Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե լինելով Հայաստանի առաջին նախագահի քաղաքական ընկերը՝ ինչպես է նախարարը գնահատում Լեւոն Տեր- Պետրոսյանի վերջին հայտարարությունները՝ կապված Նիկոլ Փաշինյանին ուղղված որակումներին եւ նրանց միջեւ սկսված հեռակա բանավեճին, պատասխանել է, որ ինքը չի ցանկանում ընդհանրապես նման թեմայի շուրջ քննարկում ծավալել՝ ընդգծելով հետեւյալը.
«Ընդհանրապես արժեքը գաղափարն է. եթե գաղափարը ընդունելի է, բնականաբար, արժեւորվում է նաեւ գաղափարի հեղինակը: Սա, սակայն, բացարձակապես չի նշանակում, որ եթե, օրինակ, ես ինչ-որ գաղափար ասել եմ, եւ դուք ընդունել եք իմ գաղափարը, այսուհետ ինչ ասեմ, դուք ինձ հետ լինելու եք համամիտ: Ես չեմ ցանկանում ավելի բան մեկնաբանել, խնդրում եմ ինձ պրոֆեսիոնալ հարցեր տվեք. ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը կմեկնաբանի իր խոսքերը»:
Հակադարձ հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հարցերը մի՞թե պրոֆեսիոնալ չեն, նախարարը արձագանքել է, որ ԿԳՄՍ նախարարությանն առնչվելու տեսակետից՝ իհարկե ոչ:
Պատասխանելով դիտարկմանը, թե կա մտահոգություն, որ ընտրությունների ժամանակ դպրոցների, բուհերի աշխատակիցներին կհամոզեն կամ կստիպեն, որ իշխող թիմին ընտրեն՝ իշխանության կողմից վարչական լծակներ կիրառելով, նախարար Դումանյանը նշել է հետեւյալը.
«Դպրոցների հետ կապված հստակ որտե՞ղ եք դուք նման բան լսել եւ ումի՞ց: Եվ ես չեմ պատրաստվում պատահական վայրերում եւ պատահական դեմքերից հնչեցրած մտքերին մեկնաբանություններ տալ եւ մամուլի խոսնակի դեր կատարել: Եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, հարցրեք եւ ձեզ հստակ կպատասխանեմ՝ չի լինելու նման բան եւ վերջ»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ դպրոցականների մասնակցությանը եւ ներկայությանը, նախարարը նշել է, որ նախարարությունը որեւէ առնչություն չունի երեխաների այնտեղ գտնվելու հետ:
«Բացարձակ սուտ է, որ ասում են, թե իբր մենք զանգահարել ենք դպրոցների տնօրեններին եւ այլն. դրանք բոլորը բացարձակ սուտ են, եւ ես չեմ պատրաստվում այդ սուտը մեկնաբանել: Պետք չի մեր վզին փաթաթել այդ օրակարգը՝ երեխաներին ներգրավենք-չներգրավենք, նման օրակարգ գոյություն չունի. մարդիկ ազատ են, որեւիցե մեկը չի բռնացել եւ չի բռնանալու կամքի եւ գտնվելու ընտրության վրա: Երեխաները այնտեղ ինքնաբուխ էին գնացել. գուցե ցանկություն ունեին գնալու եւ Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելու: Կարծում եմ՝ իրենց տարիքում դուք էլ լինեիք, դուք էլ կցանկանայիք գնալ»,- ասել է նախարարը:
Նախարարը անդրադարձել է նաեւ կորոնավիրուսի հետ կապված հնարավոր սահմանափակումներին՝ մասնավորապես նշելով հետեւյալը.
«Չեմ կարող գուշակել, բայց դա ցանկալի տարբերակ չէ, պետք է պահպանել հնարավոր կանխարգելիչ միջոցները, որպեսզի ստիպված չլինենք այդ քայլին դիմելու: Սակայն եթե ստիպված լինենք, դա էլ հիվանդության դեմ պայքարի ձեւ է: Այսօր դեռ այդ խնդիրը չկա ու տա Աստված, որ չլինի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT