Երևան
12 °C
Երգիչ Մհեր Արմենիան, որը մեկ ամիս առաջ հայտարարեց կուսակցություն հիմնելու որոշման մասին, այսօր էլ տեղեկացրել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ կուսակցությունը կկոչվի «Ազգի ձայնը»:
Ապագա քաղաքական գործիչ երգիչը պատասխանել է «Հայկական ժամանակի» մի քանի հարցերին.
- Մհեր, մոտ մեկ ամիս առաջ հայտարարեցիք, որ կուսակցություն եք հիմնում: Այսօր արդեն պարզ դարձավ, որ մասնակցելու եք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Որքա՞ն հիմնադիր ունի կուսակցությունը: «Կուսակցությունների մասին օրենքը պահանջում է, որ նրանք առնվազն 100-ը պետք է լինեն:
- Մենք պատրաստվում ենք հիմնադիր համագումարին, որը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ժամը 16:00-ին՝ «Վիվալդի հոլում»: Եվ բոլոր այն հարցերը, որոնք ձեզ հետաքրքրում են, կստանաք ամսի 21-ին: Դուք թիվ եք ուզում իմանալ, ես ուզում եմ այդ թիվը ձեզ ամսի 21-ին ասել:
- Օրենքի համաձայն, 800 անդամ պիտի ունենա կուսակցությունը, որպեսզի գրանցվի: Այդքան մարդ կունենա՞ կուսակցությունը:
- Կանոնադրությամբ ինչպես կա՝ 800, 100, ինչպես սահմանված է, մենք ունենք այդ քանակի մարդ: 800-ը և այդ 100-ը խնդիր չէ մեզ մոտ:
- Իսկ ինչպե՞ս եք մասնակցելու ընտրություններին՝ առանձի՞ն, թե՞ այլ ուժի հետ դաշինք կազմած:
- Այս պահին չեմ կարող ասել, մենք պատրաստվում ենք մեր կուսակցությունով ներկայանալ: Դաշինքի մասին առայժմ չեմ կարող ասել որեւէ մի բան: Օրակարգում չկա, բայց չի բացառվում նաեւ այդ:
- Նախընտրած ուժ ունե՞ք, որ կցանկանաք դաշինք կազմել այդ ուժի հետ:
- Առայժմ՝ ոչ:
- Իսկ ի՞նչ ձևաչափով եք անցկացնելու նախընտրական քարոզարշավը:
- Օրենքով սահմանված կարգով: Այն բոլոր գործիքները, որոնք մենք կարող ենք օգտագործել, օգտագործելու ենք:
- Պատրաստվո՞ւմ եք շրջել Հայաստանով:
- Միանշանակ, մենք օգտագործելու ենք բոլոր ռեսուրսները, որոնք թույլատրված են օրենքով:
- Իսկ ձեր հաղթելու շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
- Միանշանակ մենք գնում ենք դեպի հաղթանակ:
- Այսինքն՝ դուք վստահ եք, որ հաղթելու եք ընտրություններում:
- Այո:
- Հայտնի այլ մարդիկ կլինե՞ն ձեր կուսակցությունում:
- Այս պահին կան տարբեր մարդիկ, տարբեր ոլորտներից, նրանք հանրային մարդիկ են: Ես պարզապես չեմ ուզում հնչեցնել նրանց անունները: Ամսի 21-ին, երբ ներկա լինեք, դուք ինքներդ ականատես կլինեք:
- Իսկ կլինե՞ն այնպիսի դեմքեր, որոնց ներկայությունը կզարմացնի մեզ:
- Անուն չեմ տա, բայց ամեն ինչ, ինչը որ մենք անում ենք, հաճելի զարմանք է առաջացնելու շատերի մոտ:
- Մհեր, իսկ ի՞նչ ուղղվածություն եւ գաղափարախոսություն է ունենալու ձեր կուսակցությունը:
- Մենք պետականամետ, ոչ ռադիկալ, ազգային ընդդիմադիր ուժ ենք:
- Իսկ ինչպե՞ս եք համատեղելու երգչի և քաղաքական գործչի կարիերան:
- Ընդհանրապես բարդ չի լինի, որովհետև մեկը մյուսին չի խանգարում:
- Քարոզարշավի ժամանակ նաև երգելո՞ւ եք:
- Քարոզարշավի ժամանակ էլ հաստատ կերգեմ, առիթը բաց չեմ թողնի (ծիծաղում է): Ինձ իմ ազգը ճանաչում է որպես վաստակավոր արտիստի, որպես երգչի, և ես մեծ սիրով կնվիրեմ նրանց երգեր:
- Իսկ առհասարակ ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքական գործունեությամբ:
- Պարզապես կա ցանկություն ինչ-որ գեղեցիկ գույն մտցնել մեր այսօրվա առօրյայի մեջ և փորձել ինչ-որ ձևով պետականաշինության մեջ մասնակից լինել:
- Իսկ վաղո՞ւց կար նման ցանկություն, թե՞ նոր է առաջացել:
- Չգիտեմ՝ ինչ նկատի ունեք դուք վաղուց ասելով, ցանկությունը միշտ եղել է փորձել քաղաքականությամբ զբաղվել, սակայն վերջերս սկսեց գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքը, կոնկրետ քայլերը:
- Շատերը ձեզ կապում են «Հանրապետական» կուսակցության հետ: Այս մասով ի՞նչ կասեք:
- Ես կարող եմ հստակ ասել՝ երբևիցե կյանքում ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, չեմ անդամակցել, ունեցել եմ տարբեր առաջարկներ, բայց եթե զբաղվել քաղաքականությամբ, ապա ես նախընտրում եմ ինքս ստեղծել կուսակցություն և ներգրավել այդտեղ ազգի նվիրյալներին:
- Այսինքն՝ դուք հերքում եք այդ խոսակցությունները:
- Միանշանակ, իհարկե:
Հ.Գ. Հիշեցնենք՝ մարտի 18-ին հայտնի դարձավ՝ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄենք այս տարի լավ պրծանք. Գագիկ Սուրենյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Մենք փնտրում են ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ երկարաժամկետ գործընկերություն. Պապոյանը՝ Կոնգոյի փոխվարչապետին
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից կրակ չի բացվել, Ադրբեջանը հերթական անգամ մանիպուլացնում է
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ
Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը
Ֆրանսիայում մեկնարկել են «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագրով միջոցառումները
30 կմ, առանց կանգառի. վարչապետը հերթական հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ
Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը
Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան
Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում
«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար
Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը
Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում. ժամանակացույց
Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել
Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը հայտնի է
2026-ին Հայաստանում կտրվի «Այգ-1»-ի շինարարության մեկնարկը. հանդիպել են Պապոյանը և «Մասդար»-ի գործադիր տնօրենը
Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան. տեսանյութ
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել
Քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող իրավունք ունի օգտվել տրանսպորտի սակագների արտոնության փաթեթից․ մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակչում է
2025-ը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. «Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Մատենադարանում. տեսանյութ
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին
Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը
Շարունակվում են «Հորիզոններ» ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացները Սյունիքում
Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ
Աննա Վարդապետյանը ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ վարպետաց դաս է անցկացրել
Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով
Վիզաների ազատականացման հեռանկարն օրակարգում է․ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը
Խմած վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ. պարեկի պաշտոնավարումը կասեցվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT