Երևան
12 °C
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Կառավարությունում հաճախ քննարկվում է պետական գույքի արդյունավետ օգտագործման կարեւորության մասին: Դա ենթադրում է կա՛մ պետական ինչ-որ մարմնի կողմից օգտագործում, կա՛մ վարձակալությամբ հանձնում, կա՛մ օտարում: Սակայն, այնուամենայնիվ, մի շարք գույքեր Կառավարության որոշումներով օտարման դնելուց հետո էլ չեն վաճառվել:
Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, ձեր նշանակումից հետո ի՞նչ եք հասցրել անել, որպեսզի պետական գույքերն ավելի արդյունավետ օգտագործվեն:
- Նայած, թե ինչ ենք հասկանում արդյունավետ օգտագործել ասելով: Գույքի արդյունավետ տնօրինումը կարող է լինել ընդհուպ մինչեւ օտարումը: Միշտ չէ, որ պետությունը կարող է գույքը ճիշտ ձեւով տնօրինել եւ դրանից ստանալ ավելի մեծ շահույթ, քան դա կարող է անել բիզնեսը կամ մասնավորը: Այս պահին մշակվել եւ Կառավարության հավանությանն է ներկայացվել 2021-2023թթ. պետական գույքի մասնավորեցման եւ օտարման ռազմավարությունը: Ինչ վերաբերում է արդյունավետ տնօրինմանը. մեր քաղաքականությունն այն է, որ այն գերատեսչությունները, որոնք պետական սեփականություն հանդիսացող շենքերից դուրս են եւ մասնավորից են վարձակալում, կոմիտեն պետք է տեղեկատվություն տրամադրի, թե այդ հատվածում ինչ պետական շենք-շինություն ունենք, որը կարող ենք տրամադրել մեր որեւէ գերատեսչության: Դրանով իսկ կխուսափենք պետական միջոցների անարդյունավետ տնօրինումից:
- 2020-ին Կառավարությունը մի շարք պետական խոշոր գույքեր դրեց օտարման եւ այնպիսի պայմաններով, որ գնորդ չէր հայտնվում: Հիմա ակտիվություն կա՞, ներդրողները հետաքրքրվո՞ւմ են:
- Հիմնականում գույքերը մրցութային կարգով էր դրված, եւ դա ենթադրում է որոշակի սահմանափակումներ, ինչը միշտ չէ, որ բիզնեսին հարմար է: Այժմ մենք մի փոքր այլ մոտեցում ենք ցուցաբերելու: Փորձելու ենք արձագանքները հաշվի առնել, դա քննարկման առարկա դարձնել Կառավարության մեր գործընկերների, համայնքապետարանի, ԿԳՄՍՆ-ի հետ՝ հասկանալու, թե ինչ արգելքներ կամ սահմանափակումներ կան: Փորձելու ենք այդ սահմանափակումները որոշ չափով չեզոքացնելով՝ գույքն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար: Նախորդ տարվա ոչ այդքան մեծ ակտիվությունը պայմանավորված էր նաեւ համավարակով եւ տնտեսական ակտիվության նվազմամբ:
- Հեղափոխությունից հետո Կոմիտեի տրամադրության ներքո հայտնվեց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը, սակայն մի քանի անգամ նշանակված աճուրդները չկայացան գնորդ չլինելու պատճառով: Պետությունը որոշում ունի՞, թե ինչ է անելու այդ հյուրանոցը:
- «Գոլդեն փելես»-ը միշտ շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ միակն է Հայաստանում, որ այդ բարձրության վրա է. շատ մոտ է ճոպանուղուն: Չնայած հետպատերազմական ծանր տնտեսական վիճակում ենք գտնվում, բայց այս պահին էլ այդ հյուրանոցով հետաքրքրվում են: Այսօր էլ մի քանի ներդրողների հետ բանակցություններ են ընթանում, եւ միգուցե մոտ ապագայում գործարք ունենանք «Գոլդեն փելես»-ի հետ կապված: Սա կարող է իր հետ մեծ չափի ներդրում ու տնտեսական ակտիվություն բերել: Նույնիսկ կարող է այնպես ստացվել, որ թե՛ Ծաղկաձորը, թե՛ մեր ամբողջ երկրի տուրիզմը այս մեկ գործարքով ավելի ճանաչելի դառնան արտերկրում:
- Այսինքն՝ այս պահին արդեն հստակ գնորդ կա՞:
- Եկեք չշտապենք եւ փակագծեր չբացենք: Ճիշտ է, գույքը դեռ չի վաճառվել, բայց այն իր նպատակին այնքանով է ծառայել, որ կորոնավիրուսի ժամանակ մեր շատ հայրենակիցներ այնտեղ են մնացել, հիմա էլ մոտ 180 արցախցիներ կան այնտեղ: Այսինքն՝ այնպես չէ, թե այն դատարկ է մնացել:
- Պարոն Սարգսյան, ժամանակին պետական գույքերն ինչ-որ մեխանիզմներով մասնավորեցվում էին: Հեղափոխությունից հետո դրանց վերադարձի հետ կապված գործընթաց էր սկսվել: Ի՞նչ իրավիճակ կա այս պահին:
- Մինչ իմ նշանակումը՝ գործընկերներս մեծածավալ աշխատանք են կատարել իրավապահ մարմինների հետ, ինչպես նաեւ դատարաններում՝ թե՛ պետական գույքը վերադարձնելու, թե՛ վարձակալության ավելի լավ պայմաններով տրամադրելու հարցով: Տարիներ շարունակ գույքի վերագնահատում չի արվել. կա՛մ ցածր գնով է օտարվել, կա՛մ ցածր գնով է վարձակալության տրամադրվել: Հենց այսօր մենք այցելել էինք մի համալիր, որը պատկանում է մեր ՓԲԸ-ին ու երկարաժամկետ՝ 25 տարվա վարձակալությամբ է տրվել չնչին գումարով: Վարձակալը, կարելի է ասել, անբարեխիղճ ձեւով է տնօրինել գույքը, եւ այն այսօր գտնվում է քայքայված, լքված վիճակում, ինքնակամ շինություններ են կողքը կառուցվել ու իր նպատակին չի ծառայել: Նմանատիպ դեպքերը բազմաթիվ են, այսօր էլ հետեւողական աշխատանք ենք տանում, որ կարողանանք թե՛ վարձակալության գները բարձրացնելու միջոցով, թե՛ շուկայական ռեալ գնահատում իրականացնելով կազմակերպել օտարում ու պետբյուջե ֆինանսական մուտքեր ապահովել:
- Հիմնականում սովորական անձինք չէին տիրանում այդ գույքերին, անուններ կտա՞ք, թե ովքեր են:
- Դուք ինչքան նախկին բարձրաստիճան օդիոզ դեմքեր գիտեք՝ այդ բոլորը կան, նրանք մինչեւ այսօր էլ մեր գույքերին տիրապետում են: Դատական քաշքշուկների մեջ ենք, քրեական գործեր կան հարուցված, եւ օր օրի էլ ինչ-որ տեղից ինչ-որ բաներ ծիլ են տալիս:
- Պարոն Սարգսյան, պետական մարմինների մեծ մասը կենտրոնացված են Երեւանի կենտրոնում, ու հաճախ է հանրությունը դժգոհում, որ այդ պատճառով կենտրոնը պետք է թեթեւացնել: Կոմիտեն այս հարցի վերաբերյալ առաջարկ կամ նախաձեռնություն ունի՞:
- Կառավարությունում կոմիտեի հետ համատեղ քննարկման փուլում է գտնվում Երեւանի կենտրոնում գտնվող համալսարանների մի մասը մարզեր տանելու կամ Երեւանին մոտ համալսարանական ուսանողական ավան կառուցելու հարցը: Նույնը վերաբերում է նաեւ պետական գերատեսչությունները Կենտրոն համայնքից դուրս՝ Երեւանի այլ համայնքներ տեղափոխելու հարցին: Կենտրոնը բեռնաթափելու նպատակ կա: Դեռեւս 2019-ին շատ լավ առաջարկ է եղել, որը կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով կյանքի չի կոչվել, ու փորձում ենք այս տարի նորից ակտիվացնել այդ քննարկումը: Միգուցե փոքր կենտրոնում մենք մի քանի նախարարություններ այլեւս չունենանք, բայց չեմ շտապում այդ մասին վստահ հայտարարել, քանի որ դեռեւս գտնվում է բանակցությունների փուլում:
- Պետգույքի կառավարման ոլորտում ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել:
- Նախ մեր առաջին թիրախն այն է, որ պետական գույքի կառավարման կոմիտեի հեղինակությունը բարձրանա: Այսինքն, որպեսզի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չմտածեն, թե պետգույքի հետ ինչ ուզել արել են, եւ այսօր կարող է իրենց չանդրադառնանք: Այն, ինչ պատկանել է պետությանը, ինչն արժեք է ներկայացրել, այսօր այդ արժեքը պիտի վերագնահատվի: Մեր կողմից առաջիկայում ձեւավորվող մոնիթորինգի հանձնաժողովը դրանով պետք է ավելի մանրակրկիտ զբաղվի: Արդյունքում շատ գույքեր, որոնք այսօր պատկանում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, կամ որեւէ այլ «բարեխիղճ» գնորդի, պետք է վերադառնա պետության տիրապետության տակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT