Երևան
12 °C
Հունվարի տոնական օրերից 5-ը աշխատանքային դարձնելը ծայրահեղ մոտեցում է: Ավանդույթն այդպես կտրուկ փոխելը ճիշտ չէ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Նշենք, որ այսօր Կառավարությունը հավանություն է տվել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը ոչ աշխատանքային օրերի ցանկից հանելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախագծին, որը դեռեւս պետք է ԱԺ-ում քննարկվի:
«10 օր հանգստանալը եւս նախընտրելի չէ եւ ճիշտը հավանաբար ոսկե միջինն է: Ենթադրենք՝ 3-4 օրը լրիվ բավարար է, որպեսզի մարդիկ կարողանան հանգստանալ, վերականգնել իրենց ուժերը, պլաններ կառուցեն»,- ասաց Մարգարյանը:
Տնտեսագետը նշեց, որ այդ հանգստյան օրերն իր հերթին ակտիվացնում է զբոսաշրջությունը, քանի որ մարդիկ հանգստի են գնում. «Այն օգուտները, որը ներկայացնում է նախագծի հեղինակ էկոնոմիկայի նախարարությունը՝ պետք է հաշվի առնի նաեւ մնացած գործոնները: Միայն օգուտը գնահատել եւ ասել, թե մեր ՀՆԱ-ն այդ մի քանի օրը կաճի ճիշտ չէ»:
Նա ընդգծեց՝ փաստարկները կարող են նաեւ ծայրահեղ լինել, օրինակ՝ արեւմտյան զարգացած երկրները շատ ավելի երկար են ծննդյան եւ հետծննդյան արձակուրդներ տալիս. «Բայց դե ինչպես հայտնի ասույթն է ասում՝ ինչը կարելի է Զեւսին, չի կարելի եզին: Մեր կարգի երկրների համար պետք է օպտիմալ լուծումներով առաջ գնալ եւ փորձել համադրել՝ օգտակարն ու հաճելին»:
Մարգարյանը հիշեց, որ Կարեն Կարապետյանի Կառավարության ժամանակ եւս այս հարցը քննարկվել է, սակայն լուծում չի ստացել. «5 օրը շատ է, պետք է 3 օրով կրճատել: Այսինքն՝ աշխատանքը սկսել հունվարի 4-ից կամ 5-ից»:
Տնտեսագետ Հայկ Սարգսյանի կարծիքով՝ խնդիրը 2 կողմ ունի: Մի կողմից պետք է մարդկային զարգացման համար ապահովել հանգստի ռացիոնալ ժամաքանակ, մյուս կողմից պետք է հնարավորինս սահմանափակել չաշխատելու օրերը, քանի որ Հայաստանը ծանր տնտեսական վիճակում է:
«Լոքդաունները անիմաստ բերեցին նրան, որ մեր տնտեսությունը հայտնվեց նոկաուտի մեջ: Դրանք պետք է շատ չափված եւ համարժեք լինեին ստեղծված իրողություններին»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ պետք է բամաթիվ չափանիշներով հիմնավորել եւ լուծում գտնել այդ 2 խնդիրների վերաբերյալ:
Հարցին՝ ընդունելի՞ է իր համար ոչ աշխատանքային 5 օրերը աշխատանքային դարձնելը, Սարգսյանը պատասխանեց, որ այդքան երկար պարապուրդի մատնվել չի կարելի, հետեւաբար պետք է հունվարյան ոչ աշխատանքային օրերը կրճատել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT