Երևան
12 °C
2021 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան որեւէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում, իսկ Իրանից ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են այնպիսի գներով, որ մեր տեղական արտադրությունը չի տուժում եւ ավելի շահեկան վիճակում է: Այս մասին այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը ասաց, որ ջերմոցատերերը մտահոգություններ ունեն, քանի որ սաստիկ ձմռան հետեւանքով շատ գազ են սպառել, ինչի արդյունքում իրենց բերքի ինքնարժեքը բարձրացել է, եւ առկա է ապրանքի սպառման խնդիր: Ըստ Անդրեասյանի՝ մյուս կողմից Իրանից եւ Թուրքիայից ներմուծվում են լոլիկի եւ պղպեղի էժան խմբաքանակներ: Նա Սիմոնյանից հետաքրքրվեց, թե նախարարությունն ի՞նչ է անում խնդիրը լուծելու համար:
Փոխնախարարն ասաց, որ տեղական գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի բարձրացման պատճառը մեծ ծավալի գազասպառումն է, եւ խնդիրն ուսումնասիրվել է ու գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում:
«Ապրանքի գինը բարձրացել է ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահավետ: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ, որով պաշտպանում ենք տեղական արտադրողին: Այս վիճակը կտեւի 20-30 օր, հետո արդեն գնային փոփոխություններ կլինեն, քանի որ տեղի են ունեցել եղանակային փոփոխություններ»,- նշեց Սիմոնյանը:
Անդրադառնալով Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքին՝ փոխնախարարն ասաց, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումից հետո թուրքական ծագում ունեցող 2350 տեսակի ապրանքների ներմուծումը Հայաստան ավտոմատ արգելափակվել է: Իսկ այս տարվա հունվարից արգելվող ապրանքների թիվն ավելացել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև՝ ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT