Երևան
12 °C
Կացարանի կարիք ունեցող եւ որոշակի սոցիալական խմբեր ներկայացնող ընտանիքները հնարավորություն կունենան պետության աջակցությամբ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել: Խոսքը սոցիալական հիպոթեք ծրագրի մասին է, երբ վարկային պարտավորություններն ամբողջությամբ կստանձնի պետությունը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման:
Սոցիալական հիպոթեք ծրագիրը կգործի միայն Երեւանից դուրս, մարզերում կացարան ձեռք բերելու դեպքում: Իսկ թե ովքեր կարող լինել ծրագրի շահառու, կորոշվի ավելի ուշ: Նախատեսվում է սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված ընտանիքների ցանկը, ինչպես նաեւ վարկավորման կարգն ու պայմանները Կառավարության հաստատմանը ներկայացնել մինչեւ մայիսի 31-ը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն բազմաթիվ ընտանիքներ դիմում են կացարանի խնդրով։ Դիմումների գերակշիռ մասը ներկայացվում է երեխա ունեցող ընտանիքների կողմից։ Այս հանգամանքն առավել է կարևորում կացարանի կարիք ունեցող ընտանիքներին աջակցելու հարցը, քանի որ դրա լուծումը կունենա նաև երկարաժամկետ ազդեցություն՝ երեխաների առողջ պայմաններում մեծացնելու հնարավորություն ընձեռելու միջոցով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Յուրաքանչյուր տարի ծրագրի շահառու կարող է դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող՝ կացարանի կարիք ունեցող մինչև 2000 ընտանիք:
Կացարանի կարիք ունեցող ընտանիքին ծրագրի շրջանակում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ կտրամադրվի մեկ անգամ: Վարկառու եւ համավարկառու կարող են հանդիսանալ կացարանի կարիք ունեցող ընտանիքի բոլոր չափահաս անդամները։
Յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան, արժեքի առավելագույն չափը կլինի 6.500.000 դրամը:
Շահառուն, իհարկե, հնարավորություն կունենա ավելի բարձր արժողությամբ կացարան ձեռք բերել, բայց այդ դեպքում պետությունը կփոխհատուցի միայն որոշմամբ սահմանված գումարի չափով: Այն 6.500.000 միլիոն դրամից ավելի կարող է լինել, եթե ընտանիքն ունի երեք եւ ավելի երեխա:
«Սահմանված առավելագույն չափից (կացարանի գումարը-խմբ.) ավելի լինելու դեպքում պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում: Ընտանիքի կազմում երեք և ավելի երեխա ունենալու դեպքում ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքի առավելագույն չափն ավելանում է 1.000.000 դրամի չափով՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով՝ սկսած երրորդ երեխայից։ Ընդ որում, մեկ քառ.մ մակերեսի արժեքի առավելագույն չափը չի կարող գերազանցել 100.000 դրամը»։
Հիփոթեքային վարկը կտրամադրվի առանց կանխավճարի, եթե ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքը չի գերազանցում սահմանված առավելագույն չափը՝ 6,5 մլն դրամը: Գերազանցելու դեպքում կանխավճարը կլինի սահմանված գումարից ավելիի չափով:
Վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանված է առավելագույնը 7 տոկոս, որն ամբողջությամբ սուբսիդավորվելու է։ Վարկի մարման ժամկետը սահմանվելու է 20 տարի։
Պետական բյուջեից ծախսը 2021թ․ համար կկազմի 500 մլն դրամ, 2022 թվականի համար՝ 2 մլրդ դրամ, իսկ 2023թ․ և հետագա տարիների համար՝ 4 մլրդ դրամ՝ ընդհանուր առավելագույնը 6000 շահառուի հաշվարկով։
Նշենք, որ նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին:
Մարիամ Գևորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT