«Մեր արածը գնահատվեց, գլուխ գովել չլինի, բայց դա այդպես է». տարվա լավագույն դերասանը՝ «Համազգայինի» 6 մրցանակների մասին

Այս տարի «Արտավազդ-2020/2021» թատերական մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում ստացած մրցանակների մեծ թվով աչքի ընկավ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը: Մարտի 27-ին կայացած 20-րդ հոբելյանական «Արտավազդ» մրցանակաբաշխությանը համազգայինցիներին շնորհվեց միանգամից 6 մրցանակ:

Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ վերջին անգամ նման նախադեպ ունեցել էին մոտավորապես 7 տարի առաջ. Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում ներկայացված Գոռ Մարգարյանի «Մեղրի համը» բեմադրությունը միանգամից 6 մրցանակի էր արժանացել:

«Մրցանակաբաշխության ժամանակ նման զարգացումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ ժյուրին օբյեկտիվ է գործում: Ե՛վ այն ժամանակ էր օբյեկտիվ, ե՛ւ հիմա: Գավառական այն մոտեցումը, թե ամեն մեկին մի բան տանք՝ պրոֆեսիոնալ մրցանակաբաշխության մեջ երբեք չի կարող կիրառվել: Կարծում եմ՝ ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի ժյուրին շատ ճիշտ որոշում կայացրեց: Իդեալական գործ արեցին»,-ասաց նա: Ղազանչյանը նաեւ նկատեց՝ լավագույն դերակատարը, եթե լավ գործ է բեմադրել, ապա չպիտի տուժի եւ դրա համար մրցանակի չստանա միայն այն պատճառով, որ մեկ մրցանակ արդեն ստացել է, որպես լավագույն դերասան կա՛մ մեկ այլ անվանակարգում:

ՀԹԳՄ նախագահն անդրադարձավ նաեւ այն բազմաթիվ քննադատություններին, որոնք ուղղված էին մասնավորապես մրցանակաբաշխության ընթացքում հակահամաճարակային կանոնները չպահպանելուն: «Ինչ ասեմ՝ դա մեր բացթողումն էր, բայց մյուս կողմից էլ, բոլորն ուզում էին ներկա գտնվել: Պատկերացրեք նույնիսկ այդ լեփ-լեցուն դահլիճի պայմաններում մարդիկ են եղել, որ հրավիրատոմսեր չեն ստացել ու նեղացել են: Մենք բարդ իրավիճակում էինք հայտնվել: Թատրոններից դերասանները գալիս են առանց հրավերի՝ չենք կարող արգելել, ուսանողները մտնում են ուսանողական տոմսերով, նույնպես արգելել չենք կարող, քանի որ նրանք ամեն տարի սրտատրոփ սպասում եւ ուզում են ներկա գտնվել»,-ասաց Ղազանչայնը: 

Հիշեցնենք՝ «Արտավազդ» մրցանակաբաշությանը տարվա «Լավագույն դերասանուհի» մրցանակին է արժանացել «Համազգային» թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանը («Փափլիկը»):

«Լավագույն դերասան» մրցանակին է արժանացել «Համազգայինի» տնօրեն, դերասան, Արման Նավասարդյանը՝ (Հեղինակ - Սաքո) «Լոռեցի Սաքոն» ներկայացման համար: Դերասանուհի Նարինե Գրիգորյանը մրցանակներ է ստացել երկու տարբեր անվանկարգերում «Լավագույն ռեժիսուրա»՝«Լոռեցի Սաքոն» եւ «Փափլիկը» ներկայացումների համար եւ «Լավագույն ներկայացում» դարձյալ «Փափլիկը» ներկայացման համար: «Համազգային» թատրոնի երիտասարդ դերասան Նարեկ Բաղդասարյանն էլ արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին («Փափլիկը» ներկայացում): «Լավագույն պիես» մրցանակին է արժանացել Սառա Նալբանդյանը՝ Համազգային թատրոնում բեմադրված «Հաղթանակի գենեզիս» ներկայացման համար:

Տարվա լավագույն դերասանի մրցանակին արժանացած Արման Նավասարդյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց, որ նախկինում էլ մի քանի անգամ առաջադրված է եղել նույն անվանակարգում, սակայն սա առաջին մրցանակն էր: «Գուցե այն ժամանակ այնքան էլ չեն հավանել կամ ինձնից ավելի արժանիներն են եղել: Դերասանի կյանքն է այդպես. խեղճ Դիկապրիոյին ինչքան տարան-բերեցին, մինչեւ մի բան տվեցին»,-կատակեց դերասանը:

Համազգային թատրոնի տնօրենը նաեւ ցանկացավ շեշտել, որ անցած երկու տարիների ընթացքում թատրոնն իսկապես վիթխարի գործ է արել: «Գիտեք՝ բազմաթիվ ներկայացումներ բեմադրեցինք, բայց այդ քանակի մեջ որակը չկորցրեցինք, որովհետեւ ուժերը կարողացանք ճիշտ բաժանել: Մեր արածն այսօր գնահատվեց, գլուխ գովել չլինի, բայց դա այդպես է»,-ասաց նա:

Նավասարդյանը նաեւ շեշտեց, որ «Համազագայինում կային դերասաններ, որոնք իր կարծիքով արժանի էին ու պիտի ստանային մրցնականեր. «Գտնում եմ, որ մրցանակի էին արժանի էին նաեւ մեր Ստեփանը Ղամբարյան, Արմինեն»:

Բուռն ստեղծագործական գործունեություն ծավալող ու բազմաթիվ մրցանակների արժանացած այս թատրոնը սակայն դեռեւս չունի իր շենքը եւ շարունակում է հանդիսատեսին ներկայանալ Թատերական ինստիտուտի առաջին հարկում: Նոր շենքն արդեն կանգուն է, արտաքին տեսքը գրեթե պատրաստ, բայց ներքին հարդարման աշխատանքները համավարկով պայմանավորված սահմանափակումներից հետո դեռ չեն վեսկսվում:

«Դարձել եմ Սոս Պետրոսյանը, ամեն անգամ ասում եմ՝ այս տարի (կրկեսի գեղարվեստական ղեկավարին նկատի ունի-խմբ.), Ժիրայր Դադասյանն էլ Մնջախաղի թատրոնի հետ կապված է ասում, բայց դե դադասյանենք 90-ականներից են ասում, ու դեռ շենք չունեն»,-կես կատակ ասաց Նավասարդյանը:

Սեպտեմբերին «Համազգային» թատրոնի 30-ամյակն է: Տնօրենը հույս ունի, որ եթե ոչ սեպտեմբերին, ապա այս տարվա ընթացքում կհասցնեն 30-ամյակը նոր շենքում տոնել:

«30-ամյակն էլ մի կլոր տարի է, էլի, հուսամ կհասցնենք: Թեթեւ թղթաբանական հարցեր կան, դրանք են կարգավորվում, որպեսզի վերսկսենք աշխատանքները: Հանդիպումներ ենք ունեցել կառուցապատող ընկերության եւ պատկան մարմինների հետ: Կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի: Առավելագույնը երեւի թե մի քանի ամիս պահանջվի վերջանական պատրաստի թատրոնի շենք ունենալու համար»,-ասաց թատրոնի տնօրենը՝ չցանկանալով շատ հարցեր մանրամասնել:

Հիշեցնենք՝ Սոս Սարգսյանի համազգային թատրոնին պետությունն անժամկետ տարածք է տրամադրել Երեւանի «Անրի Վերնոյ» փողոցում: Շինությունը կառուցվում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հարեւանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում: Երրորդ հանրապետությունում սա առաջին թատրոնի շենքն է, որը հիմքից է կառուցվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36847 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել