Երևան
12 °C
Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստում քննարկվել է հակամարտության հումանիտար հետևանքների մասին հարցը: Այդ հարցով համապարփակ զեկույց պատրաստող իսլանդացի Փոուլ Գավանը ներկայացրել է հակամարտության հետևանքով գերության մեջ հայտված և անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ հայտարարության նախնական տեքստ:
Հստակ արձանագրվել է, որ համաձայն 2021 թ. մարտի 16–ի ՄԻԵԴ–ի մամլո հաղորդագրության՝ ուժի մեջ են մնում Ադրբեջանում պահվող 188 հայ գերիների վերաբերյալ դատարանի կողմից կիրառած միջանկյալ միջոցները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Այդ տեսանկյունից, շատ մտահոգիչ է, որ դատարանը իրազեկել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը «չի հարգում դատարանի կողմից սահմանված ժամկետները ներկայացնելու այդ անձանց մասին համապատասխան տեղեկատվություն և ներկայացնում է ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն»:
Սա մտահոգիչ է այդ անձանց ճակատագրերի առնչությամբ՝ հաշվի առնելով վերջին հավաստի վկայությունները հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող տանջանքների մասին, ինչպես ներկայացված է Human Rights Watch կազմակերպության զեկույցում: Հետևաբար, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ամբողջությամբ համագործակցի դատարանի հետ՝ տրամադրելով տեղեկատվություն այդ անձանց գտնվելու վայրի մասին, որոնք ներկայացված են դատարանի ցուցակի համաձայն, ինչպես նաև հավաստիացնելով, որ նրանք առանց հետաձգման ետ կվերադարձվեն:
Հայտարարության մեջ նաև նշվում էր, երկարատև հակամարտության հումանիտար հետևանքները չեն վերանա, քանի դեռ չկա քաղաքական լուծում: Ադրբեջանն ու Հայաստանը հավասարապես պատասխանատու են խաղաղության կառուցման հարցում: Առաջին քայլերը ենթադրում են բոլոր ռազմագերիների վերադարձ, անհայտ կորածների տեղորոշում, համագործակցությունը ականազերծման աշխատանքների շուրջ, միմյանց մշակութային ժառանգության նկատմամբ հարգանք և պաշտպանություն, ատելության խոսքի բացառում, բոլոր տեղահանվածների կամավոր, ապահով և արժանապատիվ վերադարձի ապահովում և ճշմարտության ու հաշտության խրախուսում:
Այս հարցի առնչությամբ իմ ելույթում արձանագրել եմ. «Ռազմագերիների թեման շատ հրատապ է, այս հարցը չի կարելի որևէ կերպ քաղաքականացնել, քանի որ այն ունի բացառապես հումանիտար բնույթ: Ադրբեջանական կողմը ապակառուցողական և անընդունելի պահվածք է ցուցաբերում, ինչի մասին փաստում է նաև ՄԻԵԴ–ի իրազեկումն Նախարարների կոմիտեին առ այն, որ Ադրբեջանը չի հարգում դատարանի կողմից ներկայացված ժամկետները և չի տրամադրում համապատասխան տեղեկատվություն: Բաքվում պահվող հայերի կյանքը վտանգված է, առավել ևս, երբ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ետ վերադարձնել ռազմագերիներին և հանձնաժողովը պետք է հստակ դիրքորոշում ունենա Ադրբեջանի նմանատիպ պահվածքի նկատմամբ: Մեզ՝ պատգամավորներիս, շարունակ հարցնում են ի՞նչ է անում Եվրոպան, որպեսզի հարկադրի Ադրբեջանին ետ վերադարձնել ռազմագերիներին: Ի՞նչ պետք է մենք պատասխանենք ռազմագերիների ընտանիքներին, ասե՛ք մեզ:
Ցանկանում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության վրա, որը իրականցվում է Իլհամ Ալիևի ուղղակի հրամանով: Հույս ունեմ, որ զեկուցողը իր զեկույցի շրջանակներում կանդրադառնա այդ հարցին: Ադրբեջանի նպատակը տարածաշրջանից հայկական հետքի վերացումն է: Դա պետական քաղաքականություն է:
Ինչ վերաբերում է ականադաշտերի մասին Ադրբեջանի բարձրացրած հարցին, ապա դա արհեստական թեմա է, որով Ադրբեջանը փորձում է կոծկել իր գործելաոճը ռազմագերիների հարցում: Ադրբեջանական կողմը երբեք չի դիմել մեզ այդ հարցով: Խորհուրդ կտամ համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այդ հարցում»:
Հանձնաժողովի նախագահը՝ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը (Շվեյցարիա) իր ամփոփիչ խոսքում նշեց, որ պատրաստվում է այս հարցի մասին հայտարարություն անել իր անունից, քանի որ չի կարելի այլևս երկարաձգել. Ադրբեջանը պարտավոր է համագործակցել ՄԻԵԴ–ի հետ, իսկ ԵԽԽՎ–ն՝ աջակցել ՄԻԵԴ–ին»,-ասված է գրառման մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT