Երևան
12 °C
Երեւանի ավագանին որոշեց «Երեւանի հ.87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունն անվանակոչել ամերիկահայ բարերարներ Յակոբ եւ Լուտովիկա Այնթապլեանների անվամբ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ Յակոբ եւ Լուտովիկա Այնթապլեանները ցանկություն են հայտնել իրականացնել «Երեւանի հ.87 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգումը (Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոց, 44):
Ամուսինները որպես նվիրաբերություն փոխանցել են 500,000 (հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլար գումար: Միաժամանակ, նվիրաբերողները ցանկություն են հայտնել դպրոցն անվանակոչելու իրենց անվամբ:
Յակոբ Այնթապլեանը բժիշկ-սրտաբան է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անդամակցում է Նյու Յորքի գիտությունների ակադեմիային: «Հայաստանի օժանդակության Ամերիկայի համագաղութային մարմնի» կողմից, որի փոխատենապետը եւ բժշկական օգնության հանձնախմբի նախագահն է Յակոբ Այնթապլեանը, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո զգալի աջակցություն է տրամադրել երկրաշարժից տուժածներին:
Յակոբ եւ Լուտովիկա Այնթապլեանները ակտիվորեն մասնակցում են եւ օժանդակում ամերիկահայ համայնքի հասարակական ու մշակութային կյանքին: Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի «Երեւանի հ.87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Յակոբ եւ Լուտովիկա Այնթապլեանների անվամբ անվանակոչելու վերաբերյալ ներկայացվել է միջնորդություն դպրոցի տնօրինության կողմից։
«Երեւանի հ.87 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհուրդը դրական է գնահատել Յակոբ եւ Լուտովիկա Այնթապլեանների անվամբ դպրոցի անվանակոչության առաջարկը։
Նկատենք՝ ավագանու անդամներից որոշների մոտ զարմանք էր առաջացրել ամերիկահայ ամուսինների անվանափոխության պայմանով գումար տալու առաջարկը: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ, նորմալ համարելով նիստի ընթացքում արձագանքները, նկատեց. «Ուզում եմ հստակ արձանագրել՝ կարեւորագույն խնդիր եմ համարում բոլոր դպրոցների, ինչու ոչ նաեւ մանկապարտեզների հիմնանորոգումը եւ հանձնումը մեր երեխաներին: Պետք է օգտագործենք ամեն մի հնարավորություն օր առաջ դա անելու: Ինձ համար առաջին հերթին կանգնած է երեխաների անվտանգության հարցը, երկրորդը՝ նոր սերը դեպի կրթություն, էսթետիկա եւ այլն: Մնացածը կարող ենք խոսել, քննարկել, հարցեր տալ»:
Երեւանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն էլ, արձագանքելով քաղաքապետին, ասաց, որ բարեգործությունն անշահախնդրություն է ենթադրում: Քաղաքապետը պատասխանեց. «Շնորհակալություն: Անունը կարող ենք դնել ոչ թե բարեգործություն, այլ ներդրում: Եթե խոսում ենք բառերի եւ խոսքերի մասին, եկեք այնպիսի արտահայտություններ անենք, որ դրանից հետո այս դպրոցը վերանորոգվի: Ինձ այս պահին հետաքրքրում է երեխաների անվտանգությունը»:
Փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ-Մելքոնյանն էլ հավելեց, որ Յակոբ եւ Լուտովիկա Այնթապլեաններին արդեն այդ դպրոցի բարեկամներն են, նրանք մի քանի անգամ օգնել են դպրոցին՝ անելով գույքի նվիրաբերություն եւ այլն: Նա նաեւ նշեց, որ ամուսինները դպրոցի հետ ընդհանուր ծրագիր ունեն, որ հետագայում եւս համագործակցություն է լինելու, ներդրումները շարունակական են լինելու, նախատեսվում է դպրոցում արեւմտահայերենի ուսուցում:
Երեւանի ավագանին որոշեց «Երեւանի հ.87 միջնակարգ դպրոց»-ն անվանակոչել «Երևանի Յակոբ եւ Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա
Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին
Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան
Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է
Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար
Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից
Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար
Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ
Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
Սպասելի էր, որ ամաչելու եք ներկա լինել ձեր ջանքերով գլուխ բերված կրկեսին. Հարությունյանը՝ Մարտուն Գրիգորյանին
Նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան
Վոլոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը
Վարդան Ղուկասյանը չի բացառում 2026-ին վարչապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագրի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում
Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Կավելաշվիլի
Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով. Ղուկասյան
Բայց շատ անորակ ցիրկ է, Ֆրունզը կասեր՝ էքսպրեսիա չկա, հըլը լավ ճվա. Սաֆարյանը՝ Ղուկասյանի ընտրության մասին
Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի. ՆԳ նախարար
Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Մարտուն Գրիգորյանի, Թևանյան Անդրանիկի, նաև էն կլոունի շնորհիվ. Ղազարյան
Միրզոյանն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային թեմաներ
Թող Սերժ Սարգսյանը գնա և տեսնի, թե ինչ էր ինքն ասում 2018 թվականին. Նիկոլ Փաշինյան
Քվեարկությանը մասնակցողները կրելու են իրենց ընտանիքների և Գյումրու ապագայի պատասխանատվությունը. Հարությունյան
Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես, Հորադիզ-Երասխ գծի վրա. վարչապետ
Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար
18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար
Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր
Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
Կառավարությունը վճռական է տրամադրված ՀՀ եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. վարչապետ
Գյումրու նորընտիր ավագանու 3 խմբակցությունները հաստատեցին՝ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին
Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը
Ի հեճուկս բարդությունների՝ Կառավարությունը և ես չենք շեղվի խաղաղության օրակարգից. վարչապետի հայտարարությունը
Ոստիկանությունը մշտապես առաջնագծում է հանուն օրենքի, օրինականության, անվտանգության և բարօրության. Հովհաննիսյան
Պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել
Գյումրու ավագանու նիստը մեկնարկել է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում
Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ոստիկանության հենասյունային ուղղություններից 3-ն արդեն ձևավորված են, իսկ 4-րդը կձևավորվի այս տարի. ՆԳ նախարար
Այսօր հայտնի կդառնա Գյումրու քաղաքապետի անունը. ավագանու առաջին նիստի օրակարգում 3 հարց է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT