Գասպարյանի գործով դատավորի որոշումն անհիմն է և քաղաքական աստառ ունեցող, գլխավոր դատախազն ու ԲԴԽ-ն անելիք ունեն. փաստաբան

Օնիկ Գասպարյանի գործով միջանկյալ միջոց կիրառելու Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի որոշումն ակնհայտ ապօրինի, քաղաքական աստառ ունեցող որոշում է, եւ այստեղ անելիք ունեն գլխավոր դատախազն ու ԲԴԽ-ն:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Լուսինե Հակոբյանը: Փաստաբանն ընդգծեց՝ իր համոզմամբ՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու գործն ընդհանրապես ընդատյա չէ Վարչական դատարանին, ուստի խնդիրը հենց այստեղից է սկսվում: 

«Այդ գործով պետք է քննություն իրականացներ Սահմանադրական դատարանը, եւ Սահմանադրական դատարան դիմելու սուբյեկտը Հանրապետության նախագահն է, որն այդ լիազորությունից չի օգտվել: Հիմա վարչական դատարանը ինչ է քննում, ես չեմ հասկանում»,- ասաց Հակոբյանը:

Պարզաբանելով իր այս միտքը՝ նա շեշտեց՝ Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2 մասն ասում է, որ Վարչական դատարանին ընդատյա են այն վեճերը, որոնք ընդատյա չեն Սահմանադրական դատարանին, առաջին ատյանի եւ այլ դատարաններին: Ուստի, քանի որ այս վեճը կարող էր քննվել ՍԴ-ում, Վարչական դատարանում քննվել չի կարող:

Հարցին, թե ինչո՞ւ է համարում, որ որոշումը քաղաքական աստառ ունի, փաստաբանն արձագանքեց. «Դատավորի կենսագրականն ինքնին շատ բան է ասում. 5 տարի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատած փաստաբանից երեւի դժվար էր այլ բան սպասել»: 

Նա, սակայն, ընդգծեց՝ «Էս առանձին դեպքերը «հրդեհներ» են», որոնց վերաբերյալ բացատրություններ են տալիս՝ հանրային կարծիքի վրա ազդելու նպատակով.

«Բայց սրանց խորքային պրոբլեմն այն է, որ այդ մարդիկ մնացին դատական համակարգում, ու որեւէ բան չձեռնարկվեց ինչ-ինչ պատճառաբանություններով, իբր Սահմանադրությունը խոչընդոտում է, ու այդպես էլ չմատնանշվեց՝ Սահմանադրության որ հոդվածներն են ինչին խոչընդոտում: Ու այս ամենը դրա արդյունքն է, սա միակ դեպքը չԷ»,- եզրակացրեց Լուսինե Հակոբյանը: 

Հիշեցնենք, որ երեկ Վարչական դատարանը որոշել է բավարարել Օնիկ Գասպարյանի փաստաբանի միջնորդությունը, որով նա խնդրել էր մինչեւ այս գործը ըստ էության քննելը՝ Գասպարյանին համարել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։

Վարչապետի աշխատակազմն էլ հայտարարեց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, մարտի 10-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է Հայաստանի վարչապետը նույն օրը տարածած հայտարարությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4149 դիտում

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը