Արցախցիներին հյուրընկալողների փոխհատուցման ծրագրի ժամկետը երկարաձգվեց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում, որով արցախցիներին հյուրընկալողների փոխհատուցման ծրագրի ժամկետը երկարաձգվեց:  

Հարցը զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման ծրագիրը 3 ամսվա փոխարեն դարձնում են 6 ամիս:  

Նա նշեց, որ ծրագիրը գործում է դեկտեմբերից: Նախարարն ասաց, որ յուրաքանչյուր չափահաս բնակչի հաշվով ՀՀ-ում հյուրընկալողները ստանում են 30 հազար դրամի չափով աջակցություն, Արցախում հյուրընկալողները՝ 45 հազար դրամի չափով աջակցություն:

«Ամսական կտրվածքով աջակցություն են ստանում մոտավորապես 3 հազար հյուրընկալ ընտանիքներ, որոնք ընդհանուր հյուրընկալում են 7 հազարից ավելի չափահաս քաղաքացիների: Այսինքն՝ հիմնականում այն քաղաքացիներն են, ովքեր ժամանակավորապես գտնվում են ՀՀ-ում»,- ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով՝ բացի այս ծրագրից՝ արցախցիների մի մասը ժամանակավոր բնակություն է հաստատել հյուրանոցներում. «Այդ առումով նույնպես ունենք ծրագիր, փոխհատուցում ենք հյուրանոցների ծախսերը: Մի մասն էլ պետական հաստատություններում են բնակվում, որի ծախսերը նույնպես պետությունն է հոգում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե մոնիթորինգի ենթարկե՞լ են, ծրագիրն ինչպե՞ս է աշխատում, ի պատասխան՝ նախարարն ասաց, որ սկզբնական շրջանում որոշակի տեխնիկական խնդիրներ կային, սակայն այս պահին արդեն այդ խնդիրները կարգավորվել են. «Էլեկտրոնային եղանակով հյուրընկալողները դիմում են, եւ մենք կադաստրի բազայի հիման վրա ստուգում ենք իրենց բացառապես գույք ունենալու փաստը, ու առանց որեւէ լրացուցիչ փաստաթղթի եւ պայմանագրի լրացնում են բանկային հաշիվը, ու գումարը փոխանցվում է այդ հաշվին»:

Առաքելյանը նշեց, որ այս ծրագրի շրջանակներում եւ մնացած ծրագրերով հյուրընկալված արցախցիների ընդհանուր թիվը 15 հազար է:

Նա հավելեց, որ այս պահին Հայաստանում ժամանակավոր բնակվում են 25-ից 30 հազար արցախցիներ. «Արցախում հիմա բնակարանների վերակառուցման, վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որոնք ավելի ակտիվ թափ կստանան, արդեն փոքր խմբերով Հայաստանից հետ են վերադառնում, հիմնականում՝ Արցախի գյուղական բնակավայրեր»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1357 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս