Այս մեղադրանքը դատախազների ճաշակն էր, որով ձախողեցին Մարտի 1-ի գործը. Սեդա Սաֆարյանը կդիմի ՄԻԵԴ

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պատրաստվում է բողոքարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աղմկահարույց որոշումը:

Նախօրեին Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ՝ 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 Սեդա Սաֆարյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Տիկին Սաֆարյան, որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում դատարանի որոշումը:

- Պետք է սկսենք սկզբից: Ինչ էր կատարվում այս 2 տարիների ընթացքում. ՍԴ-ի կասկածելի վարքագիծ եւ պահվածք, Աննա Դանիբեկյանի կողմից նիստն անվերջ ձգձգելու եւ պաշտպանական կողմի շահերից բխող գործողություններ կատարելու միտում: Սրան էլ զուգահեռ՝ դատախազների պասիվ ու հանգիստ վարքագիծ, օրերով խոսում էին նույն բանի մասին: Արդյունքում մենք ունեցանք ՍԴ-ի անօրինական որոշում, եւ դրանից հետո Դանիբեկյանը որոշեց, որ ամեն բան արված է, ինքը պետք է վերջակետ դնի: Բայց ավելի խորացրեց այս անարդարությունը:

Պասերով կարողացան ապահովել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների ենթադրյալ հանցագործ գործողությունները ապաքրեականացնելու գործընթացը, եւ դա հաջողությամբ ավարտեցին: Ստացվեց, որ ՀՀ-ում տուժողները իրավական պաշտպանության միջոց չունեն, ստացվեց, որ բազմադրվագ ենթադրյալ գործողություններ կատարած անձինք դուրս մնացին քրեական պատասխանատվությունից:

ՀՀ-ի պատմության մեջ այս կարգի դատական ակտ էլ չենք ունենա, պատմությունը ցույց կտա, որ որեւէ մեկին այսքան հանցավոր արարքներ չեն վերագրի, ու արդյունքում կարձանագրվի վերջին տող, որտեղ ասվում է՝ քրեական հետապնդումն անձի նկատմամբ դադարեցվում է: Այս գործով պետք է շատերը պատասխանատվության ենթարկվեին: Սահմանադրական կարգի տապալմանը մասնակցել են ՍԴ-ն, ԱԺ պատգամավորները, իրենց թիկնազորները, օրենսդիր մարմինը: Գործն այնքան մեծ է, որ պետք է այնպիսի կազմով ուղարկվեր դատարան, որ այսօր ՍԴ-ի խնդիր դա չդառնար, որովհետեւ, գիտեք, ՍԴ մենք չունենք, չեղած մարմնին բան չեն հանձնարարում:

- Ըստ Ձեզ՝ դատարանը կարո՞ղ էր դիմել ՍԴ, կասեցնել գործի վարույթը, ինչպես առաջարկել էին դատախազները:

- Այո՛: Դատարանը կարող էր դիմել իրենց սիրելի ՍԴ: ՍԴ-ն գոնե որոշում կգրեր իրենց համար: Վստահ եմ՝ իրենց սկսած գործը ՍԴ-ն կավարտեր: Բայց դա էլ չարվեց, զլացան:

- Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ:

- Գտնում եմ՝ այն շրջանառվող լուրերը, թե Դանիբեկյանը եւս օբյեկտիվ չէ, մեր պնդումը հիմնավորում են: ...Սա քաղաքական որոշման նման մի բան էր: Ամեն մեկն իրեն մաքրելու գործով էր զբաղված: Ցավում եմ, որ հանրության համար այս մեծ ողբերգության վրա կարողացան օրենքի սփռոցը գցել եւ ասել՝ տակի աղբը չենք տեսնում: Բայց պետք է հիշել, որ այդ աղբի հոտը ՀՀ-ում միշտ մնալու է, ու մեկ օր աղբի վրայից սփռոցը վերցնող է լինելու:

- Գործով դատախազները պնդում էին, որ իրենց եւ պաշտպանների միջնորդությունը պետք է միասին քննվեր, սակայն դատավորը որոշեց առանձին քննել դրանք: Կարծում եք՝ միջնորդությունները միասին քննելու դեպքում դատարանի որոշումն ա՞յլ էր լինելու:

- Աննա Դանիբեկյանը իր գործողություններով ամեն բան արդեն ասել է: Դատախազներն էլ իրենց ուշացած գործողություններով են ամեն բան ասել: Պարտադիր չէր, որ ՍԴ-ն մի բան աներ, նոր հասկանային, որ ամբողջ մեղադրանքը վտանգված էր: Ժամանակին քննարկվում էր այն խնդիրը, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործողությունները այլ հանցանքի հատկանիշներ են պարունակում: Նույն դատախազությունը գտնում էր, որ մենք մեր ճաշակով չենք կարող մեղադրանք առաջադրել: Հիմա իրենց ճաշակը երեւաց, այս մեղադրանքն իրենց ճաշակն էր, որ ներկայացրին ու ձախողեցին Մարտի 1-ի գործը:

- Դատարանի որոշումը բողոքարկելո՞ւ եք:

-Այո՛, երեք տուժողների հետ կապված առաջիկայում բողոք կներկայացնեմ: Կգնանք մինչեւ Եվրոպական դատարան:

- Տիկին Սաֆարյան, պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է, որ մի քանի պաշտոնյաներ պետք է այսօր այլեւս չլինեին իրենց տեղում, մասնավորապես՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Դուք ինչ եք կարծում՝ նման որոշում կլինի՞:

- Ռուստամ Բադասյանը պետք է պաշտոնանկ արվեր այն ժամանակ, երբ ասում էր՝ թողեք դատարանները աշխատեն, երբ ասում էր՝ վեթինգ ու անցումային արդարադատություն չի կարող լինել: Բոլորս գիտեինք, որ վիճակը շատ վատ է, բացի Ռուստամ Բադասյանից: Այս վիճակին քայլ-քայլ տանող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, այո՛, պետք է կրեն կատարվածի պատասխանատվությունը: Այն մարդիկ, ովքեր օրենսդրությունը, պաշտոնները հարմարեցնում են որոշ մարդկանց շահերին, բոլորի նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվեր, այսպիսի թեւերը կտրված մեղադրական եզրակացություն չպետք է ուղարկվեր, որ չիմանայինք, թե 2009 թ. ինչու էին 300 հոդվածը փոխում, ում ցուցումով, ում էր հարմարեցված:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
49292 դիտում

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ