Երևան
12 °C
Ռումինիայի հավաքականի դեմ տարած փայլուն հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խաղային մամուլի ասուլիս է տվել։
Այն հարցուպատասխանի տեղքով ներկայացնում ենք ստորեւ․
Հարց․ Պարոն Կապառոս, անցկացրինք 3 հանդիպում, տարանք 3 հաղթանակ․ երբեք Հայաստանի հավաքականը այսպիսի հաղթանակ չի տարել, արդյո՞ք սպասում էիք, որ կկարողանանք 3 խաղերում էլ հաղթել։
Խոակին Կապառոս․ Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին։ Սակայն մենք գիտեինք, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, քանի որ բավականին դժվար է հավաքականների հետ, որոնք հարուստ ֆուտբոլային պատմություն ունեն, սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ նրանք զգում են՝ ինչ է նշանակում Հայասատանի հավաքականի շապիկը։
Ես շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին, ֆուտբոլիստներին, նրանք ամբողջ նվիրվածությամբ այս ընթացքում խաղացին, ջանք ու եռանդ չխնայեցին, այնպես որ, այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է։
Հարց․ Արդեն երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը ավելի լավ է խաղում երկրորդ խաղակեսում։ Ինչո՞վ կբացատրեք։ Ինչի՞ հաշվին է մեր մեր թիմը կարողանում ավելացնել, այն էլ՝ այսպիսի ծանր գրաֆիկով
Խոակին Կապառոս․ Ի սկզբանե ամեն ինչ լավ կազմակերպված էր։ Եվ երբ թիմի հետ ինչ-որ բան այն չէ, ժամանակ է պետք, պետք է համբերատար լինել։ Մենք այն թիմն ենք, որը օգտագործելով ազատ գոտիները, փորձում է բոլոր հնարավորությունները իրականացնել։
Առաջին խաղակեսից զգացվում էր, որ թիմը բավականին հոգնած է, մրցակիցը շատ թարմ էր, որովհետեւ էր 6 կամ 7 ֆուտբոլիստի փոխարինում էր իրականացրել։ Մեզ չէր բավականացնում արագությունը։ Սակայն երկրորդ խաղակեսում շատ լավ դրսեւորեցին։ Թիմը դուրս եկավ իրոք հաղթանակի համար պայքարելու։ Եվ այդ ընդունակությունը արձագանքելու համապատասխան ձեւով, որ թիմը կարողանում է 1։0 հաշվից հետո նորից գոլ խփել եւ հաղթանակ տանել, ազդում է նաեւ մրցակցի վրա։ Մեր թիմը իրոք կարողացավ իր մեջ ուժ գտնել։ Կարողացավ համապատասխան ձեւով արձագանքել։ Մենք չպետք է բավարարվենք այսքանով։
Հարց․ Պարոն Կապառոս, սովորաբար ասուլիսների ժամանակ չեք սիրում առանձնացնել որևէ ֆուտբոլիստի, սակայն այսօր Էդուարդ Սպերցյանը ֆանտաստիկ նորամուտ ունեցավ, դարձավ գոլի հեղինակ, կարծես թե վաստակեց նաեւ 11 մետրանոց։ Ի՞նչ կարող եք ասել մեր նորեկի մասին։
Խոակին Կապառոս․ Իհարկե, ես չեմ սիրում առանձին ֆուտբոլիստների մասին խոսել, այս հաղթանակը ամբողջ թիմինն է, բայց իհարկե այս տղան ուժեղ բնավորություն ցուցաբերեց խաղադաշտում, այնպես որ նա շատ արագ կարող է կարեւոր ֆուտբոլիստի վերածվել մեր հավաքականի համար։ Նույնը կարող եմ Ժիրայր Շաղոյանի մասին ասել, որն ընդունեց այդ պատասխանատվության բեռը, եւ դա նրա նշան է, որ մենք լավ հեռանկաներ ունենք մեր հավաքականի համար։
Հարց․ Նախկին շրջափուլերում մեր թիմը շատ էր կախված մեկ ֆուտբոլիստի խաղից, կար ընդգծված առաջատար։ Այժմ կարծես 11 ֆուտբոլիստներն էլ առաջատար լինեն։ Ինչի հաշվին է հաջողվել փոխել թիմի մտածելակերպը, ֆուտբոլիստներին ներարկել առաջատարի կարողություններ։
Խոակին Կապառոս․ Ես միանշանակ համաձայն եմ, քանի որ թիմային խաղն ամեն ինչից վեր է։ Բոլոր թիմերում, որտեղ ես աշխատել եմ, բոլոր այդ թիմերը նշանակալից հաջողությունների են հասել, որովհետեւ առաջնահերթությունը տրվել է թիմային խաղին, ոչ թե անհատական վարպետություն ունեցող այս կամ այն ֆուտբոլիստին։ Եվ մենք ունենալով մեր բացթողումները, գիտակցում ենք, որ պետք է հոգեբանորեն շատ ուժեղ լինենք, ու նաեւ ինչպես անհատական մակարդակում ուժեղ լինենք, այնպես էլ՝ թիմային։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT