Հրապարակվել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքների ցանկը

Հանրության լայն շրջանակին են ներկայացվել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքները:

Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ  «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում ներկայացված են Սամսոն Մովսեսյանի «Ալադին»-ը (Մայր թատրոն), Կարեն Խաչատրյանի «Ոզնու մուշտակը» (Տիկնիկային թատրոն), Դավիթ Հարությունյանի «Ջրահարսը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Նարինե Մալյանի «Շրջված երազ»-ը (Հ. Մալյանի անվան թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Մերի Մովսիսյանը՝«Կախարդական սրինգ» ներկայացման մեջ Պամինային մարմնավորելու համար (Օպերային թատրոն), Սոնա Մուրադյանը՝ «Սիրելիներից մի բաժանվեք» բեմադրության մեջ Կատյա Լավրովայի կերպարը կերտելու համար (Պարոնյանի անվան թատրոն), Անահիտ Կիրակոսյանը՝ «Ննջասենյակային զավեշտ» ներկայացման մեջ Սյուզաննայի կերպարի համար (Կամերային երաժշ. թատրոն), Հռիփսիմե Նահապետյանը՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ում Ջուլիետի կերպարը կերտելու համար (Ռուսական թատրոն), Աստղիկ Աբաջյանը՝ «Շրջված երազ»-ում հեքիաթասացի դերի համար (Մալյանի անվան թատրոն), Մարիկա Դովլաթբեկյանը «Սև կատուն» ներկայացման մեջ Պոյի ալտեր էգոյի ալտեր էգոն լինելու համար:

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում ընդգրկվել են Նարեկ Բաղդասարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Կորնյուդեին մարմնավորելու համար (Համազգային թատրոն), Վահագն Գասպարյանը՝ «Շրջված երազ»-ում Յալմարի կերպարի համար (Հ.Մալյանի անվան թատրոն), Նորայր Հերգնյանը՝ «Կիլիկիո Արքան» բեմադրության մեջ Լևոնի կերպարի համար (Լ.Քալանթարի անվ թատրոն), Հրաչյա Գյումբալյանը՝ «Քրիստոֆեր»-ում Քրիստոֆերի դերի համար (Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն), Անդրանիկ Միքայելյանը՝ «Սև կատուն» ներկայացման մեջ Պոյի ալտեր Էգոն ներկայացնելու համար (Մետրո թատրոն), Դավիթ Եղիազարյանը՝ «N 6»-ում Գրիմովի դերի համար (Աբովյանի դրամ. թատրոնն):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակի համար պայքարելու են Կարեն Խաչատրյանը՝ «Ոզնու մուշտակը» ներկայացմամբ (Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոն), Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան թատրոնից Ռուզաննա Խաչատրյանը՝ «Լուսաբացից առաջ» ներկայացմամբ, Գոռ Մարգարյանը՝ «12» ներկայացմամբ («Անահիտ» թատերախումբ), Դավիթ Աբրահամյանը՝ «Անտեսանելին» բեմադրությամբ (ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոն):

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում ներկայացված են Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնի «Քրիստոֆեր»-ը, որի բեմադրիչը Սամսոն Մովսեսյանն է, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Օնեգին»-ը, որը բեմադրել է Նորա Գրիգորյանը, Անհատ թատերախմբի «12»-ը: Այն բեմադրել է Գոռ Մարգարյանը, Աբովյանի դրամատիկական թատրոնի «N 6»-ը, որի բեմադրիչն Արմեն Սարգսյանն է:

«Լավագույն պիես» անվանակագում ներկայացված են Սամվել Խալաթյանի «Մռավ լեռան լուսաբացը», «Սեր, հաց և փշալարեր»-ը, որի հեղինակը Դավիթ Խաչիկյանն է, Սառա Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիս»-ը, Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» ստեղծագործությունը:

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում ընդգրկվել են Գարեգին Եվանգուլյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման համար (Գ.Սունդուկյանի անվան թատրոն), Եվգենի Օնանյանը՝ «Ոզնու մուշտակը» բեմադրության համար (Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն), Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը՝ «Փափլիկը» ներկայացման համար (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն): ՊՀԹ-ից «Մեր թաղը» ներկայացման համար անվանակարգում ներկայացված են Անտոն Քեշիշյանը (բեմանկարիչ), Մարինա Թադևոսյանը (Զգեստներ):

«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգում ներկայացվել են Գարի Քյոսայանը՝ Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման համար, Մարինա Բրուտյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնում բեմադրված «Խառը զգացմունքներ»-ի համար, Մետրո թատրոնի բեմ բարձրացած «Սև կատուն» ներկայացման համար՝ Ջեմմա Մինասյանը, Վաչե Շարաֆյանը՝ Ստեփանակարետի Վ.Փափազյանի անվան թատրոնում բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացման համար:

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգում ընդգրկվել են Հ.Պարոնյանի անվան թատրոնից Մարիամ Գրիգորյանը՝ «Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացման մեջ Շումիլովային կերտելու համար, ՊՀԹ-ից Սիրանուշ Լազյանը՝ «Մեր թաղը» բեմադրության մեջ Շուշանի դերի համար, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Արմինե Անդրեասյանը՝ «Փափլիկը» բեմադրության մեջ տիկին Լուազոյի կերպարի համար, Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնից Ինա Հախնազարյանը՝ «Քրիստոֆեր»-ում Ջուդիի կերպարի համար, Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Հերիքնազ Բաղդասարյանը՝ «Վարազդատ»-ում Վարազդատի մոր դերի համար, Աբովյանի դրամ. թատրոնից Լիլիթ Սալնազարյանը՝ «N 6»-ում Ալեսկային կերտելու համար:

«Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում ներկայացված են Գ.Սունդուկյանի անվ. թատրոնից Անդրանիկ Զաքարյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ Չեզվիքի դերի համար,  Հ.Պարոնյանի անվ. թատրոնից Վարդգես Բարսեղյանը՝ «Սիրելիներից մի բաժանվեք»-ում Շումիլովի դերի համար, Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոնից Վահագն Գալստյանը՝ «Տիկնայք և Պարոնայք» ներկայացման մեջ Ուոլտեր Պենգբերնին կերտելու համար, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Ստեփան Ղամբարյանը՝ «Փափլիկը» բեմադրության մեջ պրուսացի սպայի դերի համար:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ»-ի համար պայքարելու են Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոնից Նարինե Պետրոսյանը՝ «Տիկնայք և Պարոնայք» ներկայացման մեջ Յոհաննա Մարկհեմի դերի համար, Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնից Աննա Բալանդինան՝ «Խառը զգացմունքներ»-ում Քրիստինայի կերպարի համար, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Տաթև Ղազարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Էլիզաբեթ Ռուսեի դերակատարման համար, Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Ալլա Դարբինյանը՝ «Վարազդատ»-ում Ասթինեի դերի համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում պայքարելու են Գ. Սունդուկյանի անվ. թատրոնից Արմեն Մարգարյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության մեջ Մաքմըրֆիի դերի համար, Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնից Արման Ղազարյանը՝ «Ինքնասպանը» բեմադրության մեջ Պոդսեկալնիկովի դերի համար, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Արման Նավասարդյանը՝ «Լոռեցի Սաքոն» ներկայացման մեջ հեղինակին և Սաքոյին մարմնավորելու համար, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվ. թատրոնից Գենադի Առուշանյանը՝ «Լուսաբացից առաջ» բեմադրության մեջ Արմենի կերպարի համար:

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում ներկայացված են Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թատրոնից Իռա Հարությունյանը՝ «Խառը զգացմունքներ»-ի համար, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Նարինե Գրիգորյանը՝ «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը» ներկայացումների համար, Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Վահե Շահվերդյանը՝ «Անուշ» ներկայացման համար,  Մետրո թատրոնից Զառա Անտոնյանը՝ «Սև կատուն» բեմադրության համար:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում ընդգրկվել են Կ.Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի «Մարդիկ: Գազաններ: Հանգամանքներ:»-ը, որի բեմադրիչը Կարեն Ներսիսյանն է, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում բեմադրված «Փափլիկը»,  որի ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է, Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. Թատրոնում բեմադրված «Անուշ»-ը, որի բեմադրիչը Վահե Շահվերդյանն է և Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. Թատրոնում բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացումը, որի ռեժիսորը Ռուզաննա Խաչատրյանն է:

Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս տարի այն նվիրվելու է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

Մրցանակաբաշխությանը թատրոնի նվիրյալներից որևէ մեկը կարժանանա Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակին,  նախատեսվում է մրցանակներ շնորհել նաև «Թատրոնին անբասիր ծառայության  համար»:

Փորձագետների կազմում են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթ» և «Դրամատուրգիա» ամսագրերի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36312 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան