Երևան
12 °C
Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ լիագումար նիստում այսօր քննարկվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հարցը: Այն օրակարգ էր ընդգրկվել երեկ՝ 21 դեմ, 93 կողմ, 18 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք, որ բացի ադրբեջանցիներից, հարցի քննարկմանը դեմ են արտահայտվել նաեւ ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության 12 անդամներից 5-ը: Մյուս 7-ը քվեարկել են ձեռնպահ: Եվ ահա այսօր հայաստանյան մամուլում գլխավոր հարցը դարձել է այն, թե ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի դաշնակից պետության պատգամավորները դեմ են եղել գերիների հարցի քննարկմանը:
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Սերգեյ Պոխոմովը պարզաբանել է, որ դա եղել է տեխնիկական անսարքության հետևանք: «Հարցի վերաբերյալ ներկայացվել է համապատասխան դիմում»,- իր Ինստագրամի էջում գրել է պատգամավորը:
Ռուս պատվիրակների այսօրվա ելույթներից պարզ կդառնա՝ ԵԽԽՎ-ում նրանք կաջակցե՞ն հայ գերիների հարցի քննարկմանը, թե՞ ոչ: Հիշեցնենք, Ռուսաստանը Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ստորագրող կողմերից մեկն է, իսկ այդ համաձայնագրի 8-րդ կետը վերաբերում է գերիների, այլ պահվող անձանց վերադարձին:
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի հետ զրուցել ենք Ստրասբուրգում առկա իրավիճակի, այսօրվա քննարկումից ակնկալիքների մասին:
- Տիկին Հայրապետյան, ի՞նչ կտա մեզ գերիների հարցի քննարկումը ԵԽԽՎ լիագումար նիստում:
- Դեռեւս ձմեռային նստաշրջանում փորձում էինք այս հարցը ներառել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ, սակայն այն ժամանակ դա մեզ չհաջողվեց: Եվ սա մեծ հաջողություն էր, որ չնայած ադրբեջանական պատվիրակության ղեկավարի փորձերին՝ տապալել հարցի քվեարկությունը, մեզ հաջողվեց հարցը ներառել օրակարգում: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել այսպիսով մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա՝ գերիների շուտափույթ վերադարձի համար: Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու առումով սա շատ լավ գործիք է: Կարեւորում ենք հատկապես 3-րդ կողմերից ելույթները: Այս հարցը պետք է դառնա իրական գլխացավանք պաշտոնական Բաքվի համար, ինչ-որ պահից արդեն անհնար է դառնալու այդ ճնշման ներքո փորձել պահել գերիներին:
- Որեւէ բանաձեւ ակնկալվո՞ւմ է այս հարցի քննարկման ավարտին:
- Ձեւաչափն այնպիսին է, որ չի ենթադրում բանաձեւ: Սակայն հիմա իռլանդացի պատգամավոր Փոուլ Գավանը համապարփակ զեկույց է պատրաստում «ԼՂ հակամարտության հումանիտար հետեւանքների մասին» վերնագրով, որի շրջանայկներում վստահաբար գերիների հարցին էլ կանդրադառնա: Մինչ այդ, սակայն, դրան զուգահեռ պետք է ամենօրյա աշխատանք տանենք:
- Արտախորհրդարանական ընդդիմությունը եւ հատկապես ՀՀԿ-ականները իրենց գրառումներում քննադատում են ԵԽԽՎ-ում գերիների հարցի քննարկումը: Նշում են, որ սա հնարավորություն է Եվրոպային՝ հիմա մի քանի բոցաշունչ ելույթներ ունենալ եւ պատերազմի ընթացքում պահած լռությունը մաքրել իր վրայից: Համամիտ չե՞ք:
- Եթե չեմ սխալվում անցած անգամ էլ նույն մարդիկ բողոքում էին, որ մեզ չհաջողվեց այդ հարցը ընդգրկել օրակարգ: Ակնհայտ է իրենց դիրքորոշումների դրդապատճառը: Մենք մեր խնդիրն ենք առաջ տանում:
- Իսկ ո՞րն է դրդապատճառը:
- Ցանկացած հարցում առիթն օգտագործել իշխանություններին քննադատելու համար:
- Անգամ գերիների հա՞րցը:
- Առավելեւս այս բավականին զգայուն հարցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT