Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ միջազգային մամուլը հեղեղված է «Օրեշնիկ» հրթիռի մասին հրապարակումներով, դրա արդյունավետության վերաբերյալ վերլուծություններով, Պուտինի արած հայտարարություններով ու այն ամենով, ինչն աշխարհի ուշադրությունը կրկին սևեռել է ռուս-ուկրաինական հակամարտության վրա:
Իսկ այն այժմ նոր սրացման փուլ է մտել, որի վերջաբանը դժվար է կանխատեսել: Իրավիճակի հանգուցալուծումը կախված է ոչ միայն ուկրաինացիներից ու ռուսներից կամ նրանց առաջնորդներից. այս հակամարտությունն ունի նաև այլ խոշոր խաղացողներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը արագորեն լուծելու մասին նախընտրական խոստումներից, նրա ընտրվելուց և դրան հաջորդող իրադարձություններից ընդամենը օրեր անց Ռուսաստանի նախագահն անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ՝ ուղղված զինված ուժերի անձնակազմին և քաղաքացիներին, երկրի գործընկերներին և նրանց, ովքեր, իր խոսքերով, «շարունակում են պատրանքներ կրել ռազմավարական պարտություն կրելու հնարավորության մասին»՝ կապված Կուրսկի և Բրյանսկի շրջանների վրա Արևմուտքի երկարատև հարձակումների հետ:
Մեկնաբանելով այս իրադարձությունները՝ նա մատնանշեց գլոբալ հակամարտության սպառնալիքը, որին տանում են ԱՄՆ գործողությունները։ ՌԴ Գերագույն գլխավոր հրամանատարը նաև որոշ տեղեկություններ հայտնեց ներքաղաքական վերջին զարգացումների մասին և արեց ամենաուշագրավ հայտարարությունը, որը «Օրեշնիկ» հրթիռի մասին էր: Այնուհետ սկսվեց իրական տեղեկատվական խառնաշփոթ և աղմուկ բոլոր առաջատար միջազգային ԶԼՄ-ներում:
Ինչպես և երբ սկսվեց ամեն ինչ
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ը և արևմտյան դաշնակիցները բացեիբաց հայտարարեցին, որ Կիևին թույլ են տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին: Վերլուծաբանները բազմիցս ընդգծել են, որ Ուկրաինա տեղափոխված հեռահար հրթիռները՝ ամերիկյան ATACMS-ը և բրիտանական Storm Shadow-ը, ունակ են թիրախավորել միայն ՆԱՏՕ-ի զինվորականները, քանի որ նման զենքերի կառավարումը սովորելը տևում է տարիներ:

Ռուս մասնագետն ուսումնասիրում է ATACMS հրթիռների բեկորները
Պուտինը բազմիցս ուշադրություն է հրավիրել այս հանգամանքին, դրան անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայտարարությունից հետո:
«Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում արտադրված 6 օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռների, իսկ նոյեմբերի 21-ին բրիտանական Storm Shadow համակարգերով համակցված և ԱՄՆ-ում արտադրված HIMARS հրթիռների միաժամանակյա կիրառությամբ խոցվել են զինվորական թիրախներ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Բրյանսկի և Կուրսկի շրջաններում»,- ասել է նա։

Ռուս մասնագետն ապամոնտաժում է ընկած բրիտանա-ֆրանսիական Storm Shadow հրթիռը
Բրյանսկի շրջանում հարվածի հետևանքով զինամթերքի պահեստ է բռնկվել, այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է նաև ՌԴ ՊՆ-ն։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Նոյեմբերի 21-ին խոցվել է Հյուսիսային զորքերի խմբի հրամանատարական կետերից մեկը, օբյեկտի արտաքին պահակախմբի և սպասարկող անձնակազմի մեջ եղել են զոհեր և վիրավորներ։ Հրամանատարական և օպերատիվ անձնակազմը չի տուժել, պարզաբանել է նախագահը։
«Հակառակ Կիևի վարչակարգի ցանկության՝ ո՛չ հեռահար հրթիռների մատակարարումը, ո՛չ էլ դրանք Ռուսաստանի տարածքի խորքերը արձակելու թույլտվությունը չեն փոխել իրավիճակը ռազմաճակատում»,- ընդգծել է Պուտինը և հավելել, որ նման զինատեսակների կիրառումն «ի վիճակի չէ ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա հատուկ ռազմական գործողության գոտում», քանի որ «զորքերը հաջողությամբ ընթանում են մարտական շփման գծի ողջ երկայնքով» և կատարում իրենց տրված առաջադրանքները:
Հակադարձ հարվածն ու աղմուկ հանած անորսալի «Օրեշնիկ»-ը
Արդյունքում, Ռուսաստանը պատասխան հարված հասցրեց Խորհրդային Միության ժամանակներից ի վեր ամենախոշոր և հայտնի արդյունաբերական համալիրներից մեկին, որը նույնիսկ այսօր արտադրում է հրթիռային տեխնոլոգիա և այլ զինատեսակներ: Խոսքն ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի հենասյուներից մեկի՝ Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանի մասին է։ Այնտեղ Կիևը փորձում է իրականացնել սեփական բալիստիկ հրթիռների ծրագիրը։
Այս ամենում ամենաուշագրավն այն է, որ օբյեկտը խոցվել է նախկինում անհայտ զենքով։ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հրապարակավ հիշատակել է նորագույն զենքի մասին՝ հայտարարելով, որ դա «Օրեշնիկ» համալիրն է։
Նախագահի խոսքով՝ սա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է՝ հիպերձայնային մարտագլխիկներով։

Ըստ հասանելի տեղեկատվության՝ «Օրեշնիկ»-ի արագությունը վայրկյանում 2-3 կիլոմետր է: Երաշխավորված է հաղթահարել և շրջանցել հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ։
Ավելի պարզ ասած՝ ռուսական կողմը վստահեցնում է՝ «Օրեշնիկ»-ն անհնար է խոցել կամ որսալ:

«Օրեշնիկ»-ը, դատելով համացանցում հրապարակված գիշերային հարվածի տեսանյութից, զինված է բազմակի անհատական թիրախավորվող մարտագլխիկներով։
Հարվածի միջին հեռավորությունը 1000-ից 5500 կիլոմետր է։ Այս տեսակը, օրինակ, ներառում էր խորհրդային RSD-10 «Պիոներ»-ը, նաև՝ խոստումնալից RS-26 «Ռուբեժ-ը, որը մինչև 2027 թվականը ներառված չէր սպառազինության պետական ծրագրում հիպերձայնային «Ավանգարդ»-ի պատճառով։ Հենց «Ռուբեժ»-ով հարվածելու համար մեղադրեցին ուկրաինացի փորձագետները Դնեպրոպետրովսկի վրա հարձակման օրը։
Շնորհիվ իր բարձր արագության բնութագրերի՝ պինդ վառելիքով աշխատող «Օրեշնիկ»-ը չափազանց կարճ թռիչքով կարող է հասնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի հիմնական օբյեկտներին: Այսպիսով, Կապուստին Յար փորձադաշտից արձակվելիս հրթիռը կարող է մոտ 11 րոպեում խոցել Լեհաստանի Ռեջիկովո քաղաքի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության բազան։ Գերմանիայում Ռամշտայնի խոշոր ավիաբազան կկործանվի 15 րոպեում, դաշինքի կենտրոնակայանը Բրյուսելում՝ 17 րոպեում։ Նման ժամանակահատվածում հակաքայլեր ձեռնարկելը շատ խնդրահարույց է, բարդ, որոշ առումով նաև՝ գրեթե անհնար:
Փողոցային տեսախցիկների կադրերը և համացանցում հրապարակված լուսանկարները ցույց են տալիս 6 գրեթե ուղղահայաց խոցումներ: Կարելի է ենթադրել, որ 6 մարտագլխիկները «Օրեշնիկ»-ի ստանդարտ մարտական բեռն են։ Պայթյուններ չեն եղել։ Հարվածը հավանաբար հասցվել է իներտ մարտագլխիկներով։
Եթե անգամ դրանք հարվածել են, կինետիկ էներգիան բավական է լուրջ վնաս պատճառելու համար, քանի որ մարտագլխիկը մթնոլորտ է մտնում հիպերձայնային արագությամբ։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ ներթափանցող մարտագլխիկով հրթիռներ են օգտագործվել ձեռնարկության ստորգետնյա հաղորդակցությունները ոչնչացնելու համար:
«Օրեշնիկ»-ը ո՛չ առաջին, ո՛չ էլ միակ ռուսական զենքն է, որ աղմուկ է հանել
«Օրեշնիկ»-ը ռուսական առաջին խոստումնալից զենքը չէ, որի գոյության մասին հայտարարել է անձամբ նախագահը։ 2018-ին նա հայտարարել էր ծանր միջմայրցամաքային «Սարմատ» բալիստիկ հրթիռի մասին, միջուկային շարժիչով թևավոր «Բուրեվեստնիկի» հրթիռի, հեռահար ստորջրյա «Պոսեյդոն» անօդաչու թռչող սարքի և «Ավանգարդ» հիպերձայնային համալիրի մասին: Այդ ժամանակ էլ նա ընդգծել էր, որ նման զենքերը հնարավոր չէ որսալ։
«Օրեշնիկի» դեմ առհասարակ «հակազենք» չկա, վստահ է Պուտինը։
Նրա խոսքով՝ ժամանակակից ՀՕՊ համակարգերը և Եվրոպայում ամերիկացիների կողմից ստեղծված հակահրթիռային պաշտպանության համակարգերը «նման հրթիռներ չեն որսում, դա անհնար է»:
Կրեմլի պաշտոնյաները նշել են, որ ուկրաինական գործարանի հարվածը նոր զենքի փորձարկումն է եղել։ Նախագահն էլ պարզաբանել է, որ փորձնական արձակումների ժամանակ «ոչնչացվող օբյեկտները» կընտրվեն՝ «ելնելով Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը սպառնացող վտանգներից»։ Եվ փաստ չէ, որ դրանք գտնվում են միայն Ուկրաինայում։
«Մենք մեզ իրավասու ենք համարում օգտագործել մեր զենքը այն երկրների ռազմական թիրախների դեմ, որոնք թույլ են տալիս օգտագործել իրենց զենքերը մեր թիրախների դեմ, և ագրեսիվ գործողությունների սրման դեպքում մենք կպատասխանենք նույնքան վճռական»,- զգուշացրել է Պուտինը և հավելել, որ մինչ «Օրեշնիկ»-ի կամ նման զենքերի կիրառումը, բնականաբար, կզգուշացնեն քաղաքացիական անձանց, ինչպես նաև կխնդրեն այնտեղ գտնվող բարեկամ պետությունների քաղաքացիներին լքել վտանգավոր գոտիները, և դա, ըստ նրա, կարվի բաց աղբյուրներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մերձավոր Արևելիք ամենախոշոր ավիափոխադրողներից «Qatar Airways»-ը դադարեցրել է բոլոր թռիչքները
Շուտով, շուտով, շատ շուտով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Էդ անտերն այդքան լավն է, գնացեք այնտեղ ուրախ-երջանիկ ձեզ համար ապրեք, մեզանից ի՞նչ եք ուզում. Ստեփանյան
ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծել են Իրանի նավթային պահեստները՝ շուրջ 30 օբյեկտ. օդը թունավոր է, քաղաքները՝ ծխի մեջ
Իրանը hարձակումներ է նախաձեռնել Թել Ավիվի, Հայֆայի և Քուվեյթի ռազմական թիրախների վրա
Վաղվանից սկսած ժամանակ առ ժամանակ կունենանք արևի առկայություն. Սուրենյան
Գյումրիում բախվել են մեքենաներ, այնուհետև «BMW»-ն հարվածել է էլեկտրասյանը
Սա ի՞նչ հիմքով է ազատ շրջում իմ հողում, ի՞նչ փողերով է շենքեր կառուցում. սրանք ՀՀ-ի հետ աղերս չունեն. Սաֆարյան
TRIPP-ը թղթի կտոր է. Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում. Վիտալի Բալասանյան
Դուբայից և Աբու Դաբիից իրականացվել է դեպի Օման ՀՀ ևս 54 քաղաքացու տեղափոխում. Մասկատ-Երևան թռիչք է սպասվում
Ձյուն, ձնախառն անձրև, բուք ու քամի. առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Սրճարանային. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանում զգուշացրել են՝ հարված է եղել նավթապահեստարաններին, կա արտահոսք, հնարավոր են թթվային անձրևներ
Թրամփը մերժել է Իրանի հետ բանակցությունները և հայտնել՝ ինչ պայմանի դեպքում կդադարի պատերազմը
Գիտի՝ մոռացել ենք իր ժամանակ արված ասֆալտը, որ 5 տարին մեկ էր՝ ընտրությունից ընտրություն, լատկաներով. Սաֆարյան
Սա ոչ հեքիաթ է, ոչ՝ անեկդոտ. իրական առաջարկ է Հայաստանը 10 տարի ղեկավարած մարդուց. Եղոյան
Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. Փաշինյան
ՀՀ վարչապետը Սպիտակի եկեղեցում մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Կնոջ ներկայությունը յուրաքանչյուր ոլորտում ստեղծում է արդարություն և մարդասիրություն. ՔԿԾ պետ
Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման, անվտանգության ապահովման գործում. Ղազարյան
Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցի վրա կատարված հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հարցը՝ ուրան առգրավելու համար. Axios
Կանայք իրենց գիտելիքով և պատրաստվածությամբ ակտիվորեն մասնակցում են համակարգի խնդիրների լուծմանը. Ցուցուլյան
Զինկոմիսարիատում հաշվառելու հանգամանքը բացահայտել է 16 տարի առաջ մահացած երեխայի դեպքը. մանրամասներ
Հաստատված խաղաղության պայմաններում կանայք առավել լայն հնարավորություն ունեն՝ իրացնելու իրենց ներուժը. Սարգսյան
Առավոտյան սուրճ Ապարանում. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի մի շարք ճանապարհներ
Կանանց իրավունքների լիարժեք իրացումը իրավական և ժողովրդավարական պետության կայացման կարևոր գրավականներից է. ՄԻՊ
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, բարի Մարտի 8-ի առավոտ. վարչապետ
Կանայք այլևս զգալի ծավալով ինտեգրված են մեր հասարակական-քաղաքական կյանքի տարբեր կարևոր ոլորտներում. Սիմոնյան
Կանայք հսկայական մասնակցություն ունեն երկրի կառավարման գործում՝ ներգրավված նախկինում չլսված ծավալով. Փաշինյան
Կարելի էր պահ գտնել, երբ նախարարի մեքենայի առջևից անցնում են հրշեջ մեքենա, ավտոբուս, ավելի տպավորիչ կթվար
Երևանի մետրոն 45 տարեկան է. ինչպես կառուցվեց այն, ինչ աշխատանքեր են արվում վերջին տարիներին. տեսանյութ
90-ականներին՝ էս ու էն տոկից չանգյալ, մեռել, հարս՝ մթում, չիդեիր՝ ում ու ինչղ լույս տայիր․ Գրիշա Միքայելյան
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Դուբայից ինքնաթիռով ՀՀ է վերադառնում ևս երեք տասնյակ քաղաքացի
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան
Ստեղծագործական հանդիպումներ Գյումրիում․ կհամագործակցեն «Վարչաբենդն» ու «Չամիչով բուլկի»-ն․ տեսանյութ
Սյունիքի մարզում, Վայքի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է․ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT