Հոկտեմբերի 18-ն էր, եկան, թե մի քանի օրով Կովսականից տեղափոխվեք Կապան. Կովսականի առաջին բժիշկն ընտանիքի հետ Գյումրիում է

16/03/2021 schedule20:50

Գիտեինք, որ պատերազմ էր, ամեն րոպե հաղթանակի էինք սպասում: Շատ վստահ էինք: Հոկտեմբերի 18-ին եկան, թե մի քանի օրով դուրս եկեք Կովսականից, տեղափոխվեք Կապան, շատ չէ, մեկ-երկու օր, հետո լավ է լինելու: Մենք էլ միամիտ մարդիկ, ղեկավարությանը հավատացինք: Մանավանդ, որ 16-ին Քաշաթաղի մարզպետը եկավ, տեղեկացրեց, որ խուճապի չմատնվենք, ոչ մի վտանգավոր բան չկա: Մենք էլ դուրս եկանք մեր տներից:

Նարինեն է պատմում, ով ընտանիքի հետ Արցախից վերադարձել է Գյումրի: Ասում է՝ 20 տարի առաջ էլի Գյումրիից էին գնացել Արցախ: Բժիշկ ամուսինը՝ Կարապետը, աշխատում, չէր վարձատրվում, կայուն եկամուտն իրենն էր: Ապրել կարողանում էին:

Բայց արցախը կանչեց ամուսիններին: Նարինեն Արցախ էր մեկնել՝ թողնելով թիվ 24 դպրոցի իր հիմնական աշխատանքը: Իրենք այդ տարիներին առավել պետք էին Արցախին:

«2000 թվականի հունիսին Քաշաթաղի շրջան Կովսական տեղափոխվեցինք: Հիվանդանոցը կառուցված էր, բժիշկ չկար, դպրոցում հիմնականում 8-ամյա կրթությամբ աշխատողներ էին: Ավելի շուտ հանուն հայրենիքի, հանուն գաղափարի ես համաձայն եղա, որ տեղափոխվենք»,-ասում է Նարինեն:

Կարապետն ավելացնում է՝ 2000-ին Գյումրիում սարսափելի վիճակ էր, ապրելը ձևական էր, գոյատևում էինք ընդամենը: Տեղափոխվեցին, ու Կարապետը դարձավ Կովսականի առաջին բժիշկը:

«Գյումրիում մինչև 2000 թվականն աշխատում էի 3 հիվանդանոցում, աշխատավարձը ոչ թե ամիսներով, այլ տարիներով չկար, եղածն էլ սիմվոլիկ թիվ էր: Լսել էինք, որ կոնկրետ Կովսականում աշխատատեղ կար: Ե՛վ դպրոցում կար աշխատանք, և՛ հիվանդանոցում: Ու եթե էն տարիներին էստեղ մաքսիմում աշխատավարձը 5000 դրամ էր, էնտեղ 20.000 էր: Եվ կանոնավոր տրվում էր: Գնացինք ու հիվանդանոցը բացվեց: Ես էդ հիվանդանոցի առաջին բժիշկն եղա: Հետո աստիճանաբար կոլեկտիվը հավաքվեց»,-պատմում է Կարապետը:

Բժիշկն ու ուսուցչուհին իրենց մասնագիտական աշխատանքին զուգահեռ կարողանում են Կովսականում տուն-տեղ ստեղծել, տնտեսություն վարել: Մեկ-երկու մրգատու ծառն այգի դաձավ, մեղուներ պահեցին, փեթակներ ունեցան: Նրանց խորթ չթվաց նաև կովեր, խոզեր ու հավեր պահելը: Հացահատիկ էլ մշակեցին, հիմնականում ցորեն:

Վերջին բերքն առատ էր եղել, տոննաներով ցորեն էին ամբարել արդեն: Արցախում պատերազմ էր, ու Կովսականում լարված խաղաղությամբ էին օրերը մթնում, լուսանում: Կանայք տուն-տնտեսություն, տղամարդիկ՝ առաջնագիծ:

«Հոկտեմբերի սկզբից դպրոցում դասերը դադարեցին: Ասել էին՝ ովքեր փոքր երեխաներ ունեն տարածքից դուրս գան, բայց ոչ մեկը դուրս չէր գալիս, տեղում էին: Մինչև 10-ը 12-ը նոր, երբ որ ԱԹՍ-ներն արդեն սկսեցին մեր քաղաքի վրայով գնալ, հատկապես գիշերները, մարդիկ սկսեցին քիչ-քիչ գնալ: Բայց հույս ու հավատ ունեինք, որ հաղթելու էինք: Ամբողջ Կովսականում բոլոր տղամարդիկ պատերազմի դաշտում էին, մենք լարված հեռուստացույցի դիմացից չէինք հեռանում: Լույս չէինք վառում ընդհանրապես»,- պատմում է Նարինեն:

«Մեզ  մինչև վերջին օրն ասում էին գույք-բան չհանեք, խուճապ կլինի, իսկ իմ կարծիքով դա պիտի պետությունը կազմակերպված ձևով հենց ինքը աներ, օգներ, որ կարողանայինք մեր ապրուստը հետներս վերցնել, բայց չարեցին»,-ասում է Կարապետը:

«Մենակ գույքը չենք թողել է, 7-8 տոննա ցորեն ենք թողել, 12 փեթակ մեղուներ, անասուններ: Ու մենակ մենք չէ, մյուսներն էլ տոննաներով հացահատիկ են թողել, ու հարստացրել թշնամուն: Ախր մեզ ասեին՝ ժողովուրդ հանեք դուրս, ճիշտ է դժվար է, բայց հետո, եթե հաղթեցինք, էլի ետ կբերեք, ցավը հենց դա է»,- շեշտում է Նարինեն:

«Դրանք երկրորդական են, մենք հայրենիք ենք կորցրել,- ընդգծում է բժիշկը,- մի ամբողջ կյանք ենք կորցրել: Հարցը գույքն ու տունը չէ, էնտեղ ուրիշ էր կյանքը, հարաբերությունները էնտեղ ուրիշ էին: Էնտեղ մի տան նման էինք ապրում, իսկ էստեղ դու ոչ մեկին հետաքրքիր չես»:

Կյանքը զրոյից. որտե՞ղ կհաստատվեն ամուսինները՝ կվերադառնան Արցախ, թե կմնան Հայաստանում: Դեռ չգիտեն, մնացել են երկու մտքի արանքում: Առաջին անգամ ամուսինները հակառակ կարծիքներ ունեն: Նարինեն այլևս վերադառնալ չի ուզում, Կարապետը դեռ մտածում է վերադառնալ դեպի բնությունը, բայց թե երբ, չգիտի: Մեկ հստակ համոզմունք ունի, որին, ասում է, երբեք չի դավաճանի: Արցախ կվերադառնա միայն մեկ պայմանով.

«Հետ վերադառնալ ռուսի երաշիքով, աբսուրդ է, ես հետ կվերադառնամ միայն այն ժամանակ, երբ որ իմանամ էդ հողը հայ զինվորի, հայկական բանակի վերահսկողության տակ է»:

Այս պահին ամուսինները Գյումրիում վարձակալված բնակարանում են ապրում: Հիմնական աշխատանք դեռ չեն գտել: Արցախում դեռ իրենց աշխատատեղերը պահպանվում են: Կարապետը, որ շատ էլ ցանկանա, աշխատել առայժմ չի կարողանա: Պատերազմի օրերին Իշխանաձոր զինվորներին օգնության շտապող շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով ոտքի կոտրվածք էր ստացել, վիրահատվել: Դանդաղ, բայց ապաքինվում է:

Նարինեն կամավոր է: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի ցերեկային կենտրոնում երեխաներին օգնում է, որ դասերը պատրաստեն: Օր օրի դժվարանում է կյանքն այստեղ: Առանց հողի ու օդի, առանց բնության մաքրության, ասում են խեղդվում են Գյումրիում: Եվ բնավ նշանակություն չունի հանգամանքը, որ արամտներով Արցախից չեն: Այս հարցում ոգին է առաջնային:

Սամսոն Մատինյան

Տպել
1644 դիտում

Տղամարդը ծեծել է ՍՊԸ-ի սեփականատիրոջը, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գողացել 2 մլն 500 հազար դրամ

Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է

Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ

Բաքվում COP29-ի ժամանակ էկոակտիվիստները ակցիա են անցկացրել

Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. համառոտ ուղեցույց

«Շնորհավոր, իմ աղջիկ»․ Աննա Հակոբյանը շնորհավորել է ավագ դստեր ծննդյան տարեդարձը (լուսանկար)

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարին

Լիբանանը կրկին իսրայելական հարձակման է ենթարկվել. զոհերի թվում տասնյակից ավել փրկարարներ են (տեսանյութ)

Երևանի ավագանին նոր անդամ ունի

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Աբխազիայում ցուցարարները կոտրել են ԱԺ-ի դարպասը, ընդդիմադիրներին կոշտ ձերբակալել են. ինչ է կատարվում երկրում

Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա

Առանձին մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Դատարանը որոշել է մյուս նիստին ներկայացնելու համար բերման ենթարկել Քոչարյանին, Օհանյանին և Խաչատուրովին

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին

911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի, քաղաքացին իր կանչը կիրականացնի 112 հեռախոսահամարով. նախագիծ

Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա. Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին

Նոյեմբերի 16-ին սպասվում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը

Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան

Ազգերի լիգա․ ինչ հանդիպումներ են սպասվում

Շվեդ նախարարը ամենատարօրինակ ֆոբիաներից մեկն ունի. նա արգելել է բանանի առկայությունն իր այցելած վայրերում

Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 51 ուկրաինական անօդաչու

Իմ համբերության բաժակը լցվել է, կայացնելու եմ որոշումներ. վարչապետը՝ դատաիրավական համակարգի մասին (տեսանյութ)

Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

2018-ից հետո շատերն ակնկալում էին, որ խմբեր կձևավորվեն, կմտնեն կասեն՝ սեյֆդ բացիր, փողերդ հանիր. վարչապետ

Առանց Քոչարյանի և մյուսների շարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը

Ոստիկանությունը պետության ողնաշարն է, չի կարելի թիրախավորել, դա այն ժամանակ էլ է եղել իմ համոզմունքը. վարչապետ

Կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատել «Ջերմուկ Գրուպ»-ին

Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին ուղղված ծրագրերը

Հիմա ամեն մարզում ունենք քրեական, համայնքային և պարեկային ոստիկանություն. Փաշինյան

Կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը

Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին

Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել

Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)

Մասկը ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացումը

Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով

Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում. տուգանքը՝ մոտ 100 մլն դրամ

Վրաստանը կրկնել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դեր ստանձնելու նախկին առաջարկը