Երևան
12 °C
2018թ. ԱԺ ընտրություններին չմասնակցած «Ժառանգություն» կուսակցությունը 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին իր մասնակցությունը կունենա, սակայն թե ինչ ֆորմատով, դեռ որոշված չէ:
Արտահերթ ընտրությունների, ԸՕ-ի փոփոխությունների եւ այլ կուսակցությունների հետ համագործակցության մասին ՀԺ-ն զրուցել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Նարինե Դիլբարյանի հետ:
- Տիկին Դիլբարյան, «Ժառանգություն»-ը արդեն ունի՞ հստակ որոշում ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:
- Մենք նախնական որոշում ունենք, որ պետք է մասնակցենք:
- Մասնակցության ֆորմատի վերաբերյալ որոշում ունե՞ք՝ դաշինքո՞վ եք մասնակցելու, թե՞ միայնակ:
- Խորհրդի նիստին որոշում ենք կայացրել, որ հանդես կգանք միայնակ: Բայց բացառված չէ՝ գաղափարական դաշինքներ կազմելու հեռանկար լինի:
- Կա՞ն ուժեր, անհատներ, որոնց հետ քննարկումներ ունեցել եք:
- Այո՛, եղել են ե՛ւ մեզ առաջարկներ, ե՛ւ մենք ենք առաջարկել, բայց դեռեւս ամեն բան քննարկումների փուլում է: Մեզ հետ համագործակցելու առաջարկներ են եղել մի շարք գործարարների կողմից, որոնց հետ վերջնական պայմանավորվածություններ չկան: Ես կարծում եմ՝ կուսակցություններն իրենց շարքերում պետք է ունենան այնպիսի մարդկանց, ովքեր ունեն ֆինանսական որոշակի միջոցներ, գաղափարներ: Այդ առումով մենք ուշադիր ենք:
- Ռոբերտ Քոչարյանն էլ է հայտ ներկայացրել քաղաքականություն վերադառնալու, պատրաստվում է դաշինքով հանդես գալ, իր հետ քննարկումներ ունեցե՞լ եք կամ, օրինակ, իշխող ուժի:
- Մենք միշտ ընդդիմադիր ենք եղել Ռոբերտ Քոչարյանին՝ մեր քաղաքական հայացքներով եւ գործունեությամբ: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին ժամանակներում, հետեւանքն էր նախկին իշխանություններից դժգոհության, ուստի որեւէ գաղափարական համագործակցության մասին խոսելն ավելորդ է: Ներկաների հետ նույնպես քննարկումներ չեն եղել, մենք քննադատել ենք նրանց գործունեությունը թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում: Ասեմ, որ բացի ներկաներից ու նախկիններից, կան այլ ուժեր, ովքեր երբեք չեն եղել ամբողջական իշխանություն, բայց կարող են իշխանության մաս կազմել եւ լուծում տալ երկրում տիրող ճգնաժամին:
- Տեղեկություններ կան, որ քննարկում ունեք նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ:
- Այո՛, եղել են, բայց ոչ միայն Արզաքանցյանի, այլ նաեւ հանրությանը հայտնի այլ անուններ՝ տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներից հայտնի:
- Հնարավո՞ր է՝ «Ժառանգության» նախկին անդամ Դավիթ Սանասարյանին էլ տեսնել ձեր ցուցակում: Վերջինս «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնություն է հիմնել:
- Ոչինչ չի բացառվում: Գաղափարական միասնականության եւ պայմանավորվածության հիման վրա ամեն բան կհստակեցնենք:
- Ցուցակի հստակեցում կա՞:
- Ո՛չ, դեռեւս պարզ չէ: Մյուս շաբաթ երեւի պարզ կլինի:
- Իսկ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, մասնակցելո՞ւ է քաղաքական այս գործընթացներին:
- Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է, լծվել է ընտրական աշխատանքին եւ քննարկումներին: Կա մտադրություն Րաֆֆի Հովհաննիսյանին առաջադրել՝ որպես առաջին համարի:
- Ընտրություններին ամենայն հավանականությամբ կգնանք ԸՕ-ի փոփոխություններով: Ի՞նչ կասեք նոր փոփոխությունների մասին:
- Մենք միշտ համամասնական ընտրակարգի կողմնակիցն ենք եղել: Մենք մասնակցել ենք նոր ԸՕ-ի քննարկումներին, դրան տվել մեր համաձայնությունը: Որովհետեւ նախկին ԸՕ-ի միակ թերացումը վարկանիշային ընտրակարգը չէր, այլ նաեւ շատ խնդիրներ կային, մանավանդ այն հարցերը, որոնք կապված էին թափանցիկության հետ, վարչական ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման հետ: Սակայն ԱԺ-ն այս մշակված օրենսգրքի միայն մի հատված է ընտրել՝ վարկանիշայինը, որն էլ խորհրդարանական ընդդիմության դիմադրությանը բերեց: Ժամանակը, իհարկե, քիչ է: Բայց մենք հույս ունենք, որ իշխող խմբակցությունը կփորձի իրականացնել ԸՕ-ի համակարգային փոփոխման առաքելությունը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT