Երևան
12 °C
Այսօր պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» հարցը:
Նախագիծը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած, (պահեստազորի դեպքում` 35) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:
Համաներում կհայտարարվի այն անձանց նկատմամբ`որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը, ով հանձնաժողովի նիստին ներկայացնում էր նախագիծը, նշեց, որ օրենքի շահառու կարող է դառնալ 5131 քաղաքացի, իսկ այդ հոդվածով դատապարտված առավելագույնը 124 անձ է հաշվառված.
«327 հոդվածի առաջին մասով 261 գործ է հարուցվել, որոնք դեռևս դատարան չեն ուղարկվել, ևս 18 գործ դատարանների վարույթում է:
Մինչև դեկտեմբերի 31-ը այդ անձինք կարող են կամովին ներկայանալ` քրեական հետապնդումից ազատվելու համար»,-ասաց Հովհաննիսյանը:
Փոխնախարարի խոսքով` կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ` մարդասիրության և համերաշխության սկզբունքներից ելնելով, ինչպես նաև նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու համար:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այս նախագիծը ոչ մի կերպ չի կարող ազդել Զինված ուժերի վրա, քանի որ այդ մարդիկ ՀՀ-ն լքել են դեռևս տասնամյակներ առաջ
«Իմ կարծիքով՝ այստեղ բարոյական տեսանկյունից հնարավոր է խնդիր առաջանալ: Նույն կարգավիճակում գտնվող անձինք ժամանակին գումար են վճարել քրեական հետապնդումից ազատվելու համար, իսկ այսօր բոլորը ստանում են հնարավորություն առանց գումարի ուղղակի համաներվելու»:
Հարցին՝ համաներումը կարո՞ղ է բերել նրան, որ այդ քաղաքացիները, ովքեր առաջ քրեական պատասպանատվությունից խուսափելով չէին գալիս Հայաստան, այժմ կվերադառնան հայրենիք, Պետրոսյանցն ասաց.
«Չեմ կարծում, թե կվերադառնան մշտական բնակվելու համար: Կարող են գալ Հայաստան, տեսնել իրենց հարազատներին: Այստեղ սոցիալական պայմաններն այլ են: Տասնամյակներ առաջ Հայաստանը լքած մարդկանց ավելի հեշտ է ապրել արտերկրում, քան՝ Հայաստանում: Իսկ ովքեր էլ գումար ունեն, տարիներ առաջ արդեն գումարը մուծել են և ազատվել են քրեական պատասխանատվությունից»:
Անդրադառնալով այն տեսակետին, որ քաղաքացիները հնարավոր է շարունակեն խուսափել ծառայությունից, մտածելով, որ տարիներ անց, միգուցե, կրկին կլինի համաներում և իրենք կխուսափեն քրեական պատասխանատվությունից, ռազմական փորձագետը նշեց, որ անկախ ամեն ինչից, եթե մարդը չի ցանկանում ծառայել, նա չի ծառայելու, կապ չունի՝ համաներում կլինի, թե՝ ոչ:
Հարցին՝ զինծառայությունից խուսափած՝ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ համաներումը, թե՞ որոշակի գումարի դիմաց քրեական հետապնդման դադարեցումը, Պետրոսյանցն ասաց, որ ճիշտ ու սխալ չի կարող ասել.
«Բայց էլի եմ ասում, այստեղ կա բարոյական խնդիր: Մարդիկ ժամանակին մեծ գումարներ են վճարել համաներում ստանալու համար, հիմա ուղղակի ստանալու են»:
Խոսելով մեխանիզմների մասին, որոնց միջոցով կարելի է այնպես անել, որ ծառայությունից խուսափողների թիվը գնալով պակասի, փորձագետը նկատեց, որ տարիների ընթացքում մեր պետությունը չկարողացավ ստեղծել պետական մտածողություն ունեցող քաղաքացիներ.
«Ոչ մի օրենք, ոչ մի օրենսդրական նախաձեռնություն, ոչ մի իրավական կարգավորում չի կարող հասնել նրան, որ մենք այս խնդիրը լուծենք: Մենք պետք է ունենանք պետական մտածողություն ունեցող կառավարման համակարգ և այդպիսի մտածողություն ունեցող քաղաքացիներ: Երբ կունենանք դա, նոր կարելի է այս հարցի մասին մտածել ու խոսել»:
Հրաչյա Պետրոսյանցը հավելեց՝ Հայաստանում ժամկետային ծառայությունը պարտադիր է և պետք է միշտ լինի.
«Մենք ուղղակի իրավունք չունենք հրաժարավել ժամկետային ծառայությունից, որովհետև այն մեզ տալիս է զինվորական մասնագիտություն: Իսկ հետագայում, թե որ զինվորը կցանկանա շարունակել իր ծառայությունը որպես պայմանագրային զինծառայող, դա արդեն այլ հարց է: Պետք է ստեղծվի այնպիսի համակարգ, որը հարմար կլինի մեր բանակին: Մենք իրավունք չունենք «copy paste» անել այլ երկրների համակարգերը մեզ մոտ, որտեղ օրինակ՝ մի շարք երկրներում ծառայելը միայն կամավորության հիմունքներով է, բայց այնտեղ պետությունը ստեղծել է այնպիսի պայմաններ, որ մարդիկ ցանկանում են գնալ ծառայելու, քանի որ այդպիսի մարդկանց տրվում են մի շարք առավելություններ, իսկ մեզ մոտ զրոյական վիճակ է, ինչ- որ օրենսդրական առավելություններ զինծառայողների համար չկան: Այսօր զինծառայողները որևէ շոշափելի առավելություններ չունեն՝ համեմատած սոցիալական մյուս շերտերի հետ: Ուզում եմ ասել, որ այլ երկրների մոդելը մեզ մոտ կրկնելը ճիշտ չէ, պետք է լուրջ ուսումնասիրություններ արվեն, որոշակի փորձարկումներ արվեն՝ հասկանալու համար, թե ինչն է ավելի բարենպաստ մեր Զինված ուժերի համար, և հետո անել համակարգային փոփոխություններ»,-եզրափակեց փորձագետը:
Նշենք, որ մինչ 2020-ի հունվարի 1-ը զինծառայություն չանցած քաղաքացիներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն էր տրվում: Տվյալ նախագիծն ընդունվել էր 2003 թվականին, և դրա գործողության ժամկետը պարբերաբար երկարաձգվել էր, վերջին անգամ՝ 2019 թվականի մարտին՝ մինչև 2020-ի հունվարի 1-ը: Օրենքի դադարեցման վերաբերյալ առաջարկ Կառավարության նիստերից մեկում արել է այն ժամանակ դեռ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հիմնավորելով, որ փորձը ցույց է տվել՝ օրենքը փաստացի դարձել է պարտադիր զինծառայությունից խուսափելու միջոց:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT