«Եթե ուզում եք իրար հետ տենց գոռալով, եկեք հենց հիմա դուրս գանք». ԱԺ-ում երեխաներից ներողություն խնդրեցին (տեսանյութ)

ԱԺ այսօրվա նիստը փոքր-ինչ լարված մթնոլորտում է ընթանում, ժամանակ առ ժամանակ լեզվակռիվներ են տեղի ունենում: 

Նախագծերից մեկի քննարկման ժամանակ բանը հասավ նրան, որ խորհրդարանում հյուրի կարգավիճակով ներկա դպրոցականներից պատգամավորները ներողություն խնդրեցին:

«Բարեւ ձեզ, երեխաներ, ներողություն եմ խնդրում ինչին ականատես եղաք րոպեներ առաջ»,- մոտենալով ամբիոնին՝ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ նկատի ունենալով որեւէ խմբակցությունում չընդգրկված Գեւորգ Պետրոսյանի ելույթը:

Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկմանը, որը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից սուտ տեղեկություններ տարածելու դեպքում պատիժ սահմանելուն, Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց. «Այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ, ամոթը գրպանած, հելնում են, ժողովրդին սխալ տեղեկատվություն են մատուցում: Հիմա քրեական օրենսգրքում այսպիսի պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել նման ստախոսների գործունեությունը: Ես հիմա անուն պետք է տամ, բայց դա չընկալեք որպես անձի վրա կարվող նախագիծ: Խոսքը ՊՆ-ի խոսնակ, թե լիազորված անձ Արծրուն Հովհաննիսյանի մասին է, ով 43 օր խաբեց, ասաց՝ հաղթում ենք, հաղթելու ենք, հետո հանկարծ վերջին օրով պարզվեց, որ պարտվում ենք: Նման անձինք պետք է պատժվեն»,-ասաց նա:

Պետրոսյանը այնուհետեւ իր նախագիծը հիմնավորելու համար խոսեց անառակաբարո գործողությունների սահմանման, պաշտոնատար անձ սահմանման մասին.

«Կամ ասում են՝ պաշտոնատար անձը հայտնի չի, պարզ չի, թե ինչ է նշանակում իրավասու պետական պաշտոնյա: Արա, կարո՞ղ ա ճաշարանի վարիչը նման տեղեկատվություն հայտնի»,- հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը:

Տեղից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց, որ դահլիճում հյուրի կարգավիճակով երեխաներ կան, որոնք լսում են ելույթը, ինչին Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Թող լսեն, սա հենց երեխեքին է պետք, պարոն Թունյան»:

Ապա հետ նայելով նախագահության կողմը՝ ասաց. «Ինչ-որ ֆսսոց եկավ վերեւից: Ես գիտեմ, որ դեմ եք քվեարկելու: Այդպես էլ այս ԱԺ-ն չհաղթահարեց Կառավարության կցորդը լինելու եւ մնալու պիտակը: Իսկ դիմակի տակ քմծիծաղ տվողները մի քանի օրից էդ քմծիծաղը թող փորձեն տալ»:

Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ Սիսակ Գաբրիելյանը եւ փորձեց բացատրել, թե ինչու է այս նախագծի ընդունումը ոչ նպատակահարմար: «Այստեղ կա եւս մեկ խնդիր: Մենք բոլորս պետական գաղտնիքի կրող ենք. եթե, օրինակ, լրագրողը մոտենում եւ պետական գաղտնիքի վերաբերյալ հարց է հնչեցնում: Այլ բան պատասխանես՝ այս հոդվածով կգնաս, ճիշտը պատասխանես՝ մեկ այլ հոդվածով կգնաս»,- նկատեց նա:

Տեղից Գեւորգ Պետրոսյանը ինչ-որ բան բղավեց, ինչին Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց. «Եթե ուզում եք իրար հետ տենց գոռալով, եկեք հենց հիմա դուրս գանք, ձեզնից ավելի բարձր գոռամ: Ձեր տանը չեք, եւ սա ձեր հայաթը չի»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելեց. «Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ եք խանգարում: Մի երկխոսեք, դուք հնարավորություն ունեիք 3 րոպե խոսելու: Տեղից խանգարելու, միջամտելու հնարավորություն չկա, էթիկապես էլ ճիշտ չի: Դուք խոսում էիք, բոլորին գուցե հաճելի չէր, անգամ տհաճ էր, բայց լսում էին»:

Սիսակ Գաբրիելյանը շարունակեց, որ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով պատիժ է նախատեսված տեղեկություն թաքցնելու կամ աղավաղելու համար: Երբ Գեւորգ Պետրոսյանը տեղից էլի ինչ-որ բան ասաց, «Իմ քայլի» պատգամավորը նշեց. «Պարոն Պետրոսյան, կարո՞ղ է մի 5 վայրկյան ուշ է տեղ հասնում: Ես ասում եմ՝ աղավաղել կամ թաքցնել: Այնպես որ առաջարկում եմ դեմ քվեարկել, որովհետեւ քրեական օրենսգիրքն այդ մասով փակված է, իմ կարծիքով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3382 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել