Դիմավորեցին ձնով, ճանապարհեցին «հուհ»-ով․ ինչպես Հայաստանը հաղթեց Իսլանդիային

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երբեք այսքան հաջող չէր սկսել աշխարհի առաջնությունների ընտրական փուլերը: Ավելին, հավաքականը երբեք այսպիսի հաջող մեկնարկ չէր ունեցել որևիցե պաշտոնական մրցաշարում։ Միայն մեկ դեպքում՝ 2000թ․-ի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մեկնարկում էր, որ հայ ֆուտբոլիստներն առաջին երկու խաղերում պարտություն չկրեցին․ վաստակեցին 4 միավոր՝ հաղթելով Անդորրային ու ոչ-ոքի խաղալով Իսլանդիայի հետ։

Սակայն բուռն ուրախության հետ միասին նաև պետք է կարողանալ պահպանել սառնասրտությունը։ Ընդամենը երկու օր անց Խոակին Կապառոսի թիմը պետք է անցկացնի երրորդ հանդիպումը, և մրցակիցն ավելի լուրջ է․ Ռումինիայի հավաքականը երիտասարդ ու հեռանկարային կազմ է հավաքել և Երևան է ժամանելու միմիայն երեք միավորի հետևից։

Իսլանդիայի հավաքականի հետ խաղում Կապառոսը երկու փոփոխություն էր կատարել՝ Լիխտենշտեյնի հետ խաղի համեմատ․ պաշտպանության կենտրոնում Անդրե Չալըշըրին փոխարինել էր Տարոն Ոսկանյանը, իսկ կիսապաշտպանության ձախ թևում Խորեն Բայրամյանի փոխարեն խաղը մեկնարկային րոպեներից սկսեց «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը։ Ոսկանյանի ընտրությունը հավանաբար պայմանավորված էր նրանով, որ իսլանդացիները շատ են բարձրից խաղում, և «Ալաշկերտի» ֆուտբոլիստի որակները նման խաղում ավելի պետքական էին։ Ինչ վերաբերում է Հակոբյանին, ապա, առաջին հայացքից նման որոշումը առնվազն տարօրինակ էր թվում՝ հատկապես հաշվի առնելով Բայրամյանի հիանալի խաղը Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում։ Սակայն խաղի ընթացքը ցույց տվեց մարզչի բացարձակ իրավացիությունը այդ հարցում։

Կապառոսը երկրորդ անգամ ընդգրկեց Հակոբյանին մեկնարկային կազմում, և երկրորդ անգամ՝ եզրային կիսապաշտպան դիրքում։ Սակայն եթե Ազգերի լիգայի վճռորոշ՝ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում դա ստիպված որոշում էր, ապա այս անգամ որոշումը մարտավարական էր․ Հակոբյանը, որն իր ակումբում հիմնականում հանդես է գալիս ձախ եզրային պաշտպանի կամ հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսլանդացիների հետ խաղում հասցնում էր օգնել թե՛ կենտրոնական կիսապաշտպաններին, թե՛ Կամո Հովհաննիսյանին պաշտպանության ձախ թևում։ Երկրորդ կեսում Հակոբյանի փոխարեն պետք է դաշտ դուրս գար թարմ Բայրամյանը՝ ակտիվացնելով հարձակման ձախ եզրը՝ հոգնած մրցակցի ֆոնին։ Իդեալական կլիներ, եթե մինչ այդ հավաքականն արդեն առջևում լիներ հաշվի մեջ։

Միտեր Կապառոսի ծրագիրը աշխատեց 100 տոկոսով։ Առաջին կեսում, հատկապես՝ առաջին 15 րոպեներից հետո, զսպելով իսլանդացիների մեկնարկային ճնշումը՝ Հայաստանի հավաքականը սկսեց աստիճանաբար վերահսկել խաղը։ Լրացուցիչ ֆուտբոլիստի օգնություն ստանալով՝ Արտակ Գրիգորյանն ու Սոլոմոն Ուդոն սկսեցին իշխել կենտրոնում։ Առաջին կեսում պայքարը լարված էր, բայց առաջադրանքը կատարվեց․ Հայաստանի հավաքականը զսպեց հյուրերի հարձակման փորձերը, նաև սկսեց դաշտում թելադրել իր կամքը։ Երկրորդ կեսի սկիզբը նույնպես մի փոքր տագնապալի սկսվեց, բայց այս անգամ հայ ֆուտբոլիստներն ավելի արագ կարողացան կարգավորել խնդիրները, իսկ Տիգրան Բարսեղյանի խփած գեղեցիկ գոլն ընդհանրապես փոխեց խաղի ընթացքը։

Բարսեղյանի խաղը, իհարկե, առանձին թեմա է։ Տիգրանի խաղային առաջընթացի մասին ամենալավը վկայում է իր տրանսֆերային արժեքի աճը։ Բարսեղյանը դառնում է հավաքականի երկու առաջատարներից մեկը, երբ դաշտում չէ Հենրիխ Մխիթարյանը, հավաքականի շարժիչը, որի աշխատանքն ապահովում է հավաքականի անխափան ընթացքը։ Բարսեղյանի գործողություններն իդեալական չեն, որոշումները միշտ չեն, որ հաջող են, բայց նրա արագությունը, էներգիան և ռիսկի գնալու հատկությունը օդի ու ջրի պես անհրաժեշտ են այսօրվա ազգային հավաքականին։ 

Խփած գոլից հետո արդեն եկավ Բայրամյանի ժամը, ճիշտ է, Հակոբյանի վնասվածքը միգուցե նպաստեց ավելի արագ փոխարինմանը, բայց Բայրամյանը, դաշտ մտնելով, իսկապես շատ ակտիվացրեց հարձակման ձախ եզրը, իսկ նրա խփած գոլը հանեց հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը։ Ընդ որում, Խորենը, խաղի վերջում հասցնում էր գրեթե ամեն ինչ․ օգնում էր պաշտպաններին, հասցնում էր լինել երկու եզրերում։

Եվ, իհարկե, անհնար է չհիշատակել թիմի ավագ Վարազդատ Հարոյանի գերազանց խաղը պաշտպանությունում ու 19-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանի նորամուտը հավաքականում։ Հարոյանը ոչ միայն երկրորդ հարկում գրեթե շանս չտվեց բարձրահասակ իսլանդացի հարձակվողներին, այլև իրեն դրսևորեց որպես իսկական առաջատար, իսկ Շաղոյանը շատ վստահ մտավ խաղի մեջ․ կարողանում էր պահել գնդակը, համարձակ էր գործում։

Խաղից մեկ օր առաջ Երևանում ձյուն էր տեղում, և ՀՖՖ-ն «Թվիթեր»-ի միջոցով նույնիսկ դիմեց իսլանդացիներին՝ «Բարի գալուստ․․․ տո՞ւն»։ Սակայն հյուրընկալությունն ավարտվեց այն պահին, երբ թիմերը դուրս եկան խաղադաշտ։ Իսկ վերջում հայ երկրպագուները Հայաստանի հավաքականին ճանապարհեցին իսլանդացիների համար ավանդական «հո՜ւհ»-ով։ Առջևում Ռումինիայի հավաքականի հետ հանդիպումն է, որը տեղի է ունենալու մարտի 31-ին։ Երեք խաղից բաղկացած այս ցիկլը ցանկալի է ավարտել դրական արդյունքով։ Ախորժակն ուտելիս է բացվում, իսկ Կապառոսի օրոք այդ ախորժակը փակվելու միտում ընդհանրապես չունի։

Ռաֆայել Խալաթյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1967 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի