Երևան
12 °C
Հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է: Մասնավորապես 1 դոլարի առքը հասել է 535 դրամի, իսկ վաճառքը՝ 540 դրամի։ 2014-ից ի վեր առաջին անգամ է դոլարը դրամի նկատմամբ նման աճ արձանագրում:
Քաղաքական առումով դեռեւս սպասումներ եւ անորոշություններ կան եւ գուցե ընտրությունները որոշակիորեն այս հարցը մեղմեն: Միեւնույն ժամանակ կարելի է ենթադրել, որ փոխարժեքի նոր փոփոխությունը կարող է էլ ավելի խորացնել առանց այդ էլ բարձր գնաճի տեմպը, քանի որ մինչ այս ներմուծվող ապրանքների գների աճը փորձագետները հիմնականում պայմանավորում էին համաշխարհային գների բարձրացմամբ եւ դրամի արժեզրկմամբ:
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրաստ Ասատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման պատճառներին ասաց, որ այս տարվա ընթացքում արժութային շուկայում գրեթե ոչինչ տեղի չի ունեցել:
«Մենք գործ ունենք լողացող փոխարժեքի հետ: Հետաքրքիր է, որ մեր հասարակության մեջ՝ անգամ մասնագիտական շրջանում՝ դոլարից բացի ուրիշ արժույթ չեն ճանաչում: Չեն ուզում տեսնել ինչ կա աշխարհում, հարեւան երկրներում, ԵԱՏՄ-ում: Ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է»,- ասաց Ասատրյանը:
Նա նշեց, որ ԿԲ-ի տվյալներով՝ հունվարի 1-ի դրությամբ դոլարը կազմել է 522.6 դրամ, իսկ երեկվա դրությամբ 535.1 դրամ եւ արժեզրկումը կազմել է 2.5 տոկոս. «Բոլորը մոռանում են, որ մեր տնտեսությունը 2 հիմնական արտարժույթով է աշխատում, երկրորդը եվրոն է: Ընդ որում, երբ խոսում ենք արտաքին առեւտրի մասին, եվրոյով առեւտրի ծավալներն ավելի մեծ են, քան դոլարինը»:
ԿԲ նախկին նախագահի խոսքով՝ հունվարի 1-ին եվրոն կազմել է 641 դրամ, իսկ ապրիլի 6-ին՝ 632 դրամ, այսինքն դրամն արժեւորվել է եվրոյի նկատմամբ 1.5 տոկոսով: Վրաստանում հունվարի 1-ի համեմատ ապրիլի 6-ին դրամը լարիի նկատմամբ արժեւորվել է 1.4 տոկոսով. «Ռուսական ռուբլու նկատմամբ էլ է դրամն արժեւորվել»:
Ասատրյանը նշեց, որ ամենածանր վիճակը Թուրքիայում է, դրամը լիրայի նկատմամբ արժեւորվել է 7.8 տոկոսով:
«Մենք այսպիսի պայմաններում ենք ապրում՝ տնտեսական, մակրոտնտեսական ֆունդամենտալ գործոնների տեղաշարժ չի եղել, որոնք կարող էին իրենց ազդեցությունը թողնել փոխարժեքի վրա»,- ասաց նա:
Ըստ տնտեսագետի՝ տվյալ դեպքում դոլարի նկատմամբ դրամի անկումը 2 պատճառ ունի՝ միջազգային շուկաներում դոլար-եվրո տատանումները եւ ներսում բնակչության սպասումները, որոնք ամրագրվում են դաշտի մասնակիցների՝ առեւտրային բանկերի վարքագծով: Տնտեսագետն ասաց, որ բանկերը դոլարի պահանջարկ են ներկայացնում:
Հարցին՝ Կենտրոնական բանկի աշխատանքը դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը մեղմելու հարցում որքանո՞վ է արդյունավետ, Ասատրյանը պատասխանեց, որ ԿԲ-ն անում է այն, ինչ պետք է անե, իր բոլոր գործիքները կիրառել է՝ ե՛ւ ինտերվենցիաներ ե՛ւ տոկոսադրույքի բարձրացում:
«Հիմա կան մոտեցումներ, որոնք ԿԲ-ն պետք է ավելի ինտենսիվ իրագործի: Հաշվի առնելով, որ անցած տարվանից սպասումներ եւ անհանգստություններ կան ԿԲ-ն պետք է ձգտի շատ հրապարակային լինել, ընդհուպ մինչեւ ԿԲ նախագահը պետք է առնվազն ամիսը մեկ անգամ հասարակությանը հուզող խնդիրների վերաբերյալ հանդես գա հրապարակային հայտարարությամբ»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:
Վերջինս արժույթի կարգավորման համար առաջարկեց, որ ԿԲ-ն ու բանկային համակարգը հուշագիր ստորագրեն՝ արժութային շուկայում վարքագծի վերաբերյալ. «Կարծում եմ, սա ե՛ւ առեւտրային բանկերին կհանգստացնի ե՛ւ առավել եւս հանրությանը: Սա իհարկե, շատ փոքր խնդիր է, անհանգստանալու տեղիք էլ չպետք է տա: Վիճակը բարդ է եւ այդ բարդությունը պայմանավորված է այն օբյեկտիվ գործոններով, որտեղ մենք գտնվում ենք»:
Ասատրյանը նշեց, որ տնտեսական քաղաքականության մեջ կա մեծ անորոշություն, ունենք բյուջե, որն իրականությունից դուրս է, կա գնաճի էական դրսեւորում՝ առաջին եռամսյակում պարենային ապրանքների գնաճը 6 տոկոսը գերազանցում են. «Սա ավելի անհանգստացնող գործոններ պետք է լինի եւ արժե խոսել սրանց մասին: Այս առումով եւս ԿԲ անելիքները այնքան էլ մեծ չեն»:
Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ, տնտեսագետը պատասխանեց, որ ազդեցություն լինելու է, սակայն դա շատ մեծ չի լինի: Օրինակ՝ 6 տոկոս գնաճում կարող է առավելագույնը 1 տոկոս կազմել այդ ազդեցությունը:
«Այստեղ այլ գործոններն ավելի էական են: Մեր հանրության մեջ կա տրամադրվածություն, որ մեկը մյուսի վրա ազդում է, բայց չի կարող այդպես լինել: Դոլարը պետք է դիտարկել, որպես ինչ-որ ապրանքատեսակ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ ֆունդամենտալ գործոնները, որոնք ազդում են փոխարժեքի վրա՝ նպաստավոր են. «Ունեցել ենք տնտեսության անկում եւ ունեցել ենք ներմուծման էական նվազում, բայց միեւնույն ժամանակ արտահանման նվազումը համեմատաբար ավելի քիչ է եղել: Այսինքն՝ արտաքին առեւտրի ճեղքվածքը կրճատվել է: Ուղղակի ներդրումների վիճակը կանգնել է, բայց մասնավոր տրանսֆերտները գրեթե նույն մակարդակի վրա են: Եվրոբոնդերի թողարկումն էլ իր հերթին նպաստել է, որ ԿԲ-ի արտարժութային պահուստներն աննախադեպ բարձր լինեն»:
ԿԲ նախկին նախագահն ընդգծեց՝ Կառավարությունը պետք է աշխատի, որովհետեւ այս իրավիճակներում իրենց անելիքները շատ են:
Ասատրյանի խոսքով՝ պետք չէ սպասել, որպեսզի դոլարի փոխարժեքը հասնի նախկին մակարդակին. «Լողացող փոխարժեք է, տնտեսական խնդիրներ չկան: Հոգեբանական խնդիրներ են, բայց պետք է հանգիստ լինել»:
Հարցին՝ ներքաղաքական վիճակը, արտահերթ ընտրությունները ազդեցություն ունենալո՞ւ են փոխարժեքի վրա, տնտեսագետը պատասխանեց. «Իհարկե, բացասական ազդեցություն ունենալու են: Մարդը մեծ գնումների չի գնա, կսպասի, թե ինչ է լինելու, ինչն էլ իր ազդեցությունը թողնելու է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Ով է 12-ամյա երեխային թմրամիջոց տվել․ ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել դեպքից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է
Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը
Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան
Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հիստերիա էին բարձրացրել, թե 20:00-ից հետո քվեարկել են, հիմա նորից հիստերիա է, թե ձայները գողացել են. Չախոյան
Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով. Ազիզյանը՝ հորդառատ անձրևների մասին
Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկիի, Ալիևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները
Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանի և բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում
Արեգնազ Մանուկյանի բնակարանը խուզարկել են. հայտնի է՝ ինչու
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզում եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա՝ դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT