Նուբարաշենի խճուղին հեղեղվել է. վարորդներն անցնելիս մեքենաների համարանիշներն ու մասեր են կորցնում (լուսանկարներ)

Վաղ առավոտից Երեւանի Նուբարաշենի խճուղին հեղեղված է կեղտաջրով: Մեքենաների համար դժվարանցանելի է դարձել ճանապարհը, որոշ վարորդներ, մի կերպ անցնելով այդ հատվածը, երբեմն առանց նկատելու տիղմաջրի մեջ են թողել մեքենայի համարանիշները կամ այլ մասեր:

Նուբարաշենի այդ հատվածում ապրող տղամարդիկ էլ հավաքել են փողոցի երկու կողմերում եւ ուղղություն են ցույց տալիս անցուդարձ անող մեքենաներին, փորձում են օգնել վարորդներին, ձեռի հետ էլ մեքենաներից պոկված մասերն են հանում ճանապարհի այն հատվածներից, որտեղ ջուրը մի փոքր ցամաքել է: Ամեն դեպքում, այս պահին այդ հատվածը դեռ դժվարանցանելի է, հատկապես ցածր մեքենաների համար՝ բավականին բարդ ու ռիսկային:

Նուբարաշենի բնակիչ Արմեն Բալասանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ վաղ առավոտյան ջուրը ահռելի չափերի էր հասնում, փորձություններով մի կերպ է հասել տուն ու պարզել, որ ճանապարհին կորցրել է ավտոմեքենայի «շթի տակի պլաստմասան»: «Ամեն մեկը մի մաս կորցրել է, երեւի արդեն մի 50 հատ մեքենայի համարանիշ ենք գտել, մարդիկ կան՝ չեն էլ զգացել, հիմա կգնան, տեղ կհասնեն ու նոր կհասկանան: Այստեղի կանգնած մարդկանցից էլ կան, որ համար են փնտրում»,- ասաց նա:

Քաղաքացին պատմեց, որ կանայք ու երեխաները մեքենաների մեջ էին մնացել, ու ոչ մի կերպ հնարավոր չէր ճանապարհն անցնել. «Ջրի ուղղությունն են փոխել տղաները, վթարված հատվածից եկող ջուրն այլ կողմ է գնում, ուղղակի ջուրն այնքան շատ էր, որ մինչեւ հիմա դեռ այսքան կա»:

Տարածքում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները փորձում էին խնդիրը կարգավորել, բայց դեռ հայտնի չէ, թե երբ կլուծվի:

«Վեոլիա ջուր» ընկերությունն իր աշխատանքն անում է, բայց ասեմ՝ արդեն 4 ժամ է՝ այստեղ եմ, ո՛չ փրկարար ծառայությունից է մեքենա եկել, ո՛չ էլ՝ թաղապետարանից կամ քաղաքապետարանից, ոսկե սարեր չենք ուզում, բայց գան, մի բանով էլ իրենք օգտակար լինեն»,- ասաց Արմեն Բալասանյանը:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցածը Գառնիից Երեւան եկող ջրատարի վթարի հետեւանքով է: Ճանապարհին կան անձրեւատարեր, հեղեղատարեր, բայց քանի որ հողային զանգված է եկել, խցանում է առաջացել, ու այդ իրավիճակն է ստեղծվել»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների աշխատակիցներն աջակցում են «Վեոլիա ջուր» ընկերությանը, խնդիրը լուծման ընթացքում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3139 դիտում

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան

Թորոսյանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի հանձնառությունը

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը վերջին խաղում պարտվել է Լիտվայի ընտրանուն

Մեքսիկայում վերականգնողական կենտրոնում մարդիկ են գնդակահարվել, կան վիրավորներ

ԲՏԱ նախարարը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչներ հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթի

Ջրանջատում Արարատի մարզում. հասցեներ

Հրդեհ է բռնկվել «Կիա ֆորտե»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Ժաննա Անդրեասյանը շարունակում է հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ. ինչպես մասնակցել. տեսանյութ

Ըմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է

Կապանի տներից մեկում թմրանյութ, զենք և ռազմամթերք է հայտնաբերվել

Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան

Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը

Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել

Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել

Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ

Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ

Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Կապել են, դանակով հարվածել. ինչպես է սպանվել թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով զբաղվող տղամարդը. տեսանյութ

Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով. Անահիտ Ավանեսյանն այցելել է կայան

Քննարկվել է տարածաշրջանային բարդ իրավիճակում ՀՀ-Ֆրանսիա փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը

Խմբի կազմում սպանություն կատարելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան

Շվեյցարիայի կառավարությունը կաջակցի Լոռիում և Տավուշում հեղեղների պատճառով փլուզված կամուրջների վերականգնմանը

ՀԱՄԱՍ-ը չպետք է մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը. Մակրոն

Կրծքագեղձի սքրինինգի մեկնարկը` Վանաձորից. ովքե՞ր կարող են անվճար հետազոտվել

ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլ կանցկացվի. Ուկրաինայի փոխվարչապետ

Դիտարկում ենք ԱՄԷ-ն՝ որպես առանցքային գործընկեր. Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ի ներդրումային հնարավորությունները

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. ի՞նչ հարցեր են քննարկվել

Տաքսիստի հյուրասիրած կոնֆետներից երեխան թունավորվել է. բժիշկներին հաջողվել է փրկել 3-ամյա աղջնակի կյանքը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 7-ին

40-ամյա հրուշակագործին դրդե՞լ են ինքնասպանության. ի՞նչ հոդվածով է վարույթ նախաձեռնվել

Շնորհակալ եմ, որ ստիպեցիք ինձ զգալ, ինչպես տանը. Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակ Պարգը Ամստերդամում է

ՌԴ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Լավրովի հետ քննարկմանը

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երրորդ բալիկին է սպասում. հայտնի է սեռը

Հորոսկոպը, երազահանը, կամայական բաժակ նայողն ավելի վստահելի են, քան հայկական «Գելափի» հարցումը. Ալեքսանյան

Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից

Անձնագիր ստանալու գործընթացը թվայնացվելու է, գրասենյակ այցելելու անհրաժեշտությունը կլինի մինիմալ․ Դավթյան