Երևան
12 °C
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ապրիլի 20-ին հրավիրված նիստի օրակարգում Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումն էր: Այն ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանը:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հաշվետու ժամանակահատվածում Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունն ապահովել է քաղաքական, կրթական, գիտալուսավորչական ու այլ կարգի տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքը:
«Տարին պատասխանատու էր մի շարք առումներով:
«Համապետական ընտրությունների լուսաբանումն իրականացվել է պատշաճ մակարդակով: Նախընտրական քարոզչության համար բոլոր թեկնածուների ու կուսակցությունների համար ապահովվել է հավասար պայմաններ»,- ասել է Արթուր Ներսիսյանը:
Համավարակով ու Արցախին պատուհասած պատերազմի պատճառով Հանրային հեռուստառադիոընկերության ծրագրերը փոփոխության են ենթարկվել. մի շարք հաղորդումներ դուրս են մղվել եթերացանկից, որոշների ձևաչափն է փոխվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ բարեփոխումներ են իրականացվել ռադիոյի ոլորտում: 2020 թվականի սեպտեմբերից հանրային ռադիոն հեռարձակվում է շուրջօրյա՝ նախկին 5 ժամի փոխարեն: Ռադիոյի՝ նոր թվային տեխնիկայով համալրումը կատարվել է պահուստային ֆոնդից:
Հաշվետու ժամանակաշրջանի բյուջեն պլանավորվել էր 404 մլն 262 հազար դրամի չափով, որտեղ սեփական եկամուտները պլանավորել էին 15 մլն-ի չափով: Սակայն բյուջեի կատարողականը կազմել է 369 մլն 952 հազար դրամ, որի պատճառը, պատերազմով պայմանավորված, հաղորդումների ծավալի կրճատումն էր ու սեփական եկամուտների փաստացի ծավալի 11 մլն ցուցանիշը:
Չնայած գործող մարտահրավերներին՝ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական էջի դիտումների քանակը ավելացել է ավելի քան մեկ միլիոնով:
Արցախի Ազգային ժողովից հայտնում են, որ պատգամավորները հարցադրումներ են ուղղել զեկուցողին, նաև հանդես են եկել հանրապետության գլխավոր լրատվամիջոցի բարելավմանն ուղղված առաջարկներով: Եզրափակելով նիստը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար
Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր
Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
Կառավարությունը վճռական է տրամադրված ՀՀ եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. վարչապետ
Գյումրու նորընտիր ավագանու 3 խմբակցությունները հաստատեցին՝ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին
Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը
Ի հեճուկս բարդությունների՝ Կառավարությունը և ես չենք շեղվի խաղաղության օրակարգից. վարչապետի հայտարարությունը
Ոստիկանությունը մշտապես առաջնագծում է հանուն օրենքի, օրինականության, անվտանգության և բարօրության. Հովհաննիսյան
Պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել
Գյումրու ավագանու նիստը մեկնարկել է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում
Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ոստիկանության հենասյունային ուղղություններից 3-ն արդեն ձևավորված են, իսկ 4-րդը կձևավորվի այս տարի. ՆԳ նախարար
Այսօր հայտնի կդառնա Գյումրու քաղաքապետի անունը. ավագանու առաջին նիստի օրակարգում 3 հարց է
1 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարներն արգելափակումից 42 մեքենա են դուրս բերել
«Արտակարգ լավ վերջաբան». Սուրենյանը սպասված նորություն է հայտնել
Սեյրան Օհանյանի բանկա-բութուլկեքը փոխարինված են ամրոցներով. ինչ կրակոցներ են սահմանին. Քոչարյանը մանրամասնել է
Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ
Ամփոփվել է «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը
Կիսակառույց շինությունում կնոջ դի է հայտնաբերվել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Մետրոպոլիտենի գործարկումից ավելի քան 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները. տեսանյութ
Վարդան Սարգսյանը հայր է դարձել. հաղորդավարը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ
Մամուլ կա. է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ. Աննա Հակոբյանը Թումանյանից մեջբերում է արել
Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը
Արմեն Գրիգորյանն ու Վիվիան Լունելան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները
Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «Chevrolet Volt»-ը կողաշրջվել է
Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
Ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրերի համար. Սոկուլսկին՝ Փամբուխչյանին
Սլովենիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանն ընդունել է Տանյա Ֆայոնին
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին
Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն կբացվի. ներկայացվել է ԿԳՄՍՆ 2024-ի կատարողականը
Ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. ուժեղացված ծառայությունը շարունակվում է
Ալեն Սիմոնյանը Սլովենիայի փոխվարչապետի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
ՀՀ-ն կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ. ի՞նչ է քննարկվել
Դպրոցի զինանոցում ոչ ուսումնական զենք-զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ
Պախկվելով, ուրիշներին դեմ տալով` ստանում են ոչ թե ծանրակշիռ դերակատարում այլ ապագաղափարական Վարդանիկ. Ղազարյան
Սերժ Սարգսյանը փորձում է Քոչարյանի հետ բանավեճում միավորներ հավաքել․ թող իրեն հայելու մեջ նայի․ Ալեն Սիմոնյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT