Երևան
12 °C
Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ, շեշտում եմ՝ ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել ԼՂ հարցի կարգավորման խաղաղ գործընթացը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարարի Անն Լինդեի հետ համատեղ հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:
Նախարարը իր խոսքի սկզբում ցավով արձանագրեց, որ դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին ծրագրված Լինդեի այցը հետաձգվել էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով:
Այվազյանն ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր:
«Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ եւ պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ կանանց, երեխաներին եւ տարեցներին, քաղաքացիական ենթակառուցվածքները եւ մշակութային օբյեկտները: Ավելին՝ անգամ ռազմական գործողությունների ավարտից 4 ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը եւ մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին եւ պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց»,- շեշտեց նախարարը:
Արա Այվազյանն անդրադարձավ նաեւ պատերազմում Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմանը՝ նկատելով, որ այն ԵԱՀԿ հանձնառությունների խախտում է: Բացի այդ, ըստ նախարարի, դրանով ձեւավորվեց 2 վտանգավոր նախադեպ՝
1. զանգվածային ոճրագործություններով եւ ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը,
2. այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա միանշանակ դատապարտման:
«Թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ եւ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թեւակոխեց նոր փուլ: Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը եւ անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ: Թեեւ այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա»,- ասաց ՀՀ արտգործնախարարը՝ շարունակելով.
«Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում: Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ, շեշտում եմ՝ ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների եւ տարրերի հիման վրա: Մենք նաեւ կարիք ունենք ամուր եւ համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության համար պատասխանատու մարմնի: Այս համատեքստում մենք կարեւորում ենք ԵԱՀԿ նախագահության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը»:
Ըստ Արա Այվազյանի՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը մշտապես եւ անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով: Ավելին՝ լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության եւ անվտանգության արժեքը:
«Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման եւ դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն եւ տեւական: Մենք շարունակելու ենք մեր պայքարը արդար եւ արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ»,- թեման եզրափակեց Արա Այվազյանը:
Այնուհետեւ նախարարը խոսեց Հայաստան-ԵՄ, Հայաստան-Շվեդիա հարաբերությունների մասին: Նաեւ տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա ապրիլ-օգոստոսին Հայաստանը ստանձնելու է ԵԱՀԿ որոշում ընդունող մարմիններից մեկի՝ անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը:
Հիշեցնենք, որ սա ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Անն Լինդեի առաջին այցն է տարածաշրջան: Նա Հայաստան է ժամանել երեկ՝ Բաքվից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում80:129. Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիային
Միակը․ Ֆրանսիայի դեսպանը հրապարակել է Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում
2 բնակավայրում՝ մառախուղ, Արագածոտնում՝ փակ ճանապարհ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին ու Լարսում
Սոչիից Անթալիա թռիչք կատարած ինքնաթիռը վայրէջք կատարելիս բռնկվել է. տեսանյութ
Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. վարչապետ (տեսանյութ)
Անհնա՞ր է որսալ. ինչ է հայտնի Պուտինի ներկայացրած ու մեծ աղմուկ հանած «Օրեշնիկ»-ի մասին և ինչու այն կիրառվեց
Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած
Նարեի նստարանը թեք է դրված, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզու. ներառական կրթության իրական կողմը
Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի
Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է
Բուքինգհեմյան պալատը մի քանի տարի փակ կլինի
Ողբերգական դեպք գազալցակայաններից մեկում. տուժածը հիվանդանոցում մահացել է
Միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան
1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել
Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ
Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր
ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան
Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը
Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում
Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք
Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու
Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է
Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ
Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում
ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին
Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT