող են ստանալ միանգամից երկու հոգի, նույն անձը կարող է մրցանակ ստանալ ե՛ւ 2020 թվականի ե՛ւ 2021-ի համար, այսինքն երկու մրցանակ ստանալ նույն անվանակարգում:
Ղազանչյանը ցավով փաստեց, որ անցած 2020 թվականը շատ ծանր հետեւանքներ թողեց, որի ազդեցությունը կթողնի միջոցառման վրա. «Մեր թատրոններից էլ բավականին շատ դերասաններ ենք կորցրել, մի մասը կամավոր, մի մասը ժամկետային զինծառայողներ: Այնուամենայնիվ հայ ժամանակակից աշխարհը հարուստ է բավականին հետաքրքիր աշխատանքներով, ստեղծագործողներով եւ նրանք արժանի են, որպեսզի իրենց կատարած գործը հանրայնացվի ու մարդիկ իմանան: Թատրոններում տաղանդավոր մարդիկ գլուխները կախ աշխատել են՝ իրենց գործն են արել, հետաքրքրիր աշխատանքներ ստեղծել:Այսօր թատերական գործիչների միությունը իրավունք չունի դա անտեսելու: Շնորհակալ ենք Երեւանի քաղաքապաետարանին մեզ հովանավորելու համար»:
Չցանկանալով շատ փակագծեր բացել Ղազանչյանը հայտնեց՝ միանշանակ ուշադրության են արժանանալու Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված թատերական գործընկերները:
Ինչ վերաբերում է մրցանակաբաշխությունը Հանրային հեռուստաընկերության եթերում ուղիղ հեռարձակմանը, Ղազանչյանը նշեց՝ սկզբում այնքան էլ վստահ չէին, որ արժե միջոցառումն ուղիղ հեռարձակել, քանի որ մրցանակաբաշխությունը մոնտաժելուց հետո՝ տեմպոռիթմը պահպանելով ու ավելորդությունները կրճատելով ավելի ճիշտ է ներկայացվում: «Տեսնելով Հ1-ի թիմի պատրաստակամությունն ու այն աշխատանքը, որը հիմա են անում՝ լիահույս եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակով կանցնի: Այստեղ հատուկ ուզում եմ նշել Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի Տիգրան Վիրաբյանի անունը, որը մշակույթի գծով փոխքաղաքապետ եղած ժամանակ նախորդ տարի ձեռնարկեց քաղաքապետարանի աջակցությունը: Տիգրանը հիմա Հ1-ում է եւ վերջին հաշվով թատրոնի մարդ է, նրա ներդրում եւս մեծ է»,- նկատեց Ղազնաչյանը:
Արտավազդ 2020- 2021 մրցանակաբաշխության փորձագետների կազմը հետեւյալն է.
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան
Դրամատուրգ, «Գրական թերթի» եւ «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան
Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյան
Գյումրու Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյան
ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյան
Երեւանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյան
Թատերական եւ կինոբեմադրիչ Արամ Շահբազյան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT