ԿԳՄՍՆ-ն չի սպասում ՍԴ որոշմանը. նախաձեռնել է կրճատել բուհերի խորհրդի կազմն ու փոփոխել ներկայացուցիչների համամասնությունը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշել է չսպասել ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարան ուղարկված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի քննության ավարտին. հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխության ենթարկել բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ թվակազմը կրճատելով եւ 32-ից կամ 24-ից դարձնելով 20:

Առաջարկվող նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%) ։

Նշենք, որ բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի: Իսկ առայժմ գործող որոշման համաձայն՝ կառավարության, նախարարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները խորհրդում ընդգրկվում են համամասնորեն՝ 25-ական տոկոս:

Փոփոխություններ առաջարկող նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացվածության նման բաշխվածությունը բացասաբար է անդրադառնում հոգաբարձուների խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ և փաստացի կաթվածահար անելով հաստատության բնականոն գործունեությունը։

«Պետք է նշել նաև, որ գործող համամասնությունները որոշակիորեն սահմանափակում են կառավարության՝ որպես պետական հիմնադրամների հիմնադրի հնարավորությունները համակարգում իրականացվելիք բարեփոխումների ընթացքը կառավարելու առումով»,- նշված է հանրային քննարկման դրված նախագծում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է համակարգի կայունությունն ապահովելու միջոցով բարեփոխումներին նպաստող միջավայր ձևավորելը։ Որպես այդ նպատակի ապահովման միջոց առաջարկվում է միասնականացնել հոգաբարձուների բոլոր խորհուրդների թվակազմը՝ սահմանելով այն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նվազագույն շեմին (20 հոգի) համապատասխան: Իսկ Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու նորմը բխում է «Հիմնադրամների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներից:

Նկատենք, որ ներկայացվածության առաջարկված բաշխվածության մեջ պահպանվել է միայն ուսանողական համակազմի բաշխվածությունը՝ 25 տոկոս, քանի որ, այդ թիվը հստակ սահմանվում է «Կրթության մասին» օրենքով, եւ այս դեպքում Կառավարությունը՝ որպես հիմնադիր, իրավասություն չունի փոփոխության ենթարկելու այն:

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը, մեր զրույցում անդրադառնալով Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու նպատակով ՍԴ ուղարկված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին, ասաց, որ նախագահի դիմումն արդեն նախնական ուսումնասիրման փուլում է: 20-օրյա ժամկետում որոշում կկայացվի՝ այն կմտնի՞ դատաքննության փուլ, թե՝ ոչ:

Նախագահը դիմումը ՍԴ է ուղարկել ապրիլի 22-ին:

Բայց մինչ Սահմանադրական դատարանը կորոշի՝ նոր օրենքում Մայր օրենքին հակասող դրույթներ կան թե չէ, կրթության ոլորտի պատասխանատուները, փաստորեն, որոշել են չսպասել ու միջանկյալ լուծումներ առաջարկել՝ թերեւս Երեւանի պետական համալսարանում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով: Հայտնի է, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը ազատման դիմում է գրել, եւ նրա պաշտոնավարումը կդադարի մայիսի 17-ին: Բուհը չունի նաեւ հոգաբարձուների խորհուրդ, որը պետք է ռեկտոր ընտրի: Բարձրագույն կառավարման այդ մարմինը լուծարվեց օրեր առաջ, երբ մեկը մյուսի ետեւից խորհրդի կազմից հեռացան անդամների կեսը:

Կառավարության որոշման այս նոր նախագծի հանրային քննարկման ավարտը սահմանված է մինչեւ մայիսի 14-ը, որը եւ համընկնում է Կառավարության նիստի օրվա հետ: Կառավարության նիստում ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եւ ըստ այդմ՝ կկազմվի հոգաբարձուների նոր խորհուրդ, եւ ռեկտորի ընտրության հարցը կկարգավորվի նոր ձեւավորվելիք հոգաբարձուների խորհրդի որոշումներով:

Իսկ եթե ՍԴ քննությունից հետո «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր ընդունված օրենքն ուժի մեջ մտնի, կստացվի կառավարության նոր ընդունած որոշումն էլ կարճատեւ կյանք կունենա, որովհետեւ այդ օրենքով ամրագրված է բուհի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվն ու համամասնությունը: Նշվում է, որ խորհրդի անդամները կլինեն 9-ը, որից 5-ը կներկայացնեն հիմնադիրն ու լիազոր մարմինը, 4-ը՝ բուհը: Իսկ օրենքն ավելի բարձր իրավական ուժ ունի, քան որոշումը:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3206 դիտում

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից