Երևան
12 °C
Թուրքական լիրան կրկին գահավիժել է: Այս անգամ՝ լիրայի 14 տոկոսով անկում է գրանցվել այն բանից հետո, երբ օրեր առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքից ազատել է երկրի կենտրոնական բանկի նախագահ Նաջի Աբղալին:
Ազատված պաշտոնյան համարվում էր առանցքային մասնագետը, որն օգնել էր Թուրքիայի ազգային դրամին բարձրանալ պատմական մինիմումից: Նրա ազատումը ցնցել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողներին, որոնք բարձր էին գնահատում Թուրքիայի կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը Աբղալի պաշտոնավարման ընթացքում:
Պաշտոնանկության հետևանքները հարվածել են Ստամբուլի ֆոնդային բորսայի շուկային և մտահոգություններ առաջացրել Թուրքիայի փոխառության իրական արժեքի վերաբերյալ:
Թուրքական արժույթը կտրուկ բարձրացել էր անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Նաջի Ագղալը բարձրացրել էր հիմնական տոկոսադրույքը 2 տոկոսային կետով՝ սահմանելով 19 %, ինչը կրկնակի ավելին է, քան ակնկալում էին տնտեսագետները:
Ըստ Էրդողանի, տեմպի նման զգալի աճը ճանապարհ է բացում գնաճի համար: Այժմ այն շուրջ 15 տոկոս է կազմում:
Թուրքիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար է նշանակվել Շահապ Կավջիօղլուն: Վերջին երկու տարվա ընթացքում նա կդառնա Կենտրոնական բանկի չորրորդ ղեկավարը: Ենթադրվում է, որ նա կիսում է Էրդողանի կարծիքը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ:
Էրդողանի մտերիմ մարդկանցից մեկին Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում նշանակումը անհանգստացրել է ներդրողներին:
«Ըստ Թուրքիայի նախագահի, որի հետ կարծես համաձայն է Կենտրոնական բանկի նոր ղեկավարը, բարձր հիմնական տոկոսադրույքն ավելի բարձր գնաճ է առաջացնում: Բայց այս տեսությունը հակասում է հիմնական տնտեսական տեսությանը», -BBC-ի փոխանցմամբ, ասել է OANDA- ի ավագ վերլուծաբան Ջեֆրի Գալլին:
Փոխառությունների բարձր տոկոսադրույքը հետ է պահում սպառողներին չափազանց շատ ծախսեր կատարելուց՝ միևնույն ժամանակ ստիպելով մարդկանց գումար խնայել», - ասել է նա:
Ներդրողները վախենում են, որ Թուրքիայի կենտրոնական բանկի հաջորդ քայլը կլինի կապիտալի վերահսկումը:
Կիրակի օրը Թուրքիայի տուրօպերատորների միությունը հայտնել է, որ մինչև սեզոնի սկիզբը զբոսաշրջության ոլորտը ամբողջովին պատրաստ կլինի արտերկրից հյուրեր ընդունելուն: Համաճարակի ընթացքում թուրքական հանգստավայրերը մնում են Ռուսաստանից զբոսաշրջիկների համար մատչելի ուղղություններից մեկը `երկիր մուտք գործելու համեմատաբար մեղմ պահանջների պատճառով:
Թուրք տուրօպերատորներն ակնկալում են, որ Ռուսաստանից առաջին տուրիստական խմբերը կսկսեն ժամանել ապրիլի կեսերին:
Լիրայի փոխարժեքի անկումը ենթադրություններ է առաջացրել այն մասին, որ տուր փաթեթները էժանանալու են: Այնուամենայնիվ, փորձագետները չեն կիսում այս լավատեսությունը:
Ria-ի փոխանցմամբ, զբոսաշրջային գործակալությունների դաշինքի գործադիր տնօրեն Նատալյա Օսիպովան հայտնել է, որ դժվար թե թուրքական լիրայի փոխարժեքի անկումը ազդի ռուսաստանցիների շրջագայությունների արժեքի վրա: Տուրօպերատորներից շատերը նախապես պայմանագիր են կնքում հիմնականում դոլարով, ուստի դժվար թե նկատվի տուր փաթեթների գների իջեցում:
Նշենք, որ 2020թ. նոյեմբերին 1-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, մարտի 21-ին սահմանվել է 1 դոլարի դիմաց վերջին 4 ամսվա ընթացքում ամենաբարձր փոխարժեքը՝ 8.47 թուրքական լիրա: Այսինքն լիրան արժեզրկվել է մոտ 17 տոկոսով: Իսկ արդեն մարտի 22-ին դոլարի փոխարժեքը տատանվում է 7.69-7.97 լիրայի սահմաններում:
Եվրո-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ունի՝ 1 եվրոյի դիմաց՝ 9.84 լիրա։
Սա նշանակում է, որ վերջին 4 ամիսներին ամերիկյան դոլարի նկատմամբ դիրքերը բարելաված թուրքական ազգային արժույթը կրկին անկում է գրանցում՝ մոտենալով նախկին հակառեկորդի ցուցանիշին:
Աբղալին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում պաշտոնավարեց մի քանի ամիս՝ նախորդ տարվա նոյեմբերից, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշմամբ աշխատանքից հեռացվել էր Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալը:
Պատճառը հենց ազգային արժույթի ռեկորդային անկումն էր: Ույսալի փոխարեն ԿԲ նախագահ նշանակված Աբղալին նախագահի աշխատակազմի ռազմավարական և բյուջետային վարչության պետն էր, որը 2015-2018թթ. զբաղեցրել է Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: Նույն օրերին հրաժարական տվեց նաև Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի փեսան է:
42-ամյա Ալբայրաքը նշել էր, որ առողջական խնդիրներ ունի եւ որոշել է հրաժարվել պաշտոնից՝ այդ պատճառներից ելնելով: Լրատվականները, սակայն գրում էին, որ Ալբայրաքի հրաժարականը կապ ուներ թուրքական լիրայի կտրուկ անկման հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է
Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը՝ դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպե՞ս օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից
«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան
Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը
ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել
Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ
Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս
«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին
Երկրաշարժ Հայաստանում
Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում
Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT