Ալավերդիում ու եւս երկու համայնքներում ապրող հղիներին կտրամադրվի անվճար ու առողջ սնունդ

05/04/2021 schedule10:30

Ալավերդի խոշորացված համայնքի Ալավերդի, Աքորի եւ Հաղպատ բնակավայրերում ապրող հղիներին այս տարի կտրամադրվի անվճար սնունդ:

Ալավերդու համայնքապետարանի ծրագրերի տնտեսական զարգացման պատասխանատու Կարինե Սիմոնյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ առողջության ամրապնդման նպատակով հղիներին տրվող աջակցությունը «Բնական միջավայրի պահպանման եւ բնակչության առողջության վերականգնման բնապահպանական» ծրագրով է, որից կօգտվի մոտ 200 հղի: Թիվը կանխատեսվել է նախորդ տարվա վիճակագրությունը հաշվի առնելով:

Վերը նշված ծրագրով Ալավերդի համայնքի բնակիչներին նաեւ առողջարանների ուղեգրեր են տրամադրվում, նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաներին լրացուցիչ սնունդ է հատկացվում, նորածիններին հիգիենայի պարագաներ են տրամադրվում եւ այլն:

Կարինե Սիմոնյանը հավելեց, որ ծրագրի շրջանակներում տրամադրվող գումարները գոյացել են Ալավերդի համայնքում նախկինում գործունեություն ծավալած «Էյ-Սի-Փի» պղնձաձուլական գործարանի կողմից վճարված բնապահպանական գումարներից:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվեց 2018 թվականին: Փակման պատճառը բնապահպանական նորմերի խախտումների, արտանետումների սահմանային նորմերը գերազանցելու եւ շրջակա միջավայրին պատճառված վնասի համար գործարանի վրա դրված տուգանքն էր: Ալավերդիում իրականացված մթնոլորտային օդի մոնիթորինգի արդյունքում տեսչական մարմնի կողմից արձանագրվել էր, որ ծծմբային գազի պարունակությունը քաղաքի օդում մի քանի անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի քանակը։

«Գործարանը 2018 թվականից է դադարեցրել գործունեությունը, բայց քանի որ իրենց կողմից բնապահպանական հատկացումները կատարվում են 3 տարվա կտրվածքով, ապա ծրագիրը դեռ 2018 թվականից է իրականացվել: Միայն անցած տարի չի իրականացվել, քանի որ համայնքապետարանը բնապահպանական հատկացումներ չէր ստացել»,- նշեց Կարինե Սիմոնյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է առաջնահերթություն տրվել հենց այս երեք բնակավայրերին, մասնագետը պատասխանեց.

«Պետությունը սահմանել է որոշակի համայնքներ, որոնք տվյալ գործարանի գործունեության հետեւանքով վնասներ են կրել: Քանի որ գործարանը հենց Ալավերդի քաղաքում էր գործում, եւ 2018 թվականին համայնքը դեռ խոշորացված չէր, առաջին անգամ իրականացվեց միայն Ալավերդու համար, իսկ 2019 թվականին համայնքի խոշորացման արդյունքում Ալավերդուն միացան նաեւ Աքորին ու Հաղպատը: Իսկ քանի որ գործարանի վնասակար ազդեցություններով պայմանավորված՝ բնակչության խոցելի խմբերից են նաեւ հղիները, ուստի շատ կարեւոր են նաեւ նրանց առողջությունը ամրապնդելը, օրգանիզմը վերականգնելն ու նորածինների առողջ լինելը: Այդ նպատակով էլ նախատեսվում է ծրագրի շրջանակներում անվճար ու առողջ սնունդ հատկացնել նրանց»:

Ծրագրի շրջանակներում այս երեք բնակավայրերի հղիներին տրամադրվող սնունդը միանվագ է լինելու. տրամադրվելու է տավարի միս, կաթնաշոռ, ձու, կարագ:

Սնունդը ստանալու համար հղիները պետք է Ալավերդու համայնքապետարան ներկայացնեն որոշակի փաստաթղթեր՝ փաստացի բնակության վայրից տեղեկանք, հղիությունը փաստող տեղեկանք բուժհաստատությունից եւ անձնագրի պատճեն:

Ծրագրի շրջանակներում հղիներին անվճար սնունդ տրամադրելու համար հատկացվելու է 6 միլիոն դրամ: 

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2745 դիտում

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ