Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այսօրվա ելույթը ԱԺ ամբիոնից ստիպեց, որպեսզի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը ելույթով հանդես գա եւ «իրերը կոչի իրենց անուններով»:
«Վարչապետը խորհրդարանում իր ելույթով արհամարհել է պատգամավորներին»,- Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկմանն այս մասին հայտարարեց Մարուքյանը՝ նկատելով, որ թե՛ Կառավարության անդամների, թե՛ իշխող ուժի պատգամավորների ելույթներն այն մասին էին, որ նախկինները 30 տարի թալանել են երկիրը:
«Էդ 30 տարվա մեջ երեք տարի դուք եք իշխանություն, նշանակում է՝ 30 տարվա տասը տոկոսը դուք եք: Գայիք, ասեիք՝ 10 տոկսով մարդկանց կյանքը լավացել է էս-էս ոլորտներում, ոչ թե երկրի բնակչությունը 10%-ով կրճատել եք, տնտեսությունը, բանակը, դիվանագիտությունը կործանել եք, եկել, ասում եք՝ նրանք են մեղավոր: Նրանք, որ մեղավոր չլինեին, դուք ի՞նչ գործ ունեիք էստեղ: Նրանք մեղավոր էին, դրա համար եղել է հեղափոխություն, բա դո՞ւք, բա ձեր 10%-ը»,- նկատեց Մարուքյանը:
Խոսելով Լելե-Թեփե բարձունքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ ԼՀԿ ղեկավարն ասաց նաեւ, որ, իր կարծիքով, Փաշինյանը պարզապես փորձում է խուսափել պատասխանատվութունից. «Ասում ենք՝ Լելե Թեփեի օպերացիան ո՞նց է եղել, ասում է՝ ես հրաման չեմ տվել վարչապետը, ես մի քանի գեներալներ եմ կանչել, մոդերացիա եմ արել, հարցրել եմ՝ դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես, բայց հետո պարզ է, չէ՞, որ ինչ-որ մեկը, այսինքն՝ գլխավոր հրամանատարը՝ վարչապետը, ասում է՝ լավ, արեք օպերացիան: Բա կարծիքները հարցնելուց հետո ո՞վ արավ օպերացիան, ասում է՝ ես մոդերատոր եմ: Այ տենց մոդերատոր եք եղել եւ միջազգային հարաբերություններում եք մոդերատոր»,- նկատեց Մարուքյանը:
Խոսելով քաղաքական ճգնաժամից դուրս գալու մասին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը առաջարկով դիմեց նախկին իշխանություններին. «Ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած՝ մինչեւ մյուս բոլոր նախկին իշխանության ներկայացուցիչներին. մի կողմ քաշվեք, եւ մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր, քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով: Մի կողմ քաշվեք, մի կողմ չքաշվեցիք, ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով»,- ընդգծեց նա:
Ըստ Մարուքյանի՝ 2018-ի հեղափոխությունը նրա համար էր, որ մարդիկ լավ ապրեին, բայց լավ են ապրում միայն իշխանություն ստացածները. «Դուք դավաճանել եք հեղափոխությանը, դուք սկսել եք լավ ապրել, ու այդ օրվանից սաղ կործանվել է, այդ օրվանից ամեն ինչ վարի է գնացել: Մի հատ նայեք՝ Սուրեն Պապիկյանին ինչ մեքենա է սպասարկում»,- ասաց նա:
«Պարոն Մարուքյանն ասում է՝ նայեք, թե ինչ մեքենա է սպասարկում պարոն Պապիկյանին: Այստեղ, ի դեպ, բանալի բառը սպասարկել բառն է: Այո՛, տարածքային կառավարման նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա, Սուրեն Պապիկյանին չէ, այն ինստիտուտին, որը պետք է լինի այդ դերում: Պարոն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում՝ ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր, գալիս: Սրա մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, ով հրաժարվել է իրեն օրենքով հասնող բնակարանի վարձատրությունից»,- հայտարարեց նախարարը:
Պապիկյանը պահանջեց բարեկիրթ արտահայտվել այն քաղաքական ուժի ղեկավարի հասցեին, ում «շվաքի ներքո սահուն եկել, բազմել է»:
«Ինչի, եթե չենք խոսացել, չգիտե՞նք՝ 2018-ին ոնց եք էդ քվեները հավաքել, որ՝ ժողովուրդ, դե մենք իրար հետ ենք, դե մեզ տվեք, որ շատ լինի: Չի լինելու էս անգամ, ու դու անցար էն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր: Ի դեպ, կոչերը՝ ուղղված նախկիններին, ու փորձը՝ մաքրագործել նախկիններին... այսինքն՝ ի՞նչ եք առաջարկում, չխոսե՞նք Հոկտեմբերի 27-ի մասին, չխոսե՞նք Մարտի 1-ի մասին, չխոսե՞նք 30 տարի Հայաստանը թալանելու մասին»,- ասաց Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ քաղաքացին կտա իր գնահատականը թե՛ Կառավարությանը, թե՛ բոլոր ուժերին, իսկ այն ուժերը, որոնք ստանձնել են նախկիններին մաքրագործելու պարտականությունը, կգտնեն իրենց տեղը պատմության համապատասխան վայրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT