Համավարակի ընթացքում հեռավար սովորող աշակերտների հիշողությունից ջնջվել է գիտելիքի 60 տոկոսը. ուսումնասիրություն

2020 թվականի մարտի 16-ից Հայաստանի Երևան քաղաքի և մարզերի բոլոր դպրոցները  անցան հեռավար ուսուցման։ Պատճառը Չինաստանից սկիզբ առած  և հետո ամբողջ աշխարհով տարածված կորոնավիրուսային հիվանդությունն էր։

Այդ իսկ պատճառով «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ նույն տարվա հուլիսի ընթացքում իրականցրել է ուսումնասիրություն տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների վրա առցանց ուսուցման հոգեբանական ազդեցությունը գնահատելու նպատակով։

«Ուսումնասիրել ենք ուսուցիչների համայնքը, ծնողների համայնքը, երեխաների հետ ենք աշխատել, հատկապես տարրական դասարանի, որովհետև  դեռահասության և տարրական դասարանի երեխաների տարիքային  առաձնահատկությունների պայմաններում խնդիրները տատանվում են»,- Մեդիակենտրոնում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Ուսումնասիրության համար ընտրվել է Երևանի և մարզերի 121 դպրոց, յուրաքանչյուր դպրոցից մասնակցել է 3, ընդհանուր՝ 366 ուսուցիչ։ Այս մասին մանրամասն ներկայացրեց Մանակական զարգացման հիմնադրամի ծրագրերի համակարգող Արմենուհի Բուրմանյանը։ Նրա խոսքով՝ հարցման ընթացքում  պարզվել է, որ ուսուցիչների միայն 16 տոկոսն է ստացել հոգեբանական աջակցություն, որոնցից  3 տոկոսն է, որ դիմել է պրոֆեսիոնալ հոգեբանի աջակցությանը։ «Ուսուցիչները առցանց մասնակցել են մեր հարցմանը։ Հնարավորություն են ունեցել նաև մեյլի կամ վայբերի միջոցով պատասխանել մեր պատրաստած հարցերին։ Երբ խոսում ենք ուսուցիչների վրա առցանց կրթության ազդեցության մասին, պետք է հիշենք, որ առցանց կրթությունը կազմակերպվում էր համավարակի  պայմաններում, և դա ինքնին արդեն սթրեսային իրավիճակ էր բոլորիս համար, որովհետև մարտ-մայիս ամիսների ընթացքում երկրում շատ սահմանափակում էին գործում։ Մեր հարցմանը մասնակցած ուսուցիչների գրեթե կեսը՝ 47 տոկոսը, ասել է, որ այդ ժամանակահատվածը հոգեբանական առումով իրենց վրա բացասական ազդեցություն է ունեցել, իրենց սոցիալական կյանքն էր վատթարացել։ 1․2-րդն էլ բողոքել է իր առողջության վատթարացումից: 40 տոկոսը նշել է, որ ֆինանսական վիճակը իրենց ընտանիքում նույնպես վատացել է»,- մանրամասնեց Բուրմանյանը։

Ուսուցիչները, ըստ Բուրմանյանի, հարցմանը մասնակցելիս նշել են նաև,  որ ունեցել են տեխնիկական խնդիրներ՝ ինտերնետային կապի, առցանց ուսուցման համար միջոցների բացակայություն, այդ պատճառով նրանք հաճախ են զգացել սթրեսի, բարկության և անորոշության զգացում։ Բացի դրանից, հեռավար ուսուցման ընթացքում ուսուցիչներից ավելի շատ ժամանակ է պահանջվել հաղորդակցվելու երեխաների հետ, քան դա տեղի էր ունենում դասարաններում։ «Մենք պատրաստ չէինք առցանց ուսուցմանը, այդ իսկ պատճառով ուսուցիչները ունեցան տեխնիկական խնդիրներ, ամենակարևոր խնդիրը իրենց մոտ տեխնիկական դժվարություններն էր։ Նրանց ճնշող մեծամասնությունը նշել է, որ շատ ավելի ժամանակ է պահանջվել իրենցից բոլոր այն աշխտանքների համար, որոնք առկա ուսուցման ընթացքում ավելի հեշտ է եղել: Օրինակ՝ 66 տոկոսը նշել է, որ իրենցից ավելի շատ ժամանակ է պահանջվել աշակերտների հետ հաղորդակցվելու համար: Տնային առաջադրանքները ստուգելու համար առաջացած դժվարությունների մասին 78 տոկոսն է նշել։ Ավելի շատ ժամանակ է պահանջվել, որպեսզի ուսուցիչները շփվեն ծնողների հետ: Այդ մասին նշել է 63 տոկոսը: 1․3-րդը նշել են, որ աշակերտները ավելի պասիվ են եղել, ավելի շատ են եղել աշակերտների բացակայությունները։ Սրանից եզրակացնում ենք, թե ինչքան դժվար է եղել ուսուցչների համար, քանի որ նրանք ունեն այդ ձգտումը՝ իրենց աշխատանքները լավագույն ձևով կազմակերպելու համար»։ 

Հեռավար կրթության ընթացքում երեխաների մոտ առաջացած հոգեբանական խնդիրների մասին էլ խոսեց մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանը։ Կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակ դժվար է եղել հատկապես քաղաքում բնակվող երեխաների համար։ Նրանք այդ ընթացքում կարիք են ունեցել միմյանց հետ շփման, որը, սակայն, ի տարբերույթուն գյուղում բնակվող երեխաների, չեն կարողացել ստանալ։ «Երեխաները այդ ընթացքում ամբողջովին զգացին առաջացած խնդիրները։ Նրանց համար ամեն ինչ և սթրեսային էր, և զարմանալի։ Ուսումնասիրության ընթացքում անցկացրած հարցազրույցներից երևում էր, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու իրենց ուսուցչին չեն տեսնում կամ տեսնելու, և  ինչու բնական շփում չի լինելու։ Հաջորդ խնդիրը կապված էր տեխնիկական խնդիրների հետ։ Բովանդակային առումով շատ բացթողումներ էր լինում երեխաների համար, այն նյութը, որ պետք է մատուցվեր  շփման, հաղորդակցման միջոցներով, կորչում էր։ Հատկապես կարևոր էր իրենց բնական շփումը ուսուցչի հետ։ Շատ երեխաներ իրենց տարիքային առանձնահատկություններից ելնելով  նշում էին, որ երբ դասարանում էին անցկացնում դասերը, ուսուցիչը արագ նկատում էր իրենց զգացողությունները , թեկուզ դասը չհասկանալու անորոշ վիճակը և արձագանքում էր»,- նշեց Բուրմանյանը։

Հեռավար կրթության ընթացքում ծնողների շրջանում ուսումնասիրություններն  էլ  ցույց են տվել, որ ծնողները  շատ ավելի են միջամտել երեխայի մասնակցությանը դասընթացին և թույլ չեն տվել, որպեսզի երեխան ինքնուրույն մասնակցի դասապրոցեսին։ «Ծնողների ներգրավվածության պատկերը սկսեց խիստ արտահայտված դառնալ այդ շրջանում։ Եվ այդ ներգրավվածության պատճառով ունեցել ենք դասապրոցեսի խոչընդոտներ, ունեցել ենք ծնողի խիստ նույնականացում երեխայի հաջողության հետ, երբ երեխայի լավ պատրաստվածությունը անմիջականորեն կապված է ծնողի ինքնագնահատականի հետ, ծնողները շատ ավելի շատ էին միջամտում, թույլ  չէին տալիս, որպեսզի երեխաները ինքնուրույն  մասնակցեն պրոցեսին, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն էր ունենում երեխաների կրթության վրա»,- այս մասին էլ խոսեց հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանը։

Այդ շրջանում կրթության ոլորտում առկա խնդիրների բացահայտման մասին էլ նշեց կրթության փորձագետ Աննա Գևորգյանը։ Ըստ նրա, ամենամեծ խնդիրը այն է եղել, երբ երեխաները հեռավար կրթության ընթացքում մոռացել են օֆլայն պայմաններում ստացած գիտելիքները։ «Այդ ընթացքում տեղեկացանք կրթության ոլորտի բոլոր խնդիրների մասին,  որոնք առկա էին։ Տեսանք, որ կար մեթոդաբանական հմտությունների պակաս, որոնք ավելի խորքային մասնագիտական զարգացման տեղ ունեն։ Կրթության մեջ նյութի կորուստ հասկացություն կա, որը հիմնականում  նկատվում է, երբ երեխաները ամառային արձակուրդներից հետ են գալիս դպրոց, և ամբողջ նյութի 30 տոկոսը կորչում է երեխայի հիշողությունից։ Համավարակի պայմաններում գիտելիքի կորուստը շատ ավելի մեծ էր, տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ ստացած գիտելիքի մինչև 60 տոկոսը երեխան կորցրել էր հիշողությունից։ Դա նշանակում է, որ մենք միջամտության ծրագրերի շատ մեծ կարիք ունենք»,- ասաց փորձագետը։

Մասնագետետները հավելեցին, որ բացահայտված խնդիրների լուծման համար մշակել են տարբեր միջոցներ։ Ծնողների համար երկու տեսակի նյութեր են պատրաստվել, մեկը՝ ծնողը կարող է իր երեխայի հետ սովորել նյութը, մյուսը՝  խաղերի միջոցով։ Հաջորդ միջոցը ինքնախնամքի կարողությունն է ծնողների համար, հատկապես աշխատող և այն ծնողների, ովքեր երեխաների խնամքը համատեղում են աշխատանքի հետ։ Իսկ ուսուցիչների և հոգեբանների համար մշակվել են ուղեցույցներ։  

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2590 դիտում

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի

Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Հայտնի է՝ քանի զբոսաշրջիկ է մարտ ամսին այցելել Հայաստան և որ երկրներից

ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ. նախարար

Որպես անհետ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանյան լճում

FacePass-AMIO դեմքի սկանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է

2018-ից մեր օրակարգում է նոր Սահմանադրությունը, չպետք է այն կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Միրզոյան

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի կոշիկի միջից բջջային հեռախոս են հայտնաբերել

Սու՛ս մնացեք, մի՛ անցեք չափերը, հանգստացե՛ք. լարված զրույց Ռուբինյանի ու Խաչատրյանի միջև. տեսանյութ

Սահմանադրական դատարանի ամբողջական որոշմանը ծանոթանալուց հետո Դատախազությունը դիրքորոշում կներկայացնի

Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Արագածոտնի փոխմարզպետը պաշտոնից ազատվել է