«Ի՞նչ է նշանակում հարցաշար կամ ձևանմուշ տալ». թեստերում կլինի 60-80 հարց, առաջադրանքները կունենան պատասխանի 4 տարբերակ

04/05/2021 schedule14:32

Աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար ստանալուն միտված ուսուցչի կամավոր ատեստավորման հայտագրման մեկնարկը տրվեց երեկ: Մինչեւ մայիսի 31-ը ներառյալ առարկայական գիտելիքի ստուգման գործընթացին մասնակցելու համար ուսուցիչները պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության էլեկտրոնային հասցեին:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ նշեցին, որ այսօր՝ կեսօրի դրությամբ, ուսուցիչներից ստացվել է 5 դիմում:

Իսկ թե ինչքան ուսուցիչ հայտ կներկայացնի՝ մասնակցելու գիտելիքի ստուգմանը, դեռ ժամանակի խնդիր է: Սակայն հայտնի է, որ ուսուցիչների շրջանում արդեն իսկ կան բազմաթիվ մտահոգություններ եւ անհանգստություններ: Շրջելով մայրաքաղաքի մի քանի դպրոցում՝ փորձեցինք ուսուցիչներից տեղեկանալ՝ առաջին շրջանի ատեստավորմանը արդյոք մասնակցելո՞ւ են եւ, առհասարակ, ի՞նչ անհանգստություններ, մտավախություններ ունեն՝ գործընթացի հետ կապված:

Երեւանի N135 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Քնարիկ Համբարձումյանը, որ երկրորդ տարակարգ ունեցող ուսուցչուհի է, նշեց, որ համակարգը պետք է ճկուն եւ ճիշտ լինի, սխալներ չգործի. օգնելու փոխարեն չվնասի:

«Կարծում եմ՝ շատերը մտածում են, որ առաջին փուլը անցնի, հարցաշարերը տեսնեն, հետո նոր կդիմեն: Ինձ թվում է՝ երկրորդ փուլում մասնակիցների թիվը կշատանա: Ինչպես ինձ, այնպես էլ շատերին ոչ թե անհանգստացնում է առարկայական գիտելիքի ստուգման հանգամանքը, այլ ավելի շատ՝ անորոշությունը: Ոչ մեկս տեղյակ չենք հարցաշարերի բովանդակությունից, մասնագիտական առարկայական ուղղվածությունից, հարցադրման եղանակներից եւ այլն: Հայոց լեզվի որ բաժիններին է տրվելու գերակշռությունը՝ պարզ չէ: Դասախոսն անգամ համալսարանում կոնկրետ նեղ մասնագիտական առարկա է դասավանդում, իսկ ուսուցչից փաստորեն պահանջվում է ամբողջությամբ առարկան հանձնել: Սա էլ խնդիր չէ, բայց գոնե իմանանք՝ ինչ ձեւով է լինելու: Այս անորոշությունն է, որ երբեմն դժգոհության ալիք է հասունացնում: Ցանկալի է, որ ձեւանմուշի տարբերակ լինի»,- նշում է Քնարիկ Համբարձումյանը:

Խոսելով կոնկրետ «Հայոց լեզու» առարկայի երկակի օրինաչափությունների եւ նրբությունների վերաբերյալ՝ ուսուցչուհին շեշտում է, որ հայոց լեզվի օլիմպիադաների ստուգման ժամանակ էլ նույնիսկ հանձնաժողովի անդամների մեջ լինում են տարակարծություններ լեզվական նույն խնդրի շուրջ: Ուսուցչուհին նաեւ բարձրաձայնում է, որ ավագ կամ հիմնական դպրոցի ուսուցիչներին տրվող հարցաշարերի նույնը լինելն էլ այդքան ճիշտ չէ:

«Ուսուցիչը իր մասնագիտական կարողությունները եւ հմտությունները պետք է կարողանա տալ աշակերտին, իր գիտելիքը հասցնի աշակերտին: Եվ վերջապես, աշակերտի գիտելիքը ստուգելով է պետք գնահատել ուսուցչին: Իհարկե, շատ կարեւոր է լավ մասնագետ լինելը, բայց դա դեռ չի նշանակում, որ ցանկացած լավ մասնագետ միանշանակ լավ ուսուցիչ է: Ուսուցիչ կա՝ քիչ գիտի, որն էլ տալիս է աշակերտին, իսկ ուսուցիչ էլ կա, որ կարող է լավ լրացնել առարկայական թեստը, այսինքն՝ լավ մասնագետ է, բայց դասարանը ղեկավարելու, աշակերտին իր իմացած գիտելիքը հաղորդելու խնդիր ունի»,- հավելեց նա:

Նույն դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Շաքե Համբարձումյանը մտադրվել է մասնակցել կամավոր ատեստավորմանը. «Ներքին ինքնավստահությունը ամենակարեւորն է,- ասում է նա, ապա շարունակում,- մեր ազգը շատ է սիրում դժգոհել: Ես միշտ ուզում եմ ինքս ինձ ստուգել: Եթե անգամ ցանկալի արդյունքը չստանամ, դա ինձ չի անհանգստացնի, մյուս անգամ նորից կհանձնեմ: Այնպես որ խնդիր չեմ տեսնում»: Հիշեցնենք, որ բավարար միավորի շեմը չհաղթահարելու դեպքում ուսուցիչը մեկ տարի անց նորից քննություն հանձնելու հնարավորություն կստանա եւ այդ ընթացքում չի ազատվի աշխատանքից:

Ինչ վերաբերում է քննություն հանձնելու միջոցով աշխատավարձերը բարձրացնելուն, Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհին այն նվաստացուցիչ է համարում.

«Այստեղ վախը չէ՝ գիտելիքի հետ կապված: Եթե ես վախենամ, այդ ինչ հարց կլինի, որ չկարողանամ պատասխանել, ուրեմն ես ընդհանարապես աշխատելու իրավունք չունեմ: Անձամբ ես 40 տարի եւ ավելի աշխատում եմ եւ խոր վիրավորանք ունեմ, որովհետեւ արդյոք մենք արժանի չէի՞նք, որ մեր աշխատավարձը 10-20, թեկուզ 30 հազարով բարձրանար, եթե ոչ, ինձ պետք չէ այդ քննությունը, չեմ մասնակցի»,- նշում է ուսուցչուհին:

Նրա խոսքով՝ երբ կորոնավիրուսի ժամանակ ուսուցիչները ինքակազմակերպվեցին եւ գիշեր-ցերեկ անմնացորդ աշխատեցին, դրա մասին ընդամենը խոսվեց ու անցավ: Իսկ հիմա, երբ աշխատավարձի բարձրացման խնդիր կա, դա արվում է անպայման ինչ-որ պայմանների դեպքում.

«Եղել են ուսուցիչներ, ովքեր վարկով համակարգիչներ գնեցին, որ կարողանան դասը պատշաճ անցկացնել: Այդ ողջ ընթացքում ուսուցչի կատարած աշխատանքը պետք է հիմք վերցնեին եւ ասեին՝ ապրեն մեր ուսուցիչները, բարձրացնում ենք իրենց աշխատավարձը ու վերջ: Թող խնդիրները լուծեն, ծրագրերը կազմեն: Ուսուցչի համար ոչինչ չանելով, ոչնչով չօգնելով՝ մի հատ էլ քննություն են դնում, ասում՝ գնա, հանձնիր: Այսպես չի կարելի. սա ուղղակի վիրավորանք է ուսուցչի համար»,- ասաց նա:

Տիկին Կարապետյանը անհանգստություն հայտնեց նաեւ այն հարցի շուրջ, որ քննության արդյունքները հրապարակվելու են ԳԹԿ կայքում, եւ որոնք կարող են տեսնել աշակերտները.

«Արդյունքների հրապարակումը ԳԹԿ-ի կայքում եւս սխալ է, ինչպե՞ս կարելի է նման բան անել: Ես իմ հաշվարկով ասեմ՝ 20 հազարից ավելի շրջանավարտ ունեմ, ինչպե՞ս կզգամ ես ինձ, երբ անգամ մեկ վրիպումս աշակերտը տեսնի: Չի կարելի. դա էթիկայի բացակայություն է: Եվ ի վերջո, ինչո՞ւ են ուզում հրապարակել, ո՞րն է նպատակը, ես ուզում եմ դա էլ իմանալ՝ նվաստացնելո՞ւ ուսուցչին: Չի բացառվում, որ դա օպտիմալացման խնդիր է ենթադրում, բայց այդ դեպքում պետք է ասել՝ թող ուսուցիչը պարզապես թոշակի գնա, ոչ թե զարտուղի ճանապարհներով նվաստացնեն ու ասեն՝ ցտեսություն ձեզ: Ես ինքս լավ գիտակցում եմ, որ իմ տեղը պետք է երիտասարդը գրավի, բայց այս քննությունը ծաղր է ուղղակի, չի կարելի»:

Երեւանի թիվ 133 հիմնական դպրոցի տնօրեն Բելա Աղամյանը նշեց, որ իրենց դպրոցից դեռ ցանկացողներ չկան մասնակցելու ատեստավորմանը, այս տարի երևի կսպասեն՝ հասկանալու համար՝ ինչ ընթացք ու արդյունք կլինի:

Նույն դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին նշեց՝ ուսուցչի գիտելիքը ստուգվում է՝ աշակերտների վերջնարդյունքները ստուգելով: Նա կարծում է, որ մանկավարժի կատարած աշխատանքի համեմատ շատ քիչ է նույնիսկ աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացումը:

«Նախ տեղյակ չենք՝ ինչ տիպի թեստեր են, ինչպիսի հարցեր են, ես վերապատրաստման եմ հիմա մասնակցում եւ զգում եմ, որ բոլորի մոտ կա այդ մտավախությունը, նամանավանդ որ շեմը չհաղթահարելու դեպքում ուսուցիչը զրկվելու է աշխատելուց: Ես ձեզ վստահեցնեմ՝ եթե այսօրվա այդ ուսուցիչներն էլ զրկվեն աշխատանքից, ուսուցչի խնդիր ենք ունենալու: Երկրորդը՝ բուհը տալիս է որակավորում, ուսուցչին ստուգում են՝ նրա աշակերտների վերջնարդյուքները ստուգելով»,- ասաց նա:

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը մեզ հետ զրույցում, ի պատասխան ուսուցիչների մտահոգությունների, նշեց, որ կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվելու են ուսուցչի միայն առարկայական գիտելիքները, մեթոդական, մանկավարժական հարցեր չեն ներառվելու: Նրա խոսքով՝ թեստի ձեւանմուշ, բրոշյուրի նման ոչինչ չի տրամադրվելու: Ուղղորդող հարցաշարը լինելու է դպրոցական ծրագրային նյութը: Հարցաշարում ընդգրկվելու է 60-80 հարց՝ կախված առարկայից:

«Եթե ուսուցիչն ասում է, որ ինքը լավ ուսուցիչ է, ուզում է իր աշխատավարձը բարձրացնել 30-50 տոկոսով, պետք է իր առարկայի ծրագրային նյութը շատ լավ իմանա: Ի՞նչ է նշանակում հարցաշար կամ ձևանմուշ տալ, կամ ի՞նչ է նշանակում վերապատրաստվել, գնալ, քննություն տալ, որ աշխատավարձը բարձրացվի: Այսինքն՝ ուսուցիչն ասում է՝ իմ աշխատավարձը բարձրացրեք, բայց մի հատ էլ ինձ վերապատրաստե՞ք»,- ասաց նա:

Կարո Նասիբյանը նշեց նաեւ, որ թեստում ընդգրկված են լինելու ընտրովի եւ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներ.

«Սովորական թեստեր են լինելու, լինելու են առաջադրանքներ՝ 4 պատասխան պարունակող, որոնցից միայն մեկն է ճիշտ լինելու, կոչվում է ընտրովի պատասխաններով առաջադրանքներ: Լինելու են նաեւ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներ, օրինակ՝ հայոց լեզվից՝ դուրս գրել բառակապակցությունը, բառը, եւ այլն»:

Կարո Նասիբյանը հավելեց նաեւ, որ արդյունքների հրապարակումը գուցե ծածկագրով լինի, յուրաքանչյուր ուսուցիչ իր ծածկագրով մուտք գործի եւ տեսնի միայն իր արդյունքը:

Հիշեցնենք, որ այս տարի ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ եւ երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: 

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21751 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը