Հնարավո՞ր է Աբովյանի N1 դպրոցում տնօրենի նոր մրցույթ անցկացվի. կրթության նախարարի խոսնակը չի բացառում

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում արդեն 40 օր է, ինչ իրավիճակը չի փոխվում։ Նորանշանակ տնօրենին, փաստորեն, մեկ ամսից ավելի է՝ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ ուսուցիչների հետ և դպրոցում վերականգնել նորմալ դասապրոցեսը։ Կրթության նախարարությունում, սակայն, այդպես չեն կարծում։ Նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանի կարծիքով՝ ասել, որ նոր տնօրենը չի կարողանում աշխատել, սխալ կլինի, որովհետեւ դա գնահատելու համար նախ պետք է ուսուցիչներն ու տնօրենը համատեղ աշխատեն:

«Նախարարությունը չի ողջունում այն իրավիճակը, որը տիրում է դպրոցում և խաթարում է աշակերտների ուսման իրավունքը։ Նախարարությունը գործել է իր լիազորությունների սահմաններում։ Այսինքն՝ լիազոր մարմնի ղեկավարը ընտրել է նրանցից (տնօրենի պաշտոնի հավակնորդներից-խմբ.) մեկին։ Կարևոր չէ, թե ով է տնօրենը, մանկավարժական կոլեկտիվի առաքելությունը երեխաներ կրթելն է, և նրանք իրենց առաքելությունը պետք է իրականացնեն հանուն մեր երեխաների: Պետք է իրենց գործը անեն։ Ինչ վերաբերվում է տնօրենի աշխատանքին, ասել, որ նա չի կարողանում ստեղծված խնդիրը կարգավորել և աշխատել, կդիտարկվի միակողմանի, քանի որ պետք է կոլեկտիվն էլ աշխատի, որպեսզի տեսնենք՝ տնօրենը կարողանո՞ւմ է աշխատել, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց նախարարի խոսնակը։

Ըստ Մելիքբեկյանի՝ նախարարությունն էլ իր հերթին չի անտեսում խնդիրը: Հարցին՝ իսկ այդ դեպքում ինչո՞ւ չի հաջողվել 40 օրվա ընթացքում կարգավորել իրավիճակը, պատասխանեց․ «Խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է։ Անձամբ ԿԳՄՍ նախարարն է հետևում ընթացքին։ Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում մանկավարժական կոլեկտիվի և տնօրենի հետ և փորձում ենք կողմերին հանդուրժողականության և ընդհանուր իրավական դաշտ բերել, որովհետև ընտրությունը արդեն կայացել է, երկու թեկնածուներն էլ հավաքել են հավասար ձայներ։ Գործող կարգի համաձայն՝ նախարար Դումանյանը ընտրություն է կատարել։ Որոշակի քայլեր ձեռնարկվում են, հանդիպումներ են լինում։ Այնպես չէ, որ բարձիթողի իրավիճակ է»։

Անդրադառնալով նաև այն հարցին, թե երեկ դպրոցի անձնակազմը հայտարարեց, որ գործադուլը շարունակվելու է և կդադարի այն ժամանակ, երբ դատարանի կողմից գործադուլը ճանաչվի անօրինական՝ նախարարի խոսնակը ասաց, որ չի ցանկանում դա մեկնաբանել։  Հարցին՝ իսկ կարիք չկա՞ դպրոցում նոր մրցույթ հայտարարել և անցկացնել, Գեղամ Մելիքբեկյանը պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա։

Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի այս դպրոցում հունվարի 25-ին տեղի էր ունեցել տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որտեղ երկու թեկնածուներն էլ՝ արդեն նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը և նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը, ստացել էին հավասար ձայներ: Օրենքով սահմանված կարգով երկու թեկնածուների միջև ընտրություն էր կատարել ԿԳՄՍ նախարարը՝ նախապատվությունը տալով Քարմիլե Առաքելյանին, որը մինչ այս ուսուցիչ էր աշխատում այլ դպրոցում: N1 դպրոցի անձնակազմը համաձայն չէ նախարարի որոշման հետ: Ուսուցիչները փետրվարի 3-ից գործադուլ են իրականացնում՝ պահանջելով, որ նոր տնօրենը հեռանա, իսկ իրենց նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը վերանշանակվի նախկին պաշտոնում: Նոր տնօրենն էլ ուսուցիչների գործադուլն անօրինական ճանաչելու համար դիմել է դատարան։ Բացի այդ, աշխատանքից ազատել է մի խումբ աշխատակիցների, աշակերտներից ավելի քան երկու տասնյակի ծնողները երեխաներին տեղափոխել են հանրակրթական հաստատություններ:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1717 դիտում

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան