Սպասելի և անսպասելի չեմպիոնություն․ հայ մարմնամարզիկները հերթական փայլուն մրցաշարն անցկացրին

26/04/2021 schedule18:25

Շվեյցարական Բազելում ավարտվեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացված էր 5 մարզիկներով, որոնցից մեդալ նվաճել կարողացավ միայն Արթուր Դավթյանը։ Ապրիլի 24-ին հայկական մարմնամարզության առաջատարը հաղթանակով ավարտեց իր ելույթը նժույգթափեր վարժությունում և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Սա Դավթյանի կարիերայի առաջին ոսկե մեդալն էր Եվրոպայի առաջնություններում։ 2019թ․-ին Արթուրն ուժեղագույնն էր ճանաչվել Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում, բայց ԵՎրոպայի առաջնություններում նախկինում նա դարձել էր միայն արծաթե ու բրոնզե մեդալակիր, ընդ որում՝ հենացատկում։

Հատկանշական է, որ նախկինում հայ մարմնամարզիկներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը կարողացել էր նվաճել միայն Հարություն Մերդինյանը, ընդ որում, նույնպես նժույգթափեր վարժությունում վրա, բայց այս երկու հաղթանակները միանգամայն տարբեր էին։

Նախ պետք է գովեստի խոսքեր ասել հավաքականի բոլոր անդամներին։ Երիտասարդ Գագիկ Խաչիկյանն ու Արմեն Պետրոսյանն առաջին անգամ իրենց ուժերը փորձեցին Եվրոպայի մեծահասակների առաջնության երկամարտում։ Ենթակառուցվածքների խնդիրների թույլ չեն տալիս հայ մարմնամարզիկներին մրցունակ լինել բազմամարտում․ պտտաձող և զուգափայտեր վարժություններում ցածր գնահատականները թույլ չեն տալիս ավելի բարձր տեղերի հույսեր ունենալ, բայց հայ երիտասարդների, հատկապես Խաչիկյանի առաջին ելույթը Եվրոպայում վատ չէր, թեև եզրափակչի ուղեգիր ձեռք բերել չհաջողվեց։ Փոխարենը, Խաչիկյանը փայլուն հանդես եկավ նժույգթափեր վարժությունում և կարողացավ եզրափակչի ուղեգիր ձեռք բերել, ընդ որում՝ երրորդ տեղով

Օղակներ վարժությունում Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը հաջողությամբ հաղթահարեցին որակավորումը․ Դավթյանը երկրորդն էր, իսկ Ավետիսյանը՝ 4-րդը։ Արթուր Դավթյանը կարողացավ եզրափակիչ դուրս գալ երկու մրցաձևերում, որոնցում հանդես էր գալիս՝ նժույգթաթերում և հենացատկում։  

Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակչում իր հնարավորություններից ցածր հանդես եկավ․ կատարման ժամանակ մի շարք սխալներ թույլ տվեց, և արդյունքում եզրափակչում միայն 8-րդն էր։ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը ուսի վնասվածք ուներ և չկարողացավ երկու անգամ անընդմեջ բարձր մակարդակով ելույթ ունենալ։ Ինչ վերաբերում է Ավետիսյանին, ապա նրան մի փոքր չբավականացրեց բրոնզե մեդալակիր դառնալու համար։ Արթուրը ևս վնասվածքով էր հանդես գալիս, բայց շատ վստահ ելույթ ունեցավ թե՛ որակավորումում, թե՛ եզրափակչում։ Եզրափակիչում մրցավարներն ավելի բարձր գնահատեցին միայն Եվրոպայի չեմպիոն Պետրյունասի ելույթը, բայց, քանի որ Ավետիսյանի վարժության բարդության աստիճանը մրցակիցների համեմատ ցածր էր, նա բավարարվեց միայն չորրորդ տեղով։ Սակայն երիտասարդ մարմնամարզիկի մոտ ամեն ինչ դեռ առջևում է։

Նույնը կարելի է ասել 18-ամյա Խաչիկյանի համար։ Նժույգթափեր վարժության որակավորումում Խաչիկյանը երրորդ արդյունքը ցույց տվեց՝ գերազանց կատարելով բավականին բարդ՝ 6,3 միավորանոց վարժությունը։ Եզրափակչում, հավանաբար, հուզմունքը խանգարեց․ Խաչիկյանի ելույթում ակնհայտ թերություններ կային, ինչի համար մրցավարները 0,277 միավոր պակաս տվեցին, և երիտասարդ մարզիկը զբաղեցրեց միայն չորրորդ տեղը՝ մի փոքր զիջելով երրորդ տեղը գրաված բրիտանացի Ջո Ֆրեյզերին։ Մինչդեռ վարժությունը լավ կատարելու դեպքում 18-ամյա մարզիկը նույնիսկ ոսկե մեդալով կարող էր վերադառնալ։

Ինչ վերաբերում Արթուր Դավթյանին, ապա վերջինից սպասելիքները մեծ էին առաջին հերթին հենացատկում։ Այստեղ նա երկու բարդ վարժություն է կատարում և միշտ պայքարում մեդալների համար։ Իսկ նժույգթափերում Դավթյանը կատարում է համեմատաբար ավելի հեշտ՝ 5,8 միավոր բարդությամբ վարժություն, բայց դրա գերազանց կատարումը բարձր հորիզոնականներ է ապահովում նրա համար։ Սակայն նժույգթափերի եզրափակչում ֆավորիտները մեկը մյուսի հետևից սկսեցին կոպիտ սխալներ թույլ, ընկնել նժույգի վրայից։ Այդպիսով, պայքարից դուրս մնացին 6,9 միավոր բարդությամբ վարժություն կատարող բրիտանացի Ջոշուա Նեթենը, այս մրցաձևում Եվրոպայի չեմպիոն իռլանդացի Ռիս Մաքքլենիգենը, որը որակավորումը հաղթահարել էր առաջին հորիզոնականով, փորձառու ռուս մարմնամարզիկ Դավիդ Բելյավկսկին։ Մյուսները, այդ թվում Գագիկ Խաչիկյանը, իրենց վարժություններում լուրջ թերացումներ ունեին։ Արդյունքում, Արթուր Դավթյանը, որի վարժությունը եզրափակչում ամենաքիչ բազային միավորներն ուներ, իր վարժության կատարման համար ստացավ 8,466 միավոր և իր հետևում թողեց բոլոր մրցակիցներին։ 

Այն ինչ կատարվում էր նժույգթափերի ֆավորիտների հետ, տեղի ունեցավ նաև Արթուր Դավթյանի հետ հաջորդ օրը՝ հենացատկի եզրափակչում։ Հայ մարմնամարզիկը հաղթողի գլխավոր հավակնորդներից էր, սակայն առաջին ցատկի կատարման ժամանակ կոպիտ սխալ թույլ տվեց վայրէջքի ժամանակ, և, կարելի ասել, դուրս մնաց մեդալների համար պայքարից։ Թեև Դավթյանի երկրորդ ցատկը փայլուն էր և գնահատականն էլ բարձր, բայց առաջին ցատկի համար ստացած ցածր միավորի պատճառով միջին գնահատականը թույլ չտվեց մրցանակային տեղ զբաղեցնել (6-րդ հորիզոնական)։ 

Ամեն դեպքում, ուրախալի է, որ Արթուր Դավթյանը շարունակում է առաջադիմել նաև իր ոչ հիմնական գործիքների վրա վարժություններում։ Օլիմպիական խաղերում նա մասնակցելու է բազմամարտի մրցումներին, և կարելի է նրանից լավ ելույթներ ակնկալել ոչ միայն հենացատկում և նժույգթափերում, այլև օղակների վրա ու ազատ վարժություններում։ Եթե ենթակառուցվածքները թույլ տային, կասկած չկա, որ Դավթյանը արժանի ելույթներ կունենար նաև զուգափայտերում և պտտաձողի վրա վարժությունում, իսկ դա թույլ կտար նրան մեդալների համար պայքարել նաև բազմամարտում։ Իսկ հենացատկում Արթուրը շարունակելու է մնալ հաղթողի գլխավոր ֆավորիտներից մեկը, և, հուսանք, Եվրոպայի առաջնությունում ունեցած անհաջողությունն այդ վարժությունում օլիմպիական խաղերում կվերածվի մեծ հաղթանակի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
642 դիտում

Վարչապետը ժամանել է Պրահա. նրան ուղեկցում է ավագ դուստրը. տեսանյութ

Զինծառայողների հետ կապված նախագծի քննարկմանը մասնակցում է պաշտպանության փոխնախարարը

Իրանի վրա Իսրայելի միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է. ՀՀ ԱԳՆ

Իսրայելում արտակարգ դրություն է. արգելված են հավաքները, կրթությունն ու աշխատանքը, դատարկվում են խանութները

Իրանը, Իսրայելը, Իրաքը, Սիրիան և Հորդանանը փակել են օդային տարածքները

Իբր հակառակորդին հանձնվող տարածքների և հրապարակված քարտեզների մասին տեղեկությունները կեղծ են և մտացածին. ԱԽ

Իրանը մոտ 100 անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, դրանք տեղ կհասնեն մի քանի ժամում. Դեֆրին

Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին

Ձեր ամենաճղճիմ և ուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է, մեր նպատակը՝ միջավայրը գլխիվայր փոխելը. Հակոբյան

ԱՄՆ-ն նախօրոք իմացել է Իրանին հասցվող հարվածների մասին, սակայն չի մասնակցել դրանց. Թրամփ

Իրավիճակը Թեհրանում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո. լուսանկարներ, տեսանյութեր

Չեղարկվել են Երևանից դեպի Իսրայել, Իրան և ԱՄԷ չվերթերը

Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, չպետք է վախենալ պատերազմից. Կարեն Հովհաննիսյան

Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. Պետրոսյան

Իսրայելական կողմի հարվածների հետևանքով զnhվել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին

Իսրայելի ռեժիմն այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր. Իրանի գերագույն առաջնորդ

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ. սպանվել է ԻՀՊԿ հրամանատարը

Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա

Երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, հայաստանյան լուծումն ու պատասխանը «Խաղաղության խաչմերուկ»-ն է. Միրզոյան

Ընտրապիղծը և սրբապիղծը․ ո՞վ է ավելի մեծ հանցանք գործել. Կոնջորյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

Մենք սա թույլ չենք տալու. Ռուբեն Ռուբինյան

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կվերակազմակերպվի ՀՀ պատմության թանգարանի մասնաճյուղի. հաստիքներ չեն կրճատվի

ՀՀ-ն ուրախ է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը ռազմավարական գործընկերներ են. գոհունակությունը պատճառներ ունի. Միրզոյան

ԼՏՊ-ն ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք չունի, ժողովրդին Մարտի 1-ին անտեր թողեց ու փախավ. Չախոյան

Միրզոյանը Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի պանելային քննարկմանը. լուսանկարներ, տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Արցախը շրջափակել էին, կաթողիկոսը թափով գնում էր ՌԴ դեսպանատուն՝ շքանշան ստանալու. Գագիկ Մելքոնյան. տեսանյութ

Լևոն Տեր-Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել, լսեք Տիրան սրբազանին և ԼՏՊ-ի էջը փակեք. Հարությունյան

Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել

Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ. Մհեր Գրիգորյան

Ժողովրդի մեծ մասը Գարեգին Բ-ին չի ընդունում որպես կաթողիկոս. 70-80 տոկոսը սատարում է վարչապետին. Ղալումյան

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքում էական առաջընթաց կա. Խուդաթյանն ընդունել է ԿԶԵՀ պատվիրակությանը

Ժնևում հանդիպել են ԱՍՀ նախարարը և Ահմադ Մեյդարին. համագործակցության ընդլայնման հնարավորություններ են դիտարկվել

Շատ մոտ են նրան, որ եկեղեցիներից մեկը վարձով տան քաղաքական շտաբ դարձնելու նպատակով. Ստեփանյան. տեսանյութ

Հրապարակվել է տեսանյութ՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանումից փրկված միակ ուղևորի մասնակացությամբ. ինչ է պատմում

Նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն կա. Անդրեասյան

Ավելի են հիմնավորում՝ ինչու եկեղեցին պիտի գաղտնազերծվի, մաքրազերծվի, պարոն նախագահ, ինձ էլ համոզեցիք. Սաֆարյան

Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված, շատ ափսոս. Ռուբինյան

Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի թիկնապահները

Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է. որտեղ է նա նստած եղել. լուսանկար