Երևան
12 °C
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2.5 տարում, արդեն 6 տարի է՝ չեն ավարտվում: Ավելին՝ Մաթեւոսյանի ժառանգ, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը հայտնում է, որ 2021 թվականի մարտի 21-ին պաշտոնական գրությամբ հրաժարվել են Կառավարության հետ «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն- թանգարանի կառուցման, կահավորման եւ գործարկման անարդյունավետ բանակցություններից:
Մաթեւոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կենտրոն-թանգարանը վերջանական տեսքի բերելու ու շահագործման հանձնելու նպատակով պատրաստվում են դրամահավաք իրականացնել, եւ այսուհետ դիմելու են բացառապես հանրությանը, ոչ կառավարական կազմակերպություններին: Դիմելու են նաեւ գործարարներին` բոլոր նրանց, ովքեր մշակույթի, Հրանտ Մաթեւոսյանի արժեքն ու դերը հասկանում են. «Մեր ԿԵՆՏՐՈՆԸ կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես`այդ ֆինանսավորմամբ»:
«2018 թվականից առ այսօր, չնայած մեր բոլոր ջանքերին, առաջարկներին, պնդումների եւ հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների եւ կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ՈՉԻՆՉ-ՈՉԻՆՉ չի փոխվել եւ չի փոխվի»,- գրել է Մաթեւոսյանը:
«Հայկական ժամանակը» Դավիթ Մաթեւոսյանից հետաքրքրվեց, թե որոնք են նման հանգուցալուծման տանելու պատճառները, ինչ-որ հարցում դարձյալ անհամաձայնությո՞ւն ունեն, թե՞ պարզապես այս տարիներին ՀՀ կառավարության՝ կենտրոն-թանգարանի կիսակառույց մնալն աչքաթող անելու եւ անտարբերության արդյունքում հասունացած որոշում է սա:
«Մեզ ասել էին՝ այն հողամասը, որի վրա շենքը կառուցվում է, պատկանում է Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամին, ու որպեսզի հնարավոր լինի ինչ-ինչ գործառույթներ իրականացնել եւ հետագայում կենտրոնը շահագործել, անհրաժեշտ կլինի, որպեսզի հողամասն իր բարելավումներով հանդերձ նվիրաբերվի պետությանը: Ապա, երբ պետությունը կառուցապատումն ավարտի, դրանից հետո շենքը կգործի որպես կենտրոն-թանգարան»,- ասաց նա:
Մաթեւոսյանը մանրամասնեց, որ նվիրաբերության ու կառավարության առաջարկների հետ կապված որոշակի ռիսկեր են տեսել. որոշել են նվիրաբերությանը վերաբերող նամակ-առաջարկով դիմել կառավարությանը՝ տվյալ դեպքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որոշակի նախապայմաններ են առաջարկել, որոնց իրականացման դեպքում շենքը կնվիրաբերեին պետությանը: Մաթեւոսյանի խոսքով՝ հետագայում, երբ սկսվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ մշակվել, իրենց նամակ-առաջարկում եղած նախապայմաններից ոչ մեկը հաշվի չեն առնվել ո՛չ որոշման նախագծում, ո՛չ էլ կից ստեղծված տեղեկանք-փաստաթղթում:
«Մենք նվիրաբերությանն էինք համաձայնվելու միայն մեր նախապայմանները հաշվի առնվելու դեպքում, որոնք շատ սթափ ու ռացիոնալ պայմաններ էին, բայց հաշվի չառնվեցին: Աշխատանքային խումբ էր ստեղծվել, որին նաեւ ես էի մասնակցում, մենք մի քանի անգամ ինչ-որ փոփոխություններ առաջարկեցինք, իբրեւ թե համաձայնվում էին, բայց ամեն անգամ նախագծի հերթական վերջնական տարբերակը մեզ ներկայացնում էին ամբողջովին մաքրված՝ մեր առաջարկած բոլոր կետերը հանած»,-ասաց նա:
Դավիթ Մաթեւոսյանը նաեւ նկատեց՝ նախորդ տարվա դեկտեմբերին եւս մեկ անգամ բացատրել էր իրավիճակը: «Երեք ամիս սպասելուց հետո մի քանի օր առաջ մեզ ներկայացվեց որոշման նախագիծ, որը դարձյալ ստերջ, ստերիլ, ոչ մի կետ չպարունակող մի բան էր, ու մենք կայացրեցինք այն որոշումը, որը դուք արդեն տեսել եք իմ հրապարակմամբ»,-մանրամասնեց նա:
Մաթեւոսյանը մտահոգություն հայտնեց, որ արդեն երկու տարի է՝ կառուցված առաջին երկու հարկերում որոշ բաներ թերի են, թեթեւ վթարներ են եղել ներսում ու տարբեր հատվածներ վնասվել են: Ու թեեւ կենտրոնը չի շահագործվում, այն բազմաթիվ ծախսեր է ենթադրում՝ շենքի ջեռուցման, պահակին վճարելու եւ այլն:
«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը պաշտոնական երկու գրություն էր ուղարկել, մեկը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, մյուսը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Դավիթ Մաթեւոսյանը հայտնեց, որ եթե հետագայում Կառավարությունն ունենա ինչ-որ քայլեր անելու ցանկություն կամ առաջարկ, առանց հիմնադրամի հետ բանակցելու կարող է ուղղակիորեն հայտարարել եւ տրամադրել շինարարության համար անհրաժեշտ գումարը: Ըստ Մաթեւոսյանի՝ ստեղծված իրավիճակում դա կլինի լավագույն լուծումը: Սակայն շենքին վերաբերող հայեցակարգային որոշումներ կայացնելու իրավասություն կառավարութունը չի կարող ունենալ, եթե չունեն հիմնադրամի հետ համաձայնեցվածություն:
«Հայկական ժամանակը» ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց, թե արդեն ուսումնասիրել են նախօրեին ստացած «Հրանտ Մաթեւոսյան» կենտորնի հետ կապված պաշտոնական գրությունը, եւ արդյո՞ք որեւէ նոր առաջարկ կամ լուծում տեսնում են խնդրի առնչությամբ:
Մեզ հայտնեցին, որ մոտ երկու օրից նախատեսվում է փոխնախարար Արա Խզմալյանի եւ Դավիթ Մաթեւոսյանի հանդիպումը, որից հետո արդեն պարզ կլինեն հետագա զարգացումները: «Հանդիպման վերաբերյալ կա արդեն ՀՀ վարչապետի հանձնարարականը»,-հայտնեցին նախարարությունից:
Հիշեցնենք՝ պետությունը Մաթեւոսյանական կենտրոն ստեղծելու համար Երեւանի Աբովյան պուրակում, անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով 400 քմ հողատարածք էր տրամադրել։ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հեղինակած նախագծով կենտրոնը պետք է եռահարկ լիներ, սակայն վերջին պահին որոշում է կայացվել երկհարկ թողնել: Դավիթ Մաթեւոսյանը բազմիցս իր մտահոգությունն էր հայտնել, որ շենքի հիմքը ֆունկցիոնալ է միայն արտաքին գործունեության իմաստով, բայց ապահովված պահեստային տարածք չունի, չունի նաեւ գույքի նորմալ պահպանման տեղ: Շենքն այս տեսքով բացարձակապես չի բավարարում կենտրոնի լիարժեք կենսագործունեությանը:
Երրորդ հարկի հետ կապված կենտրոն- թանգարանի շինարարության աշխղեկ Արթուր Աբգարյանը ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ սկզբում երրորդ հարկում սրճարան էր նախատեսված, հետո հրաժարվեցին այդ մտքից: «Երրորդ հարկ չի լինելու, հնարավոր է գմբեթանման ինչ-որ բան լինի եւ կիսահարկ բարձրանա վերեւ, բայց դա էլ դեռ հստակ որոշված չէ: Ճարտարապետի նախագծով բավականին սիրուն բան էր ստացվում, բայց պատահում է, որ ճարտարապետը կարող է մի բանը նպատակահարմար տեսնել, իսկ պատվիրատուն՝ ոչ: Սկզբնականում սրճարան էր նախատեսված, բայց գալիս ասում էին՝ ո՞նց կլինի հա՛մ թանգարան, հա՛մ սրճարան»,- ասել էր նա՝ օրինակ բերելով Եվրոպական շատ երկրների կենտրոններ, երբ նման կառույցին միշտ գումար է պետք լինում, իսկ սրճարանը ֆինանսաբեր կլիներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT