Երևան
12 °C
Գրեթե հստակ է դառնում, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին իշխանությունները գնալու են «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունից հետո:
Այդպիսի ենթադրություն անելու հիմք են տալիս այսօրվա մի շարք հայտարարություններ: Մասնավորապես, նման ակնարկ էր պարունակում նաեւ ՀՀ վարչապետի ու նախագահի հանդիպումից հետո այսօր տարածված հաղորդագրությունը: «Կարեւորվել է ընտրությունների ազատ եւ արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության եւ օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով»,- նշվում էր այդ հաղորդագրությունում:
«Ընտրական օրենսգրքի» փոփոխություններով ընտրության գնալու ակնարկ կար նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ճեպազրույցում:
««Իմ քայլը» խմբակցությունը հակված է «Ընտրական օրենսգրքում» ամբողջապես համամասնական ընտրակարգին անցում կատարելու փոփոխությունը ընդունելուն եւ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն: Այս պահին քննարկումներ են ընթանում»,- լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց խմբակցության ղեկավարը:
Ավելին՝ Մակունցը ակնարկեց նաեւ, որ քննարկվում է ոչ թե ամբողջ փաթեթն ընդունելու հարց, այլեւ կոնկրետ ռեյտինգային ընտրակարգից հրաժարում եւ ամբողջական համամասնականի անցում: Մյուս փոփոխությունները հավանաբար կընդունվեն ընտրություններից հետո:
«ԸՕ փոփոխությունները բավականին մեծ փոփոխություններ են ենթադրում իրենց մեջ, եւ այդ հատվածով նույնպես պետք է որոշում կայացնել, որովհետեւ նաեւ իրատեսական պետք է լինեն փոփոխությունները առաջիկա արտահերթ ընտրությունների համար»,- ասաց նա:
Այսինքն՝ հնարավոր է միայն համամասնականի դրո՞ւյթը փոխվի՝ փորձեց ճշտել լրագրողներից մեկը. «Այս պահին վերջնական ոչինչ չասեմ»,- պատասխանեց Մակունցը:
«Բարգավաճ Հայաստանը» դեմ չէ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությանը: Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության համար, պարզվում է, միեւնույն է, թե որ օրենսգրքով կգնան ընտրությունների: Այսպիսի հայտարարություն էլ ԱԺ-ում արեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Մենք իշխանությունների հետ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ բովանդակային քննարկման դաշտ չենք մտնելու։ Այսինքն մեզ համար սկզբունքորեն միեւնույն է հին, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով կգնանք այս ընտրություններին»,- ասաց նա:
Տոնոյանի խոսքով՝ կարեւորը այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով հերթական անգամ ընտրությունների օրը չտեղափոխվի: Մակունցը վստահեցրեց՝ նման խնդիր չկա:
Գրեթե ամբողջ քաղաքական դաշտում այս պահին միայն «Լուսավոր Հայաստանն» է, որ կտրականապես եւ հետեւողականորեն դեմ է արտահայտվում ընտրություններից առաջ օրենսգրքի փոփոխություններին: Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իրենց այդ մոտեցումը:
«Երկու տարի ժամանակ կար Ընտրական օրենսգիրքը փոխելու: 2019 թվականի գարնանը ստեղծվել է հանձնաժողով, որում նաեւ ես եմ ներգրավված եղել»,- մասնավորապես հայտարարեց Գորգիսյանը՝ հավելելով, որ հիմա «Ընտրական օրենսգիրք» փոխելը հղի է լրջագույն խնդիրներով:
Խնդիրների թվում պատգամավորը մատնանշեց նաեւ այն, որ հարցականի տակ է դրվելու ընտրությունների լեգիտիմությունը: «Ցանկացած կուսակցություն, որը հաջողության չհասավ ընտրություններով, կարող է որպես պատճառ բռնել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը, եւ տոտալ պրոցեսը կդելիգիտիմացնի»,- մանրամասնեց ԼՀԿ-ական պատգամավորը:
Քննադատության թիրախում հատկապես ամբողջական համամասնական համակարգի անցնելու որոշումն է, ռեյտինգային համակարգից հրաժարումը:
Գորգիսյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ ռեյտինգային համակարգով խորհրդարանում հայտնվում են քրեական հեղինակություններ: Որպես օրինակ բերեց այն, որ «Իմ քայլի» 88 պատգամավորից 44-ը ռեյտինգայի համակարգով են ընտրվել, սակայն նրանց մեջ հեղինակություն չկա: Հիշեցրեց նաեւ, որ 2017-ին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է ռեյտինգայինով ընտրվել, այլ նաեւ ինքը:
«Ամեն ինչ կախված է ընտրությունները կազմակերպողներից: Եթե ընտրությունները կազմակերպողները թույլ են տալիս, որ կիրառվի վարչական ռեսուրս, բաժանվի ընտրակաշառք, ներգրավվեն թաղային հեղինակություններ, քրեական տարրեր, ինչ ընտրական կարգով ուզում եք արեք՝ դա լինելու է»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ռեյտինգայինը համեմատում ենք փակ համամասնականի հետ, ռեյտինգայինն ավելի լավն է, որովհետեւ առնվազն մարզային ներկայություն ապահովելու է խորհրդարանում:
Լրագրողները փորձեցին պարզել՝ ի՞նչ նկատի ունի ԼՀԿ-ն խաղի կանոններ ասելով. արդյոք պայմանավորվածություն եղե՞լ է, որ օրենսգիրք չպետք է փոխվի:
Գորգիսյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը «Ընտրական օրենսգրքի» մասով որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերել իշխանությունների հետ, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով են գնում առաջ:
Մինչեւ ընտրություններ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների անհրաժեշտությունը պնդում են նաեւ մասնագիտական ՀԿ-ները:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց. «Այս ընտրությունները փոփոխված «Ընտրական օրենսգրքով» անցկացնելը միակ ճանապարհն է, որը կարող է լուծել քաղաքական ճգնաժամը: Որովհետեւ քաղաքական ճգնաժամի համար մեզ պետք են քաղաքական տրամաբանության մեջ մրցապայքարի ընտրություններ: Եթե ընտրությունները լինեն կրիմինալ, օլիգարխիկ, մեդիա, վարչական ռեսուրսների տրամաբանության մեջ, քաղաքական ճգնաժամի լուծում չենք ունենալու»:
Ըստ Իոաննիսյանի՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայիս դիրքորոշումն ԸՕ-ի վերաբերյալ տարակուսելի է, որովհետեւ Էդմոն Մարուքյանը 2018-ի նոյեմբերի 22-ին մեծ վստահությամբ պնդում էր, որ ժամկետները խնդիր չեն: Այն ժամանակ ընտրություններից 40 օր առաջ կողմ էր, որ «Ընտրական օրենսգիրքը» փոխվեր. «Էդմոն Մարուքյանը մեծ ուրախությամբ ասում էր, որ հիմա վերջապես շանս կա ազատվելու բիզնեսը քաղաքականություն բերող ռեյտինգային ընտրակարգից, պետք է դա անել, ոչինչ, որ օրենսգիրքը փոխվում է ընտրություններից 40 օր առաջ: Ակնհայտ հակասում է հիմա»,- ասաց նա:
Վստահեցնելով, որ ժամկետների հետ կապված խնդիր չկա, ընտրական փորձագետը նշեց՝ Վենետիկի հանձնաժողովն էլ է գտնում, որ ռեյտինգային համակարգը խնդիրներ է ստեղծում:
Վարչապետի 3 թեկնածու
Արդեն հայտնի է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ովքեր են գլխավորելու խորհրդարանական 3 ուժերի նախընտրական ցուցակները: Այս առումով պատկերը նույնն է, ինչ 2018-ի ընտրություններում:
Մասնավորապես, ԱԺ-ում Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ակնհայտ է՝ իրենց ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Ցուցակում տեղ գտնող այլ անունների մասին քննարկումներ եւ հրապարակումներ անելը նա վաղ համարեց:
Պատասխանելով հարցին, թե ո՞վ է ընտրություններին գլխավորելու ԲՀԿ ընտրացուցակը՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Մենք քննարկում չենք ունեցել, բայց ես կարող եմ վստահաբար ասել, որ իմ կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ-ի ընտրացուցակը»։
Շաքե Իսայանն էլ հայտարարությունների ժամին հստակեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով՝ առանց որեւէ դաշինքի:
Ով է գլխավորելու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ցուցակը՝ եւս ակնհայտ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնանն ասաց. «Որոշելու հարց չկա, դա շատ պարզ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է»:
Պատգամավորը շեշտեց, որ դեռ մինչեւ արտահերթ ընտրությունների հայտարարումն իրենք առաջարկել էին անցումային կառավարության իրենց թեկնածունին. «Եվ դա Էդմոն Մարուքյանն էր: Որեւէ փոփոխություն չէր էլ կարող լինել»,- հավելեց նա:
Հրաժեշտի տրամադրություն
Այսօր ԱԺ նիստերի դահլիճում մի պահ հրաժեշտի տպավորություն ստեղծվեց. հերթական նիստերի օրակարգերի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Քանի որ բոլորս որոշել ենք, որ այս խորհրդարանը պետք է ցրվի եւ նոր ընտրություններ անցկացվեն, ուստի մեր խմբակցության անունից առաջարկում եմ նստել եւ ութերորդ գումարման խորհրդարանի համար գործիքակազմեր որոշել»:
Անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ԱԺ նախագահից հետաքրքրվեց. «Հայտարարություն հնչեց, որ որոշել ենք ցրել Ազգային ժողովը: Ուզում եմ իմանալ՝ Ազգային ժողովն այդպիսի որոշում ընդունելու իրավունք ունի՞, եւ երկրորդ, այդպիսի որոշում կա՞, որ մենք որոշել ենք ցրել Ազգային ժողովը»:
Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ հարցը չի վերաբերում նիստերի օրակարգերի հաստատմանը: Նա ենթադրեց, որ Սիսակ Գաբրիելյանի ելույթը վերաբերել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը, որը կայացվել էր խորհրդարանական խմբակցությունների հայտարարության հիման վրա:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 90 հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո`երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:
Սա նշանակում է, որ մինչեւ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումը այս խորհրդարանը դեռ լիարժեք գործելու է: ՀՀ վարչապետն արտահերթ ընտրությունների օր է հայտարարել հունիսի 20-ը: Սահմանադրությամբ, սակայն, Հանրապետության նախագահն է նշանակում խորհրդարանական ընտրություններ: Դա տեղի է ունենում վարչապետի հրաժարականից, 2 անգամ 2 շաբաթ անընդմեջ ԱԺ նիստում վարչապետ չառաջադրվելու եւ ընտրվելու պարագայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT