Երևան
12 °C
ՀՀ ֆինանսների նախարարությունը ցանկանում է վերանայել հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը: Չի բացառվում նաեւ, որ արդյունքում այդ ծրագիրը դադարեցվի:
Նշենք, որ 2015 թ. օրենսդրական փոփոխություններով եկամտային հարկ վճարող քաղաքացին հնարավորություն ունի եռամսյակը մեկ այն հետ ստանալ եւ ուղղել կառուցապատողից ձեռք բերած բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսագումարների մարմանը։
Ծրագիրն այն ժամանակ միտված էր շինարարության ոլորտը խթանելուն, սակայն քաղաքացիներին սոցիալական առումով եւս ձեռնտու էր, քանի որ տոկոսադրույքը վճարվում էր իրենց եկամտահարկից:
Օրեր առաջ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարեց, որ Կառավարությունը փորձելու է հարմար պահ գտնել եւ համակարգը վերանայել:
Նա նշել է, որ կա՛մ պետք է գործող համակարգի գործունեությունը դադարեցվի, կա՛մ պետք է համակարգը ձեւափոխվի: Իսկ այն մարդիկ, ովքեր հասցրել են օգտվել այս ծրագրից, մինչեւ իրենց վարկային պայմանագրի ավարտը կշարունակեն օգտվել: Միայն անցյալ տարի պետությունը եկամտահարկի գծով վերադարձրել է 13.3 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 7.5 մլրդ դրամ: Այս ծրագրով ավելի քան 12 հազար 300 վարկառու եւ համավարկառու կա:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, թե ֆինանսների փոխնախարարը իր եւ նախարարության կարծիքն է հայտնել, եւ այս պահի դրությամբ Կառավարության մակարդակով նման հայտարարություն չի հնչել:
Հարցին, այսինքն, Կառավարությունը չի՞ ցանկանում հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը դադարեցնել, Պապոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Կառավարությունն այս պահին ինչ է մտածում դրա շուրջ, բայց ես ինքս այդպիսի քննարկման չեմ մասնակցել: Նույն տրամաբանությամբ նաեւ չեմ լսել, որ ՀՀ վարչապետը կամ փոխվարչապետները այս հարցի շուրջ միանշանակ դիրքորոշում հայտնեն»:
Պատգամավորի խոսքով՝ այդ ծրագրին ե՛ւ կողմ մարդիկ կան, ե՛ւ դեմ. «Ասել, որ քննարկումներ չկան, այդպես չէ, կան քննարկումներ: Բայց համակարգն ավելի լավացնելու ուղղությամբ են այդ քննարկումները, ոչ թե դնել եւ այդ ամեն ինչը վերացնելու մասին, ինչը մամուլում շահարկվում է, որպեսզի կեղծ տեղեկություններ տարածվեն»:
Նրա կարծիքով՝ պետք է ծրագիրը լրացուցիչ քննարկել, եթե ավելի լավ բան կարող են առաջակել, ապա այդպես էլ պետք է անել:
Ըստ նրա՝ պետք է նայել, թե ինչքան հարկ է վճարվում այդ շինարարությունից, ինչքան նոր բնակմակերես է ստեղծվում, ինչքան աշխատատեղ է ստեղծվում, ինչքան քաղաքացիներ են ապահովվում բնակարանով, նրանք ունեի՞ն բնակարանի կարիք, թե՞ չէ, եւ դա պետք է համեմատել պետական բյուջեի ծախսերի հետ:
Պապոյանն ասաց, որ ԱԺ տարբեր պատգամավորներ այս հարցի շուրջ կարող են տարբեր մոտեցումներ ունենալ, բայց թվեր են հարկավոր՝ կոնկրետ կարծիք հայտնելու համար:
Պատգամավորը նշեց, որ վարչապետն էլ է այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխաններից մեկի ժամանակ խոսել՝ հայտնելով, որ ինչ-որ բան ոչ թե վերացնելու են, այլ լավացնեն. «Եթե ինչ-որ բան փոխվի էլ այս ծրագրում, դա ուղղված է լինելու լավացմանը: Բայց այս պահի դրությամբ այս խոսակցությունը մի տեսակ արհեստական է, քանի որ ակնհայտ է, որ մոտ ժամանակներում դա չի լինելու»:
Դիտարկմանը՝ ֆինանսների նախարարությունը հարկերի վերադարձից կարծես գոհ չէ, նա արձագանքեց. «13.3 մլրդ դրամը մեծ թիվ է, դա կարող էր դառնալ ուսուցիչների աշխատավարձի էական բարձրացում կամ կենսաթոշակի բարձրացում: Բայց մյուս կողմից շինարարությունն ակնհայտորեն խնդրի առաջ կարող է կանգնել եւ այլն»:
Պապոյանի կարծիքով՝ այս ծրագրից օգտվեցին ե՛ւ ապահով, ե՛ւ ոչ ապահով մարդիկ, բայց փաստ է, որ ծրագրից օգտվում են մարդիկ, որոնք քիչ թե շատ նորմալ աշխատավարձ ունեն. «Գոնե պիտի մի 200-250 հազար դրամ աշխատավարձ ստանաս, որ կարողանաս եկամտահարկի վերադարձի ծրագրով հիփոթեքային բնակարան ձեռք բերել: Չեմ բացառում, որ եղել են մարդիկ, որոնք կարիք չունեին, բայց ծրագրի կարգավորումներից օգտվել են եւ, ասենք, 3-րդ բնակարանն են ձեռք բերել»:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ եկամտահարկի վերադարձի դադարեցման հարցը պետք է շատ մանրամասն ուսումնասիրվի: Ըստ նրա՝ պետք է վերլուծվի, որպեսզի հասկանան՝ նախորդ ժամանակահատվածում, երբ այս մեխանիզմը կիրառվել է, ինչ օգուտներ է պետությունը դրանից քաղել շինարարության ոլորտի ակտիվացումից եւ դրա արդյունքում գոյացած հարկային մուտքերից: «Պետք է լինի հստակ ուսումնասիրություն, որը ցույց կտա՝ ինչքանով էր պետության համար այդ ծրագիրը շահավետ, ինչքանով՝ չէ, որից հետո արդեն պետք է որոշում կայացվի: Ինչքանով տեղյակ եմ, այդպիսի ուսումնասիրություն չի իրականացվել եւ չի հրապարակվել կամ եթե արվել է, առնվազն չի հրապարակվել»,- ասաց տնտեսագետը:
Դիտարկմանը՝ ծրագիրը ժամանակին շինարարության ակտիվացման համար էր արվել, սակայն սոցիալական կոմպոնենտ եւս ուներ, Ֆանյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե այս ծրագիրը սոցիալական կոմպոնենտի առումով մեծ խնդիր էր լուծում: Պայմաններն այնպիսին են, որ հիմնականում հասանելի են ավելի բարեկեցիկ ապրող մարդկանց»:
Ըստ նրա, եթե ծրագիրն ինչ-որ ձեւով վերափոխվի, եւ սոցիալական կոմպոնենտն ավելի հստակ չափանիշներով սահմանվի, միգուցե իմաստ կլինի այն շարունակել, իսկ զուտ շինարարությանը խթանելու նպատակով ծրագիրը պահպանելու տեսանկյունից՝ պետք է հստակ վերլուծություն իրականացվի:
Տնտեսագետն ընդգծեց, եթե ծրագրից բոլորը կարողանում են օգտվել, դա որոշակի ռիսկեր է պարունակում. «Եթե սա մենք համարենք ինչ-որ առումով պետական եկամուտների վերաբաշխում հարուստներից աղքատներին, ըստ էության՝ այդ մեխանիզմն այդքան էլ կատարյալ չէ կոնկրետ այս պարագայում»:
Ֆանյանը նշեց, որ հարկային եկամուտների նվազում է տեղի ունեցել, եւ այստեղ պետությունը խնդիր ունի հասկանալու, թե իր համար առաջնահերթությունները որոնք են եւ, ըստ այդմ, որոշում կայացնի՝ ծրագիրը շարունակել, թե ոչ:
Անդրադառնալով դիտարկմանը, որ 2020 թ. 13.3 մլրդ դրամ եկամտահարկ է վերադարձրել պետությունը՝ նա արձագանքեց՝ պետք է հստակ ուսումնասիրվի: Ըստ նրա՝ դրա արդյունքում կարող է պահանջ դրվել, որ, օրինակ, շինարարությունում օգտագործվող ցեմենտը լինի ոչ թե պարսկական արտադրության, այլ հայկական. «Մեր նպատակը ոչ թե Իրանի, այլ Հայաստանի տնտեսությունը խթանելն է: Պետությունը պետք է տնտեսության այլ ճյուղերից եկամուտներ ունենա: Ամբողջ արժեշղթայում ներգրավված կազմակերպությունները պետք է ծախսված 13 մլրդ դրամից ավելի հարկեր գեներացնեն բյուջե»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT