AstraZeneca-ն և Sputnik V-ն համեմատելի չեն, բայց երկուսն էլ արդյունավետ են. Գայանե Սահակյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի 24 հազար դեղաչափ։ Սա այն պատվաստանյութն է, որ մարտ ամսվա սկզբին մերժվեց եվրոպական մի շարք երկրների կողմից և դարձավ քննադատությունների առարկա։ Այս ամենին զուգահեռ պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառվելու թույլտվություն։

Հիշեցնենք՝ Եվրամիության մի շարք երկրներ հրաժարվել էին շարունակել կիրառել կորոնավիրուսի դեմ բրիտանա-շվեդական «AstraZeneca» պատվաստանյութը։ Պատճառը Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատվաստված 17 միլիոն քաղաքացուց 40-ի մոտ թրոմբի առաջացումն էր հետպատվաստումային շրջանում։ Բացի դրանից՝ «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց հետո Վրաստանում երիտասարդ բուժքույր էր մահացել։ Բոլոր այս դեպքերի պատճառահետևանքային կապը, սակայն, ժխտվեց ԱՀԿ-ի կողմից։ Այսինքն՝ չհաստատվեց, որ բարդացումների պատճառը պատվաստանյութն է եղել:

Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ է նշանակում ԱՀԿ-ի այն ընդգծումը, որ «AstraZeneca»-ն արտակարգ իրավիճակներում կիրառվելու թույլտվություն է ստացել, պարզաբանեց՝ համաճարակը հենց համարվում է առողջապահական արտակարգ իրավիճակ․ «Այսինքն՝ արագ արձագանքում են, ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակներում արտահերթ նիստերի միջոցով արտահերթ հանձնաժողովներ է կազմավորում և շատ ինտենսիվ սկսում են ուսումնասիրել դեղամիջոցի անվտանգությանը, արդյունավետությանը, ազդեցությանը վերաբերվող մի քանի հարցեր։ Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ հապճեպ է արվում, պարզապես աշխատանքային ժամերն են երկար լինում, նիստերը ինտենսիվ են կազմակերպվում, մարդկանց թիվը մեծ է լինում, որ կարողանան արագ որոշում կայացնել»,- ասաց նա։

Մասնագետը միևնույն ժամանակ չի ժխտում, որ պատվաստանյութի շուրջ տեղի ունեցած քննարկումներից հետո գուցեև մարդիկ հրաժարվեն «AstraZeneca»-ով պատվաստվելուց, բայց դրանից խուսափելու համար պետք է բնակչության հետ աշխատանքներ տարվեն․  «Հնարավոր է, որ մարդիկ հրաժարվեն, բայց այդ ուղղությամբ մենք ինտենսիվ աշխատանք պետք է տանենք։ Հաշվառված ռիսկի խմբերի հետ հաղորդակցությունը լինելու է հիմնականում բուժաշխատողների միջոցով։ Քաղաքացիները կհրաժարվեն պատվաստվել գիտելիքների, տեղեկատվության պակասից, մտահոգություններից, վախից, լրահոսում տարբեր տեղեկատվություն կարդալով, այդ պատճառով մենք պետք է գիտելիքով զինենք  բուժաշխատողներին, որ իրենք կարողանան ճիշտ հաղորդակցվել բնակչության հետ։ Եթե, այնուամենայնիվ, դա չօգնի, միևնույն է, մարդը ինքն է որոշում կայացնելու՝ պատվաստվել, թե ոչ»։

Գայանե Սահակյանը ասում է՝ Հայաստանը «Sputnik V» պատվաստանյութ այլեւս չունի, «AstraZeneca»-ից բացի՝ այլընտրանք այս պահին չկա։ Քաղաքացին պետք է որոշում կայացնի՝ հաշվի առնելով՝ «Համաճարակային իրավիճակը մեզ մոտ բարդ է, գրանցված դեպքերը շատ են, մահճակալային ֆոնդը սպառվում է։ Չպատվաստվելու դեպքում ցանկացած պահի կարող են վարակվել, հոսպիտալացվել, բարդություններ ունենալ»։ Իսկ թե երբ Հայաստանը ձեռք բերի «Sputnik V», Սահակյանը դժվարանում է պատասխանել․ «Մենք շարունակում ենք բանակցությունները։ Այս պահին նախարարությունը որոշակի ժամկետ չի կարող ասել՝ երբ կներկրվի, բայց շատ շուտով գուցե դա պարզ լինի, որովհետև «AstraZeneca»-ի վերաբերյալ էլ մենք մինչև վերջին պահը չգիտեինք ոչինչ, այնպես պատահեց, որ հարցը արագ լուծվեց։ Ներկրումը մի շարք գործոններից է կախված, այնպես չէ, որ երկիրը գնում է և հստակ ժամկետ է սահմանում, նման բան չկա, որովհետև երկրները շատ են, արտադրողները՝ քիչ, գլոբալ անբավարարություն կա պատվաստանյութերի առումով»։

«Sputnik V» ու «AstraZeneca»-ն գնային առումով համեմատելի չեն, շեշտում է Սահակյանը, որովհետև երկուսն էլ տարբեր հարթակներով են ձեռք բերվում։ Բայց մեկ նմանություն ունեն՝ երկուսն էլ կիրառելի են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար. «Մենք «Sputnik V» ձեռք ենք բերում այլ քաղաքականությամբ՝ աշխատելով արտադրողի հետ՝ որպես պետություն, որպես նախարարություն։ Եթե այդ հնարավորությունը լիներ «COVAX Facility» հարթակում, հնարավոր է՝ ավելի  էժան գնեինք, քան «AstraZeneca»-ն, բայց քանի որ դեռ չկա, Հայաստանը արտադրողի հետ է բանակցություններ վարում, այս դեպքում սակավաթիվ դոզաների մասին է խոսքը, ու այդ դեպքում գինը բավականին բարձր է։ Նույն «AstraZeneca»-ն միջազգային շուկայում արտադրողների հետ բանակցությունների ընթացքում 20-25 դոլար մեզ գին է առաջարկվել, բայց «COVAX»-ի շրջանակներում մեկ դեղաչափը մինչև 5 դոլար է հասել։ Երկու պատվաստանյութերն էլ կիրառելի են 18 տարեկանից, փոքրերի դեպքում չեն կիրառվում։ Որոշ պատվաստանյութեր 16-ից են կիրառելի, դրա համար ԱՀԿ-ն ընդհանուր ռիսկի խմբերը սահմանելիս ասում է՝ 16-ից մինչև 64 տարեկան քրոնիկները, տարեցները 65-ից բարձր»։

Մասնագետը հավելում է՝ թե՛ «Sputnik V», թե՛ «AstraZeneca»-ն արդյունավետ են։ «AstraZeneca»-ն պատվաստված անձին 76 տոկոսով պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից, «Sputnik V»-ն՝ 96։ Երբ Հայաստանն ունենա նաև «Sputnik V», մարդիկ պոլիկլինիկաներում կկարողանան ընտրություն կատարել, թե որով պատվաստվեն: Իսկ նախարարությունը քննարկումներ կսկսի՝ որոշելու ինչպես բաժանել երկու պատվաստանյութերը ռիսկային խմբերի միջև։

«Դրա շուրջ քննարկում կլինի նախարարությունում, այս պահին որոշում չկա, բայց մարդիկ ընտրելու հնարավորություն կունենան, մենք, բացի այս երկուսից, այլ պատվաստանյութեր ենք ներկրելու։ Միանշանակ յուրաքանչյուր օրը և ժամը պատվաստվողի համար նշանակություն ունի, քանի որ պատվաստվելու հաջորդ օրն էլ դեռ անձի իմունային համարակարգը չի գործում, առնվազն երկու շաբաթ է պետք, որ իմունային համակարգը կարողանա արձագանքել։ «AstraZeneca»-ի դեպքում պատվաստվածների 24 տոկոսը կարող է իր վրա չզգալ, որ վարակված է, բայց կարող է վարակը փոխանցել ուրիշին։ Այսինքն՝ անձը կարող է վարակը իր մեջ կրել, չհիվանդանալ, ծանր դեպք չզարգանա, բայց իր շրջապատին վարակել, դրա համար միջինացված խոսում ենք 76 տոկոսի մասին։ 100 տոկոսով կանխում է բարդությունները, ծանր հոսպիտալացումները, մահերը, ինչն էլ հիմա անհրաժեշտ է մեզ»,- հավելեց նա։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1821 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի